Jump to content

Ագրոքիմիական վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ագրոքիմիական վերլուծություն, ագրոքիմիական լաբորատորիայում լաբորատոր եղանակով բույսերի, պարարտանյութերի, պեստիցիդների, կերի, հողի քիմիական բաղադրության որոշում և գյուղատնտեսական մթերքների որակի ուսումնասիրում։

Վերլուծության եղանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերի վերլուծության դեպքում որոշում են դրանց մակրոտարրերի, օրգանական միացությունների՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր պարունակությունը (օրինակ՝ շաքարի ճակնդեղի արմատներում` շաքարի, կարտոֆիլի պալարներում՝ օսլայի, արևածաղկի սերմերում՝ ճարպի, հացահատիկում՝ սպիտակուցի պարունակությունը)։

Պարարտանյութերում որոշում են սննդանյութերի քանակն ու ձևը, թթվայնությունն ու հիմնայնությունը, կրային պարարտանյութերում՝ կալցիումի և մագնեզիումի, գոմաղբում՝ ազոտի, ֆոսֆորի, կալիումի, միկրոտարրերի, ջրի պարունակությունը, տորֆում՝ խոնավությունը, մոխրայնությունը, թթվայնությունը, տարրալուծման աստիճանը։

Ագրոքիմիական վերլուծության մեջ կիրառվող եղանակներն են՝ մոխրացում, գունաչափություն, ֆլուորեսցենտում, նեյտրոնային ակտիվացում։ Ավելի հաճախ են կիրառվում սպեկտրալուսաչափությունը, բոցալուսաչափությունը, քրոմատագրությունը և ճառագայթաակտիվ իզոտոպները[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]