Jump to content

Ազքաբան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազքաբան
Azkaban
Ազկաբանը (անգլ.՝ Azkaban) ամրոց է կղզու վրա, որը գտնվում է Հյուսիսային ծովի կենտրոնում։ Այն ծառայում է որպես դատապարտված հանցագործների բանտ Մեծ Բրիտանիայի մոգական համայնքի համար։
Տեսակկախարդական
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՎայրԿղզի, Հյուսիսային ծովի կենտրոն
Անվտանգության ռեժիմփակ
Բանտարկյալների քանակ30 կախարդներ (1998-ի դրությամբ)
Պատկանում էՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորությունյի մոգության նախարարություն
Բացված1718
Փակվածգործող
Տնօրինող կազմակերպությունՄոգության նախարարություն

Ազքաբան, նաև Ազկաբան (անգլ.՝ Azkaban) վայր, որը ներկայացված է «Հարրի Փոթեր» վիպաշարում, ամրոց է կղզու վրա, որը գտնվում է Հյուսիսային ծովի կենտրոնում։ Այն ծառայում է որպես դատապարտված հանցագործների բանտ Մեծ Բրիտանիայի մոգական համայնքի համար։ Ազքաբանը կառուցվել է 15-րդ դարում և սկսվել է օգտագործվել որպես բանտ 1718 թվականից սկսած[1]։ Օգտագործելով մի քանի հմայախոսքեր Ազքաբանը դարձել է անտեսանելի և մագլական աշխարհի համար անհասանելի։

Երբ Էլդրիտչ Դիգորին՝ մոգության 4-րդ նախարարը, այցլում է Ազքաբան՝ 1730 կամ 1740 թվականին[2], կղզում հաստատվում է մի գերեզմանոց, որտեղ թաղվում են բանտում մահացածները։ Ազքաբանի պատերի ներսում ապրողները հաճախ էին մահանում հուսահատությունից, կորցնելով ապրելու կամքը։ Դա պայմանավորված է կղզում դեմենտոր-պահակների ներկայությամբ։ Դեմենտորները խլում են մարդուց իրենց երջանկությունը, երջանիկ պահերը և թողնում նրանց միայն վատագույն հիշողությունների մեջ փտելու։ Երկարաժամկետ ներկայությունը կարող է հանգեցնել նաև խելքի կորուստի։

Այլ կախարդական բանտերից է նաև Նուրմանգարդը (որը օգտագործվել է բացառապես իր ստեղծող Գելերտ Գրինդելվալդի համար), Ազքաբանը միակ ամրոցն է, որը պաշտոնապես օգտագործվում է որպես հանցագործների բանտ։

Անվտանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նա (Դոմոկլես Ռոուլե) պնդում էր, որ դեմենտորների այնտեղ բնակվելը առավելություն էր, նրանք կարող են լինել լավ պահակներ՝ պահպանելով Մոգության Նախարարության ժամանակը, հանգստությունը և ծախսերը։
- Ազկաբանի անվտանգությունը միչև Կախարդների երկրորդ պատերազմը։

Ազքաբանը հսկում էին դեմենտորները։ 1995 թվականին նրանք ապստամբեցին և միացան Լորդ Վոլան դե Մորտին, արդյունքը եղավ այն, որ 1996 և 1997 թվականին Ազքաբանում գտնվող մահաբերներից շատերը կարողացան փախչել Ազքաբանից և կրկին վերամիավորվել իրենց տիրոջը` Վոլան դե Մորտին[3]։

Ազքաբանում օգտագործվում է Հակա֊Հեռհայտնման հմայքը, որպեսզի ոչ մի կախարդ կամ կախարդուհի չկարողանար հեռահայտնվել Ազքաբանից դուրս և ապրել ազատ կյանքով։ Սակայն կախարդներից շատերն անհրաժեշտ էր փայտիկ հեռահայտնվելու համար, որը չունեին բանտարկյալները, այս պատճառով հաճախ քննարկումներ են անցկացվում, որում քննարկվում է հմայքի անիմաստությունը։ Միչև 1995 թվականը բանտարկյալներից շատերը չէին կարող այնքան շատ ուժ կուտակել, որպեսզի հեռահայտնվեին առանց փայտիկի, դրա պատճառը դեմենտոներն էին, ովքեր խոչընդոտում էին կախարդական ուժերի օգտագործմանը։

Միչև դեմենտորների ապստամբությունը միակ բանտարկյալները, ում հաջողվել է փախչել բանտից` Սիրիուս Բլեք և Բարթի Կրաուչ Կրտսեր կախարդներն էին` համապատասխանաբար 1992 և 1993 թվականներին։ Բարթի Կրաուչ Կրտսերը փախչում է իր հոր` Բարթի Կրաուչ Ավագի օգնությամբ, ով բերում է իր արդեն մահացող կնոջը Ազքաբան և որդու փոխարեն նրան այնտեղ թողնում։ Նրա կինը օգտագործել էր Փոխակերպող դեղաթուրմ և ստացել իր որդու կերպարանքը[4]։ Քիչ անց տիկին Կրաուչը մահանում է։ Իսկ Սիրիուս Բլեքը կարողանում է փախչել փոխակերպվելով անիմագուսի՝ շան տեսքով։ Նա չգրանցված անիմագուս էր, իսկ դեմենտորները դժվարանում են զգալ կենդանիների զգացմունքները[5]։

Ապստամբությունը զգալիորեն թուլացրեց անվտանգությունը, տեղի ունեցան մի շարք փախուստներ, իսկ Մոգության Նախարարությունը շարունակում էր անտեսել մի շարք փաստեր` պահպանելով իր տեսակետը։ Նախարարությունը նաև գաղտնի էր պահում մի մասայական փախուստի փաստ։

Ազքաբանի պատերից դուրս` կղզու վրա, գտնվում է մի գերեզմանոց, որտեղ դեմենտորները թաղում են բանտում մահացած բանտարկյալներին։ Եթե մահացած բանտարկյալը ունի ոչ֊հանցագործ հարազատ, ապա կարող է վերցնել բանտարկյալի դիակը` պատշաճ թաղում կատարելու համար։ Օրինակ` Բարթի Կրաուչ Ավագը վերցրեց իր կնոջ դիակը, ով ներկայացված էր որպես իր որդին, ոչ թե բացահայտվելու վախից դրդված, այլ դաժանություններից խուսափելու համար։

Ինչպես ասել է Ռեմուս Լյուփինը, չնայած բանտը գտնվում է Հյուսիսային ծովի կենտրոնում և պատերը երկաթե են, սրանք անհրաժեշտ չեն բանտարկյալներին իրենց մեջ պահելու համար, քանի որ Ազքաբանի բնակիչները արդեն բանտարկված են իրենց գլխում՝ դեմենտների պատճառած ուժեղ դեպրեսիայի շնորհիվ։ Սիրիուսը պատմում էր, որ շատ կախարդներ կարճ ժամանակում խելագարվում էին, շատերը դադարում էին ուտել՝ նախընտրելով մահը, քան Ազքաբանում մնալը։ Դեմենտորները «սնվում» էին բանտարկյալներով, և այդ «ճաշի» ժամանակ բանտարկյալները դեպրեսիա էին ունենում։

Կղզու այցերը խիստ սահմանափակ են, միայն նախարարության հատուկ աշխատակիցները կարող են թույլատրել բանտ այցելություն։ Օրինակ՝ Բարիթ Կրաուչ Ավագը, օգտվելով իր բարձր հեղինակությունից, իր կնոջ հետ միասին այցելեց Ազքաբան և կազմակերպեց իր որդու փախուստը այնտեղից[4]։ Մոգության նախարարին նույնպես թույլատրվում էր այցելել Ազքաբան, ստուգելու համար բանտարկյալների պայմանները։ Օրինակ՝ Կորնելիուս Ֆաջը այցելել էր Սիրիուս Բլեքին[5], իսկ Արթուր Ուիզլին մի անգամ գործով եղել էր Ազքաբանում։

1998 թվականից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Քինգսլի Շաքլբոլտի ժամանակ` Ազքաբանից վտարվեցին դեմենտորները։ Թեև այն շարունակում էր մնալ բանտ, պահակները այնժամ աուրորներն էին, ովքեր կանոնավոր կերպով հսկում էին ամբողջ կղզին։ Նոր համակարգի ընդունումից հետո բանտից ոչ մի փախուստ չի գրանցվել։
- Ազքաբանը` Կախարդների երկրորդ պատերազմից հետո

1998 թվականի՝ Կախարդների երկրորդ պատերազմից հետո, Քինգսլի Շաքլբոլտը նշանակվեց Մոգության նախարար։ Դեմենտորները նրա կառավարման տարիներին շատ կարճ ժամանակ պահակություն արեցին Ազքաբանում։ Դրա պատճառը այն էր, որ ապացուցվել էր նրանց անվստահելիությունը, բանտարկյալների դեպրեսիայի և խելագարության հասցնելը համարվեց անմարդկային։

Երբ դեմենտորները հեռացան կղզուց աուրորները զբաղեցիրին նրանց տեղը։ Նրանք աշխատում էին հերթափոխով, նշանակված էր որոշակի թվով պահակներ։ Նախարարության բոլոր այն աշխատակիցները, ովքեր Վոլան դե Մորտի իշխանության ժամանակ օգնել և համաձայն են եղել նրա գաղափարախոսության հետ նստացվեցին Ազքաբան։ Այդ մարդկանց թվում էր նաև հանրահայտ Դոլորես Ամբրիջը, ով բազում հանցագործություններ էր կատարել մագլածինների հանդեպ։ Նոր անվտանգության համակարգը ապացուցեց իր արդյունավետությունը և բանտից ոչ մի փախուստ տեղի չունեցավ[6]։

Բանտարկյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենք հաստատում ենք, որ 10 ծայրահեղ վտանգավոր բանտարկյալներ երեկոյան ուշ ժամերին փախուստի են դիմել Ազքաբանից... Մենք կասկածում ենք, որ փախուստը կազմակերպվել է մի մարդու կողմից, ով փորձառու է այդ գործում՝ տխրահռչակ սերիական մարդասպան Սիրիուս Բլեքը, ում զարմուհին՝ Բելլատրիսա Լեսթրեյնջը, եղել է փախուստ կատարողների մեջ
- Դեյլի Փրոֆիտը՝ 1996 թվականի Ազքաբանից զանգվախածային փախուստի վերաբերյալ
Բանտարկյալներ Բանտարկության պատճառը
Կարլլոտա Փինկսթոն Բանտարկվել է «Կախարդական աշխարհի գաղտնիության» բազմակի խաղտումների համար
Ավերի Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Սիրիուս Բլեք Առանց դատավարության բանտարկված հանցագործ, սպանել է Փիթեր Փեթիգրյուին և 12 անմեղ մագլների, ներկայումս արդարացված
Քրաբ Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Բարթի Կրաուչ Կրտսեր Խոշտանգումների իրականացում Ալիս և Ֆրենկ Լոնգբոթոմների հանդեպ Կռուցիատուս նզովքի միջոցով, Բարթի Կրաուչ Ավագի սպանություն
Քրիսփին Քրոնկ Պահել է Սվինքս կենդանի իր բակում
տիկին Կրաուչ Ձևափոխող դեղաթուրմի միջոցով ընդունել է որդու կերպարանքը և բանտարկվել նրա փոխարեն
Անտոնի Դոլոհով Գիդեոն և Ֆաբիան Փրեվեթների սպանություն, Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Փերսիվալ Դամբլդոր Հարձակում մագլների վրա, որպես վրեժ իր աղջկա՝ Արիաննա Դամբլդոի սպանության
Մունդունգուս Ֆլետչեր Կատարել է կողոպուտ
Մարվոլո Գաունտ Հարձակումներ է կատարել Մոգության Նախարարության վրա
Մորֆին Գաունտ Առաջին անգամ՝ կատարել է կախարդանք մագլի վրա և հարձակումներ իրականացրել Մոգության Նախարարության վրա, ազատազրկվել է երեք տարով։ Երկրորդ անգամ՝ Ռիդլների ընտանիքի սպանության համար
Ռուբեուս Հագրիդ Բանտարկվեց Գաղտնի սենյակը բացելու մեղադրանքով,որը կեղծ էր և արվել էր Թոմ Մարվոլո Ռիդլի կողմից, հետագայում արդարացվեց
Ջուգսոն Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Իգոր Կարկարով Մահաբերների անդամ դառնալու և մագլների վրա հարձակումներ իրականացնելու համար, դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Բելլատրիսա Լեսթրեյնջ Խոշտանգումների իրականացում Ալիս և Ֆրենկ Լոնգբոթոմների հանդեպ Կռուցիատուս նզովքի միջոցով, մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Ռաբաստան Լեսթրեյնջ Խոշտանգումների իրականացում Ալիս և Ֆրենկ Լոնգբոթոմների հանդեպ Կռուցիատուս նզովքի միջոցով, մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Ռոդոլֆուս Լեսթրեյնջ Խոշտանգումների իրականացում Ալիս և Ֆրենկ Լոնգբոթոմների հանդեպ Կռուցիատուս նզովքի միջոցով, մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Լուցիուս Մալֆոյ Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Վալդեն Մաքնաիր Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Մուլքիբեր Անհայտ
Նոթտ Մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Սթուրջիս Պադմոր Փորձ է արվում մտնել Առեղծվածների բաժին (իրականում գտնվում էր Լուցիուս Մալֆոի Իմպերիո հմայության ներքո), բանտարկվել է 6 ամիս
Ստան Շունփիք Ձերբակալվել է Մահաբերներին ծառայելու կասկածանքով
Ավգուստուս Ռուքվուդ Աշխատանքի ընթացքում մահաբերների համար լրտեսություն կատարելու համար, մասնակցել է Առեղծվածների բաժնի ճակատամարտին որպես մահաբեր
Թրավերս ՄաքԿինոն ընտանիքի սպանություն
Մի շարք մագլածիններ Մագլածիններ, ովքեր բանտարկվել են Վոլան դե Մորտի իշխանության ժամանակ
Դոլորես Ամբրիջ Մագլածինների դեմ կատարած բազում հանցանքեր, որպես Մագլածինների գրանցման հանձնաժողովի ղեկավար
Թարքվին ՄաքԹավիշ (ենթադրաբար) Իր մագլ հարևանին թեյամանի մեջ գցելու համար
Թեոդոր Նոթտ (ենթադրաբար) Ժամանակ-շրջողի անօրինական օգտագործման համար
Դելփինի Քրաիգ Բոուեր Կրտսերի սպանության և Ժամանակ-շրջողի անօրինական օգտագործման համար

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ազքաբան» բառը առաջացել է եբրայրերեն «Աբբադոն» բառից, «ոչնչացման վայրը» և «դժոխքի խորքերը», հեղինակը նաև ոգեշնչվել է Սան Ֆրանցիսկո քաղաքում կղզու վրա գտնվող Ակլատրաս բանտից[1]։ Անունը կարող է նաև առաջացած լինել ռուսական Աբական գյուղից, որը պատմականորեն բնակեցվել է աքսորյալների խմբերի կողմից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Azkaban - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  2. Էլդրիտչ Դիգորին այցելել է Ազքաբան այն ժամանակ, երբ եղել է Մոգության նախարար, այսինքն՝ 1733-1747թթ. ընկած հատվածում։
  3. «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Harry Potter and the Goblet of Fire». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  5. 5,0 5,1 «Harry Potter and the Prisoner of Azkaban». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.
  6. «Dolores Umbridge - Pottermore». Pottermore (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 27-ին.