Ալան Դեյլ
Ալան Դեյլ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1947[1] (77 տարեկան) |
Ծննդավայր | Դանիդին, Նոր Զելանդիա |
Կրթություն | Onehunga High School? |
Քաղաքացիություն | Նոր Զելանդիա |
Մասնագիտություն | դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Ակտիվ շրջան | 1976–այժմ |
Ժանրեր | Դրամա, Թրիլեր, Կատակերգություն |
Ընտրանի | "Մայրամուտից հետո", "Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը", "Մի անգամ հեքիաթում" |
Ալան Դեյլ (անգլ.՝ Alan Dale, մայիսի 6, 1947[1], Դանիդին, Նոր Զելանդիա), նոր զելանդացի դերասան։ Հանդիսատեսին հայտնի է «Մայրամուտից հետո», «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմերից և «Մի անգամ հեքիաթում», «Գաղտնի նյութեր» և «Կորուսյալ աշխարհ» սերիալներից։ «Մի անգամ հեքիաթում» ֆենտեզի սերիալում մարմնավորել է արքա Գեորգին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալան Դեյլը ծնվել է 1947 թվականի մայիսի 6-ին՝ Դանիդին քաղաքում[2][3]։ Նա մեկն էր ընտանիքի չորս երեխաներից։ Ալանի ընտանիքը համեմատաբար աղքատ էր։ Դեյլը նուրբ երեխա էր, այդ պատճառով հաճախ էր դառնում ծաղր ու ծանակի առարկա։ Այնպես որ նա սովորեց պաշտպանվել։ Նա մեծանում էր Նոր Զելանդիայում առանց հեռուստատեսության։ 1960 թվականին Դեյլը սկսեց սիրել թատրոնը։ Նրա մասնակցությամբ առաջին համերգը տեղի ունեցավ դպրոցում, երբ նա ընդամենը 13 տարեկան էր։ Տղայի կարիերայի մեջ մեծ դեր է խաղացել Շելլի Բերմանը, ումով էլ որ ոգեշնչվել էր Ալանը։ Ալանի ծնողները կառուցեցին իրենց սեփական թատրոնը, որը կրում էր "The Little Dolphin Theatre" անվանումը։ Ալանը խաղացել է նաև ռեգբի մինչև 21 տարեկան, բայց թողել է սպորտը ՝ հանուն դերասանական կարիերայի։ Նոր Զելանդիայում դերերը բավականին սահմանափակ են եղել, ավելի ճիշտ ՝ շատ ֆիլմեր չեն նկարահանվել, այդ իսկ պատճառով Ալանը ստիպված է եղել կատարել տարբեր աշխատանքներ․ որոշ ժամանակ եղել է մոդել, ապա զբաղվել է մեքենաների վաճառքով և վերջում աշխատել է որպես ռիելթոր (անշարժ գույքի գործակալ)։ Երբ նա աշխատում էր որպես կաթի առաքիչ, նա լսեց մի աշխատանքի մասին, որը կապված էր դիջեյության և ռադիո ստուդիայի հետ։ Նա որոշեց մասնակցել փորձաշրջանին, և նրան հայտնեցին, որ նա իր աշխատանքը չափից ավելի լավ է կատարել։ Եվ տվյալ կազմակերպությունը որոշեց պայմանագիր կնքել Ալանի հետ։ Ալանը աշխատելու էր օրվա երկրորդ կեսին։
Իր առաջին դերը մեծ էկրանին եղել է հեռուստատեսային մի դրամա, որը կոչվում էր "Ռադիոալիքներ", թեև ֆիլմը չի պսակվել հաջողությամբ, միևնույն է Ալան Դեյլը բնութագրել է այն որպես "ինը ամսվա հիմնավոր աշխատանքներ և մեծ հաճույք"։ 70-ականների վերջին Դեյլը հեռանում է Ավստրալիայից, սակայն Նոր Զելանդիային է թողնում բավականին մեծ աշխատանք։
1985 թվականին Դեյլը "Հարևաններ" ֆիլմում կատարելով Ջիմ Ռոբինսոնի դերը, դարձավ բավականին հայտնի ոչ միայն Մեծ Բրիտանիայում այլ նաև ամբողջ աշխարհում։ Նա նկարահանվել է սերիալում ութ տարի, բայց պատմության մեջ իր կերպարը՝ մահացել է, և Դեյլը լքել է նախագիծը։ Դեյլը իր կատարած աշխատանքը այս նախագծում որակել է որպես հետաքրքիր աշխատանք։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1989 | ֆ | Houseboat Horror(անգլ.) | Houseboat Horror | Էվանս |
1999 | հֆ | Առաջին դուստրը | First Daughter | |
1999 | հֆ | Այլմոլորակային սպառնալիք | Alien Cargo | |
2002 | հֆ | Վարձակալական վերահսկողություն | Rent Control | Ջորջ |
2002 | ֆ | Աստղային ճանապարհ։ Հատուցում | Star Trek: Nemesis | |
2003 | ֆ | Էքստրեմալ թիմ | The Extreme Team | Ռիչարդ Նաուլզ |
2003 | ֆ | Հոլիվուդյան սպանություններ | Hollywood Homicide | ղեկավար Պրեստոն |
2003-2007 | ս | Միայնակ սրտեր | The O.C. | Կալեբ Նիկոլ |
2004 | ֆ | Straight Eye: The Movie | Կելլիյի հայրը | |
2004-2010 | ս | Կորուսյալները | Lost | Չարլզ Ուիդմոր (Պենիի հայրը) |
2006 | ս | «Հիմարիկ» | Ugly Betty | Բրեդֆորդ Միդ |
2008 | ֆ | Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը | Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull | գեներալ Ռոս |
2011 | ֆ | Հովիվ | Priest | Մոնսենյոր Չամբերլեյն |
2011-2012 | ս | Մի անգամ հեքիաթում | Once Upon a Time | Կորոլ Ջորջ |
2014 | ֆ | Կապիտան Ամերիկա։ Ձմռան զինվորը | Captain America: The Winter Soldier | Ռակուել |
2014 | ֆ | Գրեյսը | Grace: The Possession | Ջոն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ «Celebrity birthdays». The Hamilton Spectator. 2008 թ․ մայիսի 6. էջ G02.
- ↑ Roger Foss (2008 թ․ մարտի 10). «20 Questions With ... Alan Dale». What's on Stage. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 24-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալան Դեյլ» հոդվածին։ |
|
- Մայիսի 6 ծնունդներ
- 1947 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նոր Զելանդիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Թատրոնի դերասաններ
- Հեռուստատեսային դերասաններ
- Հոլիվուդյան դերասաններ
- Նորզելանդացի դերասաններ