Ազատ սեր
Ազատ սերը հասարակական շարժում է, որն ընդունում է սիրո բոլոր դրսևորումները։ Ազատ սիրո շարժման գլխավոր նպատակն է սերը բաժանել սեռական ազդեցություններից, ինչպիսիք են ամուսնությունը, բեղմնականխումը և ամուսնական դավաճանությունը, համարելով, որ դրանք խնդիրներ են ստեղծում միայն ներգրավված մարդկանց համար և ոչ այլոց[1]։
Սկզբունքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազատ սիրո ավանդույթը հիմնականում արտացոլում է ազատական փիլիսոփայությունը, որն ազատություն է փնտրում պետությունից և եկեղեցուց։ Համաձայն այդ գաղափարի՝ չափահաս մարդկանց միությունը օրինական միություն է, որը պետք է հարգեն և ընդունեն մյուս մարդիկ։ Որոշ տեսաբաններ հավելում էին, որ կանայք և տղամարդիկ իրավունք ունեն առանց հասարակական կամ իրավական խոչընդոտների ազատորեն սեռական հաճույք ստանալու, ինչը Վիկտորյական դարաշրջանում արմատական երևույթ էր դիտվում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության ընթացքում տարբեր ուտոպիստական խմբեր՝ եսսենները Պաղեստինում[2], ադամիտները Հյուսիսային Աֆրիկայում[3], մազդակյանները Պարսկաստանում[4], կաթարներն Արևմտյան Եվրոպայում[5] քարոզել են ազատ սիրո գաղափարները։
Լուսավորության դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լուսավորության դարաշրջանը և Ֆրանսիական հեղափոխությունն ստեղծեցին միջավայր, որտեղ ազատ սիրո գաղափարները կարող էին ծաղկել։ Ազատ սիրո գաղափարը լայն տարածում ստացավ Անգլիայում։ Տասնիններորդ դարավերջին և քսաներորդ դարասկզբին ազատ սիրո գաղափարը լայն տարածում է ստացել նաև ԱՄՆ–ում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Գերմանիայում, ԽՍՀՄ–ում[6][7][8][9][10][11][12]։
Նորագույն շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1940–ականների վերջից մինչև 1960–ականներ ազատ սիրո գաղափարախոսությունը լայն աջակցություն է ստանում բիթ–սերունդի ներկայացուցիչների կողմից։ 1960–ականների վերջերից՝ սեռական հեղափոխության և կանանց իրավունքների համար փայքարի հերթական փուլով սկսվել է նաև ազատ սիրո գաղափարախոսության նոր փուլը[13][14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The Free Love Movement and Radical Individualism». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Joan E. Taylor, The Essenes, the Scrolls, and the Dead Sea
- ↑ The Adamites: Hippie Heretics of the Middle Ages
- ↑ Journal of the Asiatic Society of Bombay
- ↑ Good and Evil։ Life in medieval Languedoc was fun-loving. It was also heresy.
- ↑ «And the Truth Shall Make You Free». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Gove, Mary S. (1842). Lectures to Ladies on Anatomy and Physiology. Boston: Saxton & Peirce
- ↑ Gove Nichols, Mary S. (1846). "Lectures to Women on Anatomy and Physiology". with an Appendix on Water Cure. New York: Harper & Brothers
- ↑ Gove Nichols, Mary S. (1855). "Experience in the Water Cure: A familiar exposition of the Principles and Results of Water Treatment, in the Cure of Acute and Chronic Diseases". in Fowlers and Wells' Water-Cure Library: Embracing all the most popular works on the subject. Vol. 2 of 7. New York: Fowlers and Wells
- ↑ Good, James A. "The Development of Thomas Davidson's Religious and Social Thought"
- ↑ Emile Armand and la camaraderie amourouse – Revolutionary sexualism and the struggle against jealousy." by Francis Rousin
- ↑ Zetkin, Clara, 1934, Lenin on the Woman Question, New York: International, p.7
- ↑ Emma Goldman: People & Events: Free Love
- ↑ There's no place for the state in the bedrooms of the nation
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|