Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահնազարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ագնեսա Կոնստանտինի Շահնազարյան (մարտի 17, 1980(1980-03-17), Նոյեմբերյան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասանուհի։ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն (2016)։
Արձակագիր Նելլի Շահնազարյանի դուստրն է[1]։
Ագնեսա Շահնազարյանը ծնվել է 1980 թվականին Հայաստանի Նոյեմբերյան քաղաքում։ Մինչև 16 տարեկանն ապրել է Վանաձորում, սովորել և ավարտել է Վանաձորի թիվ 22 միջնակարգ դպրոցը, 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։ 2000-2011 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի։ 2004-2009 թվականներին պայմանագրային կարգով աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և «Բարի գիշեր» հեռուստանախագծերի կազմակերպիչ-ղեկավար։ 2009-2011 թվականներին եղել է մոսկովյան «Բերգ Սաունդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը։ 2013 թվականից աշխատում է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի, 2016 թվականից զբաղեցնում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը[1]։
Ֆիլմ |
Տարի
|
«Սիրում եմ քեզ, Երևան» |
2009
|
«Ջոկեր» |
2010
|
«Դե տժժա»
|
2016
|
Հեռուստասերիալ
|
Տարի
|
«Դժբախտ երջանկություն»
|
2008
|
«Երե1»
|
|
«Որբերը»
|
2010
|
«Ուր է իմ տղամարդը»
|
2011
|
«Կյանքի գինը»
|
2011-2012
|
«Մամա»
|
2013
|
«Հարազատ թշնամի»
|
2014-2015
|
«Եթե գտնեմ քեզ»
|
2017
|
«Դեպի վայրէջք»
|
2017
|
«Նռան հատիկ»
|
2017-2019
|
«Անհասցե ծնվածները»
|
2019-2020
|
«Սարի աղջիկ»
|
2020-2021
|
«Սև արկղ»
|
2023
|
- Երևանի «Արմմոնո» (2012 թվական, 2015 թվական)
- Քիշնևի «Մոլդֆեստ» (2013)
- Սանկտ Պետերբուրգի «Встречи в России» (2014)
- «Թատերական Լոռի» (2014 թվական, Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակ)
- Երուսաղեմի «Վերտիկալ» (2015) Հաննովերի «Կամուրջ» (2015)
- Վառնայի «Към звездите» (2015)
- Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Թեսպիս» միջազգային հոբելյանական փառատոն (2016)
- ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2016
- Նելլի Շահնազարյանի «Շատերից մեկը» ներկայացման մեջ Սիրունի դերակատարման համար՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, «Տարվա լավագույն դերասանուհի»