Ալբրեխտ ֆոն Հալլեր
Ալբրեխտ ֆոն Հալլեր (գերմ.՝ Albrecht von Haller, հոկտեմբերի 16, 1708[1][2][3][…], Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա[4] - դեկտեմբերի 12, 1777[5][1][2][…], Բեռն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն, Շվեյցարիա[4]), շվեյցարացի անատոմ, ֆիզիոլոգ, բնագետ (անատոմ, բուսաբան) և բանաստեղծ։
Ալբրեխտ ֆոն Հալլեր կրտսերի հայրը (1758-1823)։
Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1739)[8], Փարիզի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (1754)[9], Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան պատվավոր անդամ (1776)[10]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբրեխտ ֆոն Հալլերը ծնվել է 1708 թվականին Բեռնում, պատրիկական ընտանիքում։ Արդեն 15 տարեկանում գրել է ողբերգություններ և կատակերգություններ և 4000 չափածո բանաստեղծություններից կազմված էպիկական պոեմ՝ Շվեյցարական միության ստեղծման մասին։
1723 թվականին ընդունվել է Տյուբինգենի համալսարան, որտեղից տեղափոխվել է Լեյդեն, որպեսզի լսի հանրահայտ Հերման Բուրգավեին։ 19 տարեկանում ստացել է բժշկության դոկտորի կոչում, որից հետո շրջել է Անգլիայում և Ֆրանսիայում և Բազելում բարձրագույն մաթեմատիկա է ուսումնասիրել Յոհան Բեռնուլիի մոտ։ 1728 թվականին Գեսների հետ էքսկուրսիա է կատարել դեպի լեռներ, որի ընթացքում նյութեր է հավաքել բուսաբանության վերաբերյալ մեծ աշխատության համար և ստեղծել է իր հայտնի նկարագրական պոեմը՝ «Ալպերը»։ Երկրորդ անգամ Բազել գալուց հետո, որտեղ, ի թիվս այլ բաների, անատոմիայի դասախոսություններ է կարդացել։ 1729 թվականին Հալլերը վերադարձել է Բեռն և շուտով դարձել հայտնի բժիշկ[11]։
1732 թվականին, առանց Հալլերի ստորագրության հրատարակված, նրա բանաստեղծությունների (Versuch schweiz. Gedichte) գրքույկն արժանացել է այն ժամանակ գերմանական պոեզիայի սակավաթիվ սիրահարների ուշադրությանը։ Նրա «Չարի ծագման մասին» դիդակտիկ պոեմը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով (ռուսերեն՝ երկու անգամ Կարամզինի կողմից արձակ՝ 1786 թվականին և չափածո Պյոտր Բոգդանովի կողմից 1798 թվականին)։ 1736 թվականին Հալլերը ստանձնել է Գյոթինգենի նորաբաց համալսարանի բժշկության և բուսաբանության ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը և այնտեղ հիմնել անատոմիական թատրոն ու բուսաբանական այգի։ 1742 թվականին լույս է տեսել նրա երկարամյա Enumeratio methodica stirpium Helvetiae indigenarum աշխատությունը, իսկ 9 տարի անց նա բացել է Գիտությունների թագավորական ընկերությունը (Socieät der Wissenschaftea), որն էլ նրան ընտրել է մշտական նախագահ։
Գյոթինգենում Հալլերը վայելել է իր ունկնդիրների հարգանքն ու սերը, միաժամանակ՝ աշխարհի առաջին գիտնականներից մեկի փառքը։ Ֆրանց I կայսրը նրան ազնվականության տիտղոս է շնորհել, Անգլիայի թագավորը նրան նշանակել է պետական խորհրդական և իր անձնական բժիշկ, նրան հրավիրել են Ուտրեխտ, Օքսֆորդ, Բեռլին, Հալլե և Սանկտ Պետերբուրգ։ Բայց երբ Բեռնում նրան ընտրել են մեծ խորհրդի անդամ, սերը իր հայրենիքի հանդեպ ստիպել է նրան հրաժարվել բոլոր պատիվներից և ամբիոնից և վերադառնալ հայրենիք։ Բեռնում նա հիմնել է աղի հանքեր, կազմակերպել բժշկական ոստիկանություն, նպաստել գյուղատնտեսության զարգացմանը և այլն։ Այդ ժամանակաշրջանի նրա գիտական աշխատություններից առանձնանում են ձվի մեջ սաղմի զարգացման, ոսկորների աճի և հատկապես նրա 8 հատորանոց Elementa physiologiae corporis humani (Լոզան, 1755–66) ուսումնասիրությունները։ Բացի այդ, նա հրատարակել է մի շարք ժողովածուներ՝ (Bibliotheca botanica, Ցյուրիխ, 1771-2, Bibliotheca anatomic, Ցյուրիխ, 1774-77, Bibl. chirurgica, Բազել, 1774-75, և անավարտ Bibl. medicinae practicae, Բազել, 1776-87), որոնք շատ օգտակար են եղել և կարևոր նշանակություն ունեցել։ Նրա երկար տարիների աշխատանքի արդյունքում ստեղծված De functionibus corporis humani praecipuarum partium ընդարձակ ֆիզիոլոգիական մենագրությունը մեծ նշանակություն ունի գիտության պատմության բնագավառում։ Իր կողմից հիմնադրված գյոթինգենյան «Gelehrten Anzeigen»-ում նա ներկայացրել է մինչև 2000 գրախոսություն։ Հալլերը գրել է երեք բարոյաքաղաքական-պատմական վեպեր (Usong, 1771, Alfred, 1773, և Fabius und Cato, 1774։ «Ալֆրեդ»-ը ռուսերեն է թարգմանել Ե. Ռունիչը, 1788 թվականին, «Ֆաբիա և Կատո»-ն Պ. Պոլոնսկու՝ 1793 թվականին), որոնցում նա արտահայտել է իր տեսակետները կառավարման տարբեր ձևերի վերաբերյալ։ Ծերության տարիներին Հալլերը շատ մռայլ ու թշնամաբար է վերաբերվել ֆրանսիական «լուսավորչական» գրականությանը։
Հալլերը մահացել է 1777 թվականին։
-
Ex libris from Albrecht von Haller. Da Fondazione Biblioteca europea di informazione e cultura
-
Ex libris from Albrecht von Haller. Da Fondazione Biblioteca europea di informazione e cultura
-
Manuscript notes from Albrecht von Haller. Da Fondazione Biblioteca europea di informazione e cultura
-
Copper engraving ex libris from Albrecht von Haller. Fondazione Biblioteca europea di informazione e cultura
Ավանդը գրականության բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալլերը բանաստեղծական ակնառու տաղանդ չի ունեցել, սակայն նրա ստեղծագործությունների պատմական և գրական նշանակությունը, այնուամենայնիվ, չափազանց մեծ է։ Նրա բանաստեղծությունների մեջ բավականին անկեղծություն կա և ոչ մի ավելորդ բառ, «Ալպեր»-ում նա այնպիսի ճշգրտությամբ է նկարագրում իր տեսածը, որ նույնիսկ այն ժամանակվա գերմանական արձակը չի հասել դրան։ Ճիշտ է, այդ նկարագրությունները երբեմն չափազանց մանրամասն և գիտական են, նույնիսկ նրա զուտ քնարական ստեղծագործություններում, եթե անգամ դրանք բխում են անկեղծ զգացմունքներից, սառը բանականությունը հաճախ դրսևորվում է չափազանց պարզ, բայց մյուս կողմից դրանց մեջ կարելի է տեսնել առնական էներգիա, ինչը հատկապես ուրախացնող է նախորդ սերնդի գերմանացի բանաստեղծների անորոշությունից ու քաղցրությունից հետո։ Հալլերի արժանիքն այն է, որ նա պոեզիայի համար ավելի բարձր խնդիր է մատնանշել, քան ականջը բարձրաձայն հանգերով շոյելը։ Նրա բանաստեղծությունների քննադատական հրատարակությունը, ընդարձակ կենսագրությամբ, կազմվել է Լ. Հիրզելի կողմից (Frauenfeld, 1882): Նրա մասին մենագրությունը ներկայացված է Haller und seine Bedeutung für die deutsche Kultur-ում, Lissauer (Բեռլին, 1873)։
Ավանդը գիտության բնագավառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ կարևոր է Հալլերի ավանդը անատոմիայի և ֆիզիոլոգիայի բնագավառում։ Նա բազմաթիվ ուղղումներ և լրացումներ է կատարել անատոմիայի հարցերի վերաբերյալ, որը սկզբում տպագրել է փոքր հոդվածների տեսքով, այնուհետև դրանք հավաքել անատոմիայի վերաբերյալ իր երկու հիմնական աշխատություններում՝ Opuscula anatomica minora-ում (Լոզան, 1765) և վերոհիշյալ Icones anatomicae-ում, ուսումնասիրել է ախտաբանական անատոմիա իր Opuscula pathological-ում (Լոզան, 1755), կենդանիների վրա կատարված անատոմիական աշխատանքով նա ճանապարհ է հարթել սաղմնաբանության համար՝ կատարելով ձվի մեջ սաղմի զարգացման դիտարկումներ։ Ֆիզիոլոգիայում նա լրացրել է արյան շրջանառության մասին Հարվեի ուսմունքի բացերը և մազանոթներում արյան հոսքի հետ կապված հաստատել տեսակետներ, որոնք պահպանել են իրենց արժեքը մինչ օրս։ Շնչառության մեխանիկական և քիմիական ասպեկտների վերաբերյալ նա ավելի ճշգրիտ տեսակետներ է ներկայացրել իր De respiratione experimenta anatomica (Գյոթինգեն, 1746 և 1749), Мémoires sur la respiration աշխատություններում և Opera minora-ի երկրորդ հատորում։ Հալլերի հատկապես կարևոր ներդրումներից են նյարդերի և մկանների գործունեության վերաբերյալ նրա փորձարարական հետազոտությունները։ Նա առաջինն է, ով ճիշտ տարբերակել է մկանային մանրաթելերի երեք հատկությունները՝ առաձգականությունը, նյարդային գրգռիչներին արձագանքելու կարողությունը և մեխանիկական ու քիմիական գրգռիչներին ինքնուրույն արձագանքելու կարողությունը։ Վերջին հատկությունը նա անվանել է դյուրագրգռություն։ Ընդհանրացվելուց և նյարդերին, լորձաթաղանթներին, գեղձերին փոխանցվելուց հետո ավելի ուշ կառուցվել է ամբողջական պաթոլոգիական համակարգ։
Հալլերը բավականին կտրուկ (և ոչ այնքան լավ փաստարկված) քննադատել է Կարլ Լիննեյի բույսերի դասակարգման սեռական համակարգը, որը հրապարակվել է 1735 թվականին[12]։ De metodico studio botanices absque praeceptore (Գյոթինգեն, 1736) բուսաբանական աշխատության մեջ Հալլերը տվել է բնական համակարգի հիմքերը, որը հիմնված է ինչպես բույսերի արտաքին տեսքի, այնպես էլ նրանց բնական փոխհարաբերությունների, ինչպես նաև սաղմնավորման օրգանների փոխհարաբերությունների վրա, սակայն այդ համակարգը հավանության չի արժանացել և ոչ մեկի կողմից չի ճանաչվել[13]։ Ավելի ուշ Հալլերը հանդես է եկավ Կարլ Լիննեյի աշխատությունների խիստ քննադատությամբ՝ իր 15-ամյա որդու՝ Գոտլիբ Էմանուելի անունից՝ Dubia ex Linnei fundamentis hausta (Գյոթինգեն, 1751)։
Ավստրիացի գիտության պատմաբան Յոզեֆ Շուլտեսը 1817 թվականին Հալերի մասին գրել է, որ նա «իր ժամանակի մեծագույն մարդն էր և դեռևս անգերազանցելի բոլոր նրանց կողմից, ովքեր ապրել են նրանից հետո»։ Շուլտեսը, Հալլերի կողմից Լիննեուսի քննադատության վերաբերյալ, գրել է, որ «Հալլերը մարդկության գիտելիքի բոլոր բնագավառներում այնպիսին էր, ինչպիսին Լինեյն էր միայն բնական պատմության ոլորտում»։ Շուլտեսը հատկապես բարձր է գնահատել Հալերի «Շվեյցարիայի բուսական աշխարհը» աշխատությունը՝ այն անվանելով անմահ ստեղծագործություն[12]։
Աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dr. Albrecht Hallers Versuch von schweizerischen Gedichten. Bern: bey Niclaus Emanuel Haller. 1734.
- Scriptores rei rusticae veteres latini (լատիներեն). Vol. 1. Leipzig: Kaspar Fritsch. 1735.
- Scriptores rei rusticae veteres latini (լատիներեն). Vol. 2. Leipzig: Kaspar Fritsch. 1735.
- Enumeratio methodica stirpium Helvetiae indigenarum (լատիներեն). Vol. 2. Göttingen: Abraham Vandenhoeck. 1742.
- De allii genere naturali (լատիներեն). Göttingen: Abraham Vandenhoeck. 1745.
- Onomatologia medica completa. Gaum, Ulm 1755 Digital edition of the University and State Library Düsseldorf
- Sull'insensibilità e irritabilità di alcune parti degli animali (իտալերեն). Roma: Giovanni Zempel. 1755.
- Deux Memoires sur le mouvement du sang et sur les effets de la saignée: fondés sur des experiences faites sur des animaux 1756 [1]
- Sitologia (իտալերեն). Vol. 1. Livorno: Marco Coltellini. 1765.
- Sitologia (իտալերեն). Vol. 2. Livorno: Marco Coltellini. 1765.
- Historia stirpium indigenarum Helvetiae inchoata. Bernae, 1768. Vol. 1&2 Digital edition of the University and State Library Düsseldorf.
- Memorie sopra i muli (իտալերեն). Modena: Giovanni Montanari. 1768.
- Nomenclator ex historia plantarum indigenarum helvetiae (լատիներեն). Bern: Societas Typographica. 1769.
- Essais d'expériences physiques de l'Académie del Cimento (ֆրանսերեն). Paris: Hotel de Thou. 1770.
- Bibliotheca botanica (լատիներեն). Vol. 1. Zürich: Orell & Gessner & Füssli & C. 1771.
- Bibliotheca botanica (լատիներեն). Vol. 2. Zürich: Orell & Gessner & Füssli & C. 1772.
- Ode sur les Alpes, 1773
- Materia medica oder Geschichte der Arzneyen des Pflanzenreichs. Vol. 1&2. Leipzig: Haug, 1782. Digital edition of the University and State Library Düsseldorf.
- Histoire des Plantes suisses ou Matiere médicale et de l'Usage économique des Plantes par M. Alb. de Haller ... Traduit du Latin. Vol. 1&2. Berne 1791 Digital edition of the University and State Library Düsseldorf.
- Briefe über die wichtigsten Wahrheiten der Offenbarung. Zum Druke befördert durch den Herausgeber der Geschichte Usongs. Bernae: in Verlag der neuen Buchhandlung. 1772.
- Elementa physiologiae corporis humani. Vol. 10. Fetus, vita, mors. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1775.
- Elementa physiologiae corporis humani. Vol. 8. Chylus, urina, semen. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1775.
- Elementa physiologiae corporis humani. Vol. 1. Fibra, vasa, circuitus sanguinis, cor. Venetiis: apud Aloysium Milocco in via Mercatoria, sub signo Apollinis. 1766.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who Named It?
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Haller; Albrecht von (1708 - 1777)(չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Les membres du passé dont le nom commence par H Արխիվացված 2020-09-26 Wayback Machine(ֆր.)
- ↑ Галлер Альбрехт фон, барон
- ↑ Александр Иванович Кирпичников (1890–1907). «Галлер, Альбрехт». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ 12,0 12,1 Лебедев, 1986, Йозеф Шультес, էջ 28
- ↑ Лебедев, 1986, Готлиб Бишоф, էջ 37
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Sakuta, Manabu (2008 թ․ հունվար). «[One hundred books which built up neurology (13)--Albrecht von Haller "Elementa physiologiae corporis humani" (1757–1766)]». Brain and Nerve = Shinkei Kenkyū No Shinpo. 60 (1): 104–5. PMID 18232340.
- Frixione, E (2006 թ․ փետրվար). «Albrecht von Haller (1708–1777)». J. Neurol. 253 (2): 265–6. doi:10.1007/s00415-006-0998-x. PMID 16485077. S2CID 31096631.
- Birtalan, G (1996 թ․ հունիս). «[Albrecht von Haller (1708–1777)]». Orvosi Hetilap. 137 (24): 1319–21. PMID 8757091.
- Fye, W B (1995 թ․ մայիս). «Albrecht von Haller». Clinical Cardiology. 18 (5): 291–2. doi:10.1002/clc.4960180513. PMID 7628137. S2CID 5408207.
- Staffelbach, U P (1995). «[Illness as metaphor. New thoughts on an old dispute: Julien Offray de la Mettrie and Albrecht von Haller]». Clio medica (Amsterdam, Netherlands). 31: 141–56. PMID 7774155.
- Boschung, U (1985). «Albrecht von Haller and the medical practitioner of his era». Gesnerus. 42 (3–4): 253–64. PMID 3912268.
- Breuning, M (1978). «Alexander von Humboldt's opinion of Albrecht von Haller». Gesnerus. 35 (1–2): 132–9. doi:10.1163/22977953-0350102009. PMID 352815.
- Merkulov, V L (1978 թ․ հունվար). «[On the 200th anniversary of the death of Albrecht von Haller (1708--1777)]». Fiziologicheskiĭ Zhurnal SSSR Imeni I. M. Sechenova. 64 (1): 124–5. PMID 340292.
- Lindskog, G E (1978 թ․ հունվար). «Albrecht von Haller. A Bicentennial Memoir». Connecticut Medicine. 42 (1): 49–57. PMID 340128.
- Portmann, M L (1977). «[Variolation as reflected in the correspondence between Albrecht von Haller (1708–1777) and Achilles Mieg (1731–1799)]». Gesnerus. 34 (3–4): 294–303. doi:10.1163/22977953-0340304003. PMID 340348.
- Boschung, U (1977). «[Albrecht von Haller as physician. History of the elixir acidum Halleri]». Gesnerus. 34 (3–4): 267–93. doi:10.1163/22977953-0340304002. PMID 340347.
- Yamagishi, S (1976 թ․ հուլիս). «[Albrecht von Haller and the development of electrophysiology]». Kango Gijutsu: Nursing Technique. 22 (10): 35–9. PMID 781355.
- Premuda, L (1976). «[Albrecht von Haller and Padua. The effect of his medical thoughts at the end of the 18th century]». Gesnerus. 33 (1–2): 65–78. doi:10.1163/22977953-0330102007. PMID 773779.
- Mazzolini, R G (1976 թ․ հունվար). «Two letters on epigenesis from John Turberville Needham to Albrecht von Haller». Journal of the History of Medicine and Allied Sciences. 31 (1): 68–77. doi:10.1093/jhmas/xxxi.1.68. PMID 770567.
- Sonntag, O (1974 թ․ սեպտեմբեր). «The motivations of the scientist: the self-image of Albrecht von Haller». Isis; an International Review Devoted to the History of Science and Its Cultural Influences. 65 (228): 336–51. doi:10.1086/351302. PMID 4611961. S2CID 43858738.
- Belloni, L (1971 թ․ ապրիլ). «Embryological drawings concerning his Theorie von der Generation sent by Caspar Friedrich Wolff to Albrecht von Haller in 1764». Journal of the History of Medicine and Allied Sciences. 26 (2): 205–8. doi:10.1093/jhmas/xxvi.2.205. PMID 4930793.
- Jarcho, S (1970 թ․ հունիս). «Albrecht von Haller on inflammation». Am. J. Cardiol. 25 (6): 707–9. doi:10.1016/0002-9149(70)90622-3. PMID 4911942.
- Buess, H (1970 թ․ ապրիլ). «William Harvey and the foundation of modern haemodynamics by Albrecht von Haller». Medical History. 14 (2): 175–82. doi:10.1017/s0025727300015362. PMC 1034038. PMID 4914686.
- Wobmann, P (1967 թ․ փետրվար). «[Albrecht von Haller, the founder of modern hemodynamics]». Archiv für Kreislaufforschung. 52 (1): 96–128. doi:10.1007/BF02119460. PMID 4872236. S2CID 26741353.
- BERG, F (1964). «Correspondence Between Nils Ros'En Von Rosenstein And Albrecht Von Haller». Acta Paediatrica. Supplementum. 156: 103–108. doi:10.1111/j.1651-2227.1964.tb17649.x. PMID 14163428. S2CID 40599781.
- BUESS, H (1959 թ․ ապրիլ). «Albrecht von Haller and his Elementa Physiologiae as the beginning of pathological physiology». Medical history. 3 (2): 123–31. doi:10.1017/s0025727300024406. PMC 1034463. PMID 13643146.
- FOKINA, E N (1959 թ․ փետրվար). «[Albrecht von Haller (1708–1777) and his anatomical activity; 250th anniversary of his birth.]». Arkhiv Anatomii, Gistologii I Émbriologii. 36 (2): 83–5. PMID 13638109.
- BUESS, H (1958 թ․ դեկտեմբեր). «Albrecht von Haller (1708–1777) and the anatomical illustration; a discussion on his 250th birthday». Dtsch. Med. Wochenschr. 83 (51): 2303–4. doi:10.1055/s-0028-1113979. PMID 13609377.
- PERUZZI, D (1957). «[Three letters from Giulio Pontedera to Albrecht von Haller.]». La Rassegna di Clinica, Terapia e Scienze Affini. 56 (2): 71–4. PMID 13453759.
- HINTZSCHE, Erich (1951). «Seven letters from Albrecht von Haller to Johannes Gessner». Gesnerus. 8 (1–2): 98–113. doi:10.1163/22977953-0080102010. PMID 14860454.
- WEGELIN, C (1950). «[Letters of Peter Giller, municipal physician of Saint Gallen, to Albrecht von Haller.]». Gesnerus. 7 (1–2): 1–26. PMID 14773782.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբր��խտ ֆոն Հալլեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբրեխտ ֆոն Հալլեր» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 16 ծնունդներ
- 1708 ծնունդներ
- Բեռն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1777 մահեր
- Բեռն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Թյուբինհեմի համալսարանի շրջանավարտներ
- Լեյդենի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գերմանալեզու բանաստեղծներ
- Գերմանալեզու գրողներ
- Շվեյցարացի արձակագիրներ
- Շվեյցարացի բանաստեղծներ
- Շվեյցարացի բժիշկներ
- Շվեյցարացի գիտնականներ
- Շվեյցարացի գրողներ
- Շվեյցարացի վիրաբույժներ
- Շվեյցարացի փիլիսոփաներ
- Շվեյցարիայի քաղաքական գործիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամներ