Jump to content

Ադամ Օփել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ադամ Օփել
գերմ.՝ Adam Opel
Դիմանկար
Ծնվել էմայիսի 9, 1837(1837-05-09)[1][2][3]
ԾննդավայրՌյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն
Մահացել էսեպտեմբերի 8, 1895(1895-09-08)[1][2][3] (58 տարեկան)
Մահվան վայրՌյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական կայսրություն
ԳերեզմանMausoleum of the Opel family
Քաղաքացիություն Հեսսենի մեծ դքսություն
Մասնագիտությունձեռնարկատեր, գյուտարար, խառատ և գործարանատեր
ԱմուսինSophie Opel?
Զբաղեցրած պաշտոններկազմակերպության հիմնադիր
ԱնդամությունAssociation of German Engineers?
ԵրեխաներHeinrich von Opel?, Ludwig Opel?, Friedrich Opel?, Carl von Opel?[4] և Wilhelm von Opel?[4]
 Adam Opel Վիքիպահեստում

Ադամ Օփել (գերմ.՝ Adam Opel, մայիսի 9, 1837(1837-05-09)[1][2][3], Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական միություն - սեպտեմբերի 8, 1895(1895-09-08)[1][2][3], Ռյուսելսհայմ, Հեսսենի մեծ դքսություն, Գերմանական կայսրություն), գերմանացի ձեռնարկատեր, որը հիմնադրել է Օփել ավտոմոբիլային ընկերությունը[5]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադամ Օփելը փականագործ վարպետ Ֆիլիպ Վիլհելմ Օփելի (1803–1867) ավագ որդին է եղել ծնվել է 1837 թվականին Ռյուսելսհայմ, ինչպես իր եղբայրներ Գեորգը և Վիլհելմը, նա մասնագիտական կարիերան սկսել է որպես փականագործի աշակերտ հոր արհեստանոցում,[6]։

1857 թվականից սկսած Ադամը ճանապարհորդել է Եվրոպայով։ Նա Փարիզում աշխատել է կարի մեքենաների երկու գործարաններում։ Վերադառնալով հայրենի քաղաք՝ 1862 թվականին հիմնել է իր կարի մեքենաների գործարանը։

1868 թվականի նոյեմբերի 17-ին Ադամ Օփելն ամուսնացել է Սոֆի Մարի Շելերի հետ։ 1870 թվականին գործարան ստեղծվել նոր կարի մեքենա՝ «Սոֆիա» անունով, որը կոչվել է Օփելի կնոջ պատվին։

1886 թվականին ընկերությունը սկսել է նաև հեծանիվներ արտադրել։ Կարճ ժամանակ անց ընկերությունն դարձել է Գերմանիայում հեծանիվների խոշորագույն արտադրող ընկերություն:

Ադամ Օփելը մահացել է 1895 թվականին տիֆից, որից հետո նրա այրին և հինգ որդիները զբաղվել են ընկերության գործունեությամբ[7]։

1899 թվականին ընկերությունն արտադրել է իրենց առաջին ավտոմեքենան։ 1911 թվականի հրդեհից ոչնչացվել է գործարանի մեծ մասը, որից հետո ընկերությունը որոշել է արտադրել միայն հեծանիվ և ավտոմեքենա։

1930-ականներին ընտանիքը ընկերությունը վաճառել է «Ջեներալ Մոթորսին», և ընկերությունը դարձել է նրա դուստր ձեռնարկությունը։ 1936 թվականին ընկերությունը վաճառել է իր հեծանիվների գործարանը «NSU»-ին։ Ընկերության տարբեր անվանումներով ընդհանուր առմամբ արտադրվել է 2.5 միլիոն հեծանիվ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
  4. 4,0 4,1 Lundy D. R. The Peerage
  5. «Hessian Biography : Extended Search : LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2023-03-22-ին.
  6. Opel, Adam von. Hessische Biografie. In: Landesgeschichtliches Informationssystem Hessen (LAGIS)
  7. «Hessische Biografie : Erweiterte Suche : LAGIS Hessen». www.lagis-hessen.de. Վերցված է 2025-01-03-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Օփել» հոդվածին։