Ալեյսկ
Քաղաք | |||
---|---|---|---|
Ալեյսկ | |||
Але́йск | |||
| |||
Երկիր | Ռուսաստան | ||
Համայնք | City of Aleysk?[1] | ||
Հիմնադրված է | 1913 թ. | ||
Առաջին հիշատակում | 1913 | ||
Տվյալ կարգավիճակում | 1939 թվականից | ||
Մակերես | 43,87 կմ² | ||
ԲԾՄ | 170 մ | ||
Պաշտոնական լեզու | ռուսերեն | ||
Բնակչություն | ▲ 28 528 մարդ (2016) | ||
Խտություն | 650,28 մարդ/կմ² | ||
Ժամային գոտի | UTC+7, ամառը UTC+8 | ||
Հեռախոսային կոդ | +7 38553 | ||
Փոստային ինդեքս | 658130 | ||
Փոստային դասիչ | 658130 — 658149 | ||
Ավտոմոբիլային կոդ | 22 | ||
Պաշտոնական կայք | aleysk22.ru | ||
| |||
Ալեյսկ (ռուս.՝ Алейск), քաղաք (1939 թվականից) Ռուսաստանում, Ալթայի երկրամասի Ալթայի շրջանում (շարջանի կազմի մեջ չի մտնում)։ Քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը Ալեյսկ քաղաքն է։
2016 թվականի տվյալներով բնակչության թիվը կազմում է 28 528 մարդ։ Տարածքը՝ 4387 հա։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը տեղակայված է Մերձօբյան սարահարթի արևելյան ծայրամասում, ��լեյ գետի ձախ ափին (Օբ գետի ձախ վտակը) Գորևկա գետի թափվելու վայրում։ Քաղաքը գտնվում է Բարնաուլից 125 կմ դեպի հարավ-արևմուտք` A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղու վրա, որը հանդիսանում է Ղազախստանի հետ սահմանը։ Քաղաքի միջով է անցնում նաև Բարնաուլ-Ռուբցովսկ-Սեմիպալատինսկ Արևմտա-Սիբիրական երկաթուղային գիծը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեյ գետի ափերին գտնվող տարածքներն անցել են Ռուսաստանին 17-րդ դարում։ 1913 թվականին Մալոպանյուշևո գյուղից հյուսիս-արևմուտք (այժմ քաղաքի սահմաններում է) բնակավայր է հիմնադրվել Թուրքեստանա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալեյսկայա գծի մոտ (Նովոսիբիրսկ-Սեմիպալատինսկ)։ 1926-1938 թվականներին դարձել է քաղաքատիպ ավան։ 1939 թվականին ՌԽՖՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանով բնակավայրը ստացել է քաղաքի կարգավիճակ[2]։ Ալեյսկի աճին նպաստում էր սննդի և վերամշակման ոլորտի արդյունաբերությունը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեյսկ քաղաքը գտնվում է չափավոր ցամաքային կլիմայական գոտում։ Հունվարի միջին ջերմաստիճանը կազմում է -17,6 ˚C, իսկ հուլիսինը՝ +20,3 ˚C: Տեղումների տարեկան քանակությունը կազմում է 444 մմ։
Ալեյսկի կլիման 2010-2013 թվականներին
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվով քաղաքը գտնվում էր 532-րդ տեղում Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում։
1959 | 1967 | 1970 | 1979 | 1989 | 1992 | 1996 | 1997 | 1998 | 1999 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
28 982 | ▲31 000 | ▲32 487 | ▼31 305 | ▼30 309 | ▲30 600 | ▲30 800 | ▼30 400 | ▼30 300 | ▼30 000 |
2000 | 2001 | 2002 | 2003 | 2004 | 2005 | 2006 | 2007 | 2008 | 2009 |
▼29 800 | 29 800 | ▼29 000 | ▼28 684 | ▲28 778 | ▼28 744 | ▼28 657 | ▼28 474 | ▲28 535 | ▼28 496 |
2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | |||
▼25 645 | ▲29 489 | ▼29 061 | ▼28 825 | ▼28 493 | ▼28 372 | ▲28 528 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խոշոր գյուղատնտեսական շրջանների մոտ տեղակայված Ալեյսկը վերամշակող արդյունաբերության կենտրոն է հանդիսանում։ Քաղաքում գործում է մարզում արտադրվող ամբողջ գյուղացիական արտադրության վերամշակման ամբողջական ցիկլը։ Քաղաքի խոշորագույն ձեռնարկություն է համարվում Ս.Ն. Ստարովոյտովի անվան «Ալեյսկզերնոպրոդուկտ» ՓԲԸ, որը զբաղվում է ալրաղացա-ձավարային, բուսական յուղի և կենդանակերի արտադրությամբ։
Քաղաքի մյուս խոշոր ձեռնարկություններն են՝
- «Ալեյսկիյ մյասոկոմբինատ» ԲԲԸ՝ մսամթերքի արտադրություն
- «Ալեյսկիյ մասլոսիրկոմբինատ» ԲԲԸ՝ կաթնամթերքի արտադրություն։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեյսկ քաղաքի մոտ է գտնվում է Արևմտա-Սիբիրական երկաթուղային ճանապարհի Ալթայի բաժանմունքի Ալեյսկայա երկաթուղային կայարանը։ Քաղաքի միջով է անցնում նաև A322 Բարնաուլ-Ռուբցովսկ դաշնային ավտոմայրուղին, AH64 Պետրոպավլովսկ-Բարնաուլ ասիական երթուղին։
Հայտնի մարդիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Բույնով (ծնվել է 1950 թվականին) – երգիչ, երաժիշտ, զինվորական ծառայությունն անցել է Ալեյսկում։
- Վալենտինա Օլեշկո (1924-1943) – խորհրդային կին հետախույզ, Ալեյսկի քաղաքացի։
Քույր-քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ OKTMO 179/2016 — 2016.
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 15.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեյսկ» հոդվածին։ |
|