Ագլանձիա (հուն․՝ Αγλαντζιά), համայնք և արվարձան Կիպրոսի ՀանրապետությանՆիկոսիայի շրջանի Նիկոսիա քաղաքում։ Գյուղը մոտ է գտնվում Կիպրոսի Հանրապետության և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության (ՀԿԹՀ) բաժանման սահմանին։ Համայնքի տարածքը կազմում է 31 քառ. կմ, որից 14 քառ. կմ-ը ռազմակալել է Թուրքիան 1974 թվականին։ Համայնքի 9 քառ. կմ-ը կազմում է Ազգային պարկերը (Ատալասա պարկի տարածքը կազմում է 8.6 քառ. կմ, իսկ Պեդագոգիալ պարկը՝ 0.4 քառ. կմ)։ Այն Կիպրոսի 18-րդ մեծ համայնքն է։
Ագլանտզիա անվանումը ունի թուրքական ծագում, դրանից էլ առաջացել է թուրքերեն անվանումը՝ Էգլենսե (eğlence),որը նշանակում է ժամանց։ Հունարեն կարտասանվի Ագանձիա (հուն․՝ Αγλαντζιά)։
Ագլանտզիայով անցնող պետական նշանակության ավտո-ճանապարհամայրուղի
Ագլանտզիան մայրաքաղաք Նիկոսիայի ամենաբարձր արվարձանն է, քանի որ կառուցվել է բլուրների կամ լանջերի վրա։ Ագլանտզիան կառուցվել է միջնադարում, Օսմանյան կայսրության հաստատումից առաջ։ Այն ունի հիանալի կլիմա, բնական ռեսուրսներ։ Ագլանտզիան համարվում է Նիկոսիայի թոքերը, ոչ միայն Ատալասա և Պեդագոգիալ պարկերն են գտնվում այնտեղ, այլ նաև 45 փոքր պարկեր և կանաչ տարածքներ։
↑«C1. POPULATION ENUMERATED BY SEX, AGE, DISTRICT, MUNICIPALITY/COMMUNITY AND QUARTER (1.10.2011)», Population - Place of Residence, 2011, Statistical Service of the Republic of Cyprus, 2014 թ․ ապրիլի 17, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 20-ին, Վերցված է 2014 թ․ ապրիլի 20-ին