Jump to content

Աբիդոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեթ աստծո տաճարն Աբիդոսում

Աբիդոս (հուն․՝ αβνδος, մեհենագիր՝ Աբեջու, այժմ՝ Արաբետալ–Մադֆունահ), հնագույն քաղաք և կրոնական կենտրոն Վերին Եգիպտոսում։ Ըստ առասպելի, Աբիդոսում սպանվեց և թաղվեց Օսիրիս աստվածը։

Միջին թագավորության դարաշրջանում դարձավ Օզիրիսի պաշտամունքի գլխավոր կենտրոնը։ Աբիդոսի տեղում պահպանվել են Սեթի I (մ. թ. ա. XIV դ.) և Ռամզես II (մ. թ. ա. XIV–XIII դդ.) փարավոնների՝ Օզիրիսի պատվին կառուցած տաճարների ավերակները, ինչպես նաև Սեթի I հոգեհանգստյան կառույցը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբ��ական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 25
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիդոս» հոդվածին։