Jump to content

Աթերոմատոզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աթերոմատոզ, հյուսվածքի փոփոխություն, երբ ի հայտ է գալիս ճարպային զանգվածից, խոլեսթերինի բյուրեղներից և կրային աղերից բաղկացած կազմափոխման օջախ։ Հաճախ հանդիպում է աթերոսկլերոզի ուժեղ արտահայտված ձևերի ժամանակ։ Ճարպակերպերը, կաթիլների կամ բյուրեղների ձևով ներդրվելով զարկերակների ներքին թաղանթում, առաջացնում են աչքով տեսանելի կետավոր, բծավոր դեղնավուն նստվածք։ Առավել արտահայտվում է աորտայի աթերոսկլերոզի դեպքում (աորտայի աղեղում, վայրէջ և որովայնային հատվածներում)։ Աթերոմատոզից հաճախ վնասվում են սրտի պսակաձև անոթները և ուղեղի զարկերակները։ Հիվանդության զարգացման որոշ շրջանում կազմափոխման օջախը փափկում է, պատռվում, և պարունակությունը թափվում է արյան անոթի լուսանցքը՝ առաջացնելով աթերոմատոզային խոց։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 131