Jump to content

Աբերտամի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քազաք
Աբերտամի
չեխ․՝ Abertamy[1]
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեխիա Չեխիա
ՀամայնքԿարլովի Վարիի շրջան և Ostrov (administrative district)?[2]
Ներքին բաժանումHřebečná?[3] և Abertamy?
Առաջին հիշատակում1529[4]
Մակերես8,69683 կմ²
ԲԾՄ900 մետր
Բնակչություն848 մարդ (հունվարի 1, 2024)[5]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ362 35[6][2]
Ավտոմոբիլային կոդKV
Պաշտոնական կայքabertamy.eu
Աբերտամի (Չեխիա)##
Աբերտամի (Չեխիա)

Աբերտամի (չեխ․՝ Abertamy, հնում. գերմ.՝ Abertham), քաղաք Չեխիայի Կառլովարյան կողմի Ռիխնով-նադ-Կնեժնոուի շրջանում։ Տեղակայված է Օրու լեռներում, Կառլովի Վարիից 16 կմ հյուսիս։ Բնակչության թվաքանակը կազմում է 1 413 մարդ (2005)։ Համարվում է ձմեռային սպորտաձևերի կենտրոն։ Քաղաքի վարչական տարածքին է պատկանում նաև մոտակա Գրժեբեչնա գյուղը։ 840 մ բարձրության վրա, Օրու լեռների բլրի վրա, կա հանգստի կենտրոն, որը գտնվում է Նեյդեկից 8 կմ հյուսիս։

Աբերտամին Պլեշիվեց լեռան լանջերից
Աբերտամիի տեսքը Պլեշիվեց լեռը տանով ճանապարհից

Գրավոր աղբյուրներում Աբերտամիի մասին առաջին հիշատակումը թվագրվում է 1529 թվականին, երբ տարածքում սկսեցին բնակություն հաստատել հանքահորները։ 1531-1558 թվականներին այստեղ արծաթի հանքահոր կար։ 1579 թվականին Աբերտամին ստացավ քաղաքի կարգավիճակ։ 1590 թվականի սեպտեմբերի 15-ին այստեղ ուժեղ երկրաշարժ գրանցվեց։ Երեսնամյա պատերազմից հետո արծաթի արդյունահանումը դադարեցվեց, և շարունակվեց միայն անագի արդյունահանումը։ Աբերտամին կորցրեց իր քաղաքի կարգավիճակը, իսկ պատերաղմից հետո շրջանը բռնի ուժով կաթոլիկացվեց։ XIX դարում այստեղ սկսվեց ձեռնոցների արտադրությունը և այն ընդլայնվեց XX դարում։ 1876 թվականին Աբերտամին կրկին ստացավ քաղաքային կարգավիճակ։

1910 թվականին քաղաքը բնակեցված էր 4 200 բնակիչներով։ 1921 թվականին Աբերտամին էլեկտրաֆիկացավ։ Քաղաքը 1938 թվականին անեքսիացվեց Երրորդ ռայխստագի կողմից։ 1945 թվականին գերմանախոս մարդիկ արտաքսվեցին, և տեղական արդյունաբերությունը ազգայնացվեց։ 1947 թվականին Աբերտամիում բնակվում էր մոտ 1200 բնակիչ։ Սկսվեց ուրանի հանքաքարի ինտենսիվ հանքարդյունաբերությունը (մոտակա Յախիմովի կոմունիստական համակենտրոնացման ճամբարից բանտարկյալները ծանր պայմաններում ներգրավված էին հարկադիր աշխատանքի մեջ)։ 1998 թվականին ձեռնոցի գործարանը փակվեց։

1946 թվականից Աբերտամի քաղաքում բացվեց միջնակարգ դպրոց, որն ուղղված էր անտառային արդյունաբերության ոլորտում դասընթացներին[7]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի 1869 1880 1890 1900 1910 1921 1930
Բնակչություն 3 310 3 605 3 644 4 010 4 293 3 512 3 824
Տարի 1950 1961 1970 1980 1991 2001 2010
Բնակչություն 2 261 1 715 1 145 1 156 1 052 1 197[8] 1 425[9]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Աբերտամիում գտնվող եկեղեցու ներսը
  • Քաղաքի մոտակայքում է գտնվում 1028 մետր բարձրությամբ Պլեշիվեց լեռը։ Այդ շրջանը տուրիստների մեծ թվաքանակով ակտիվ օգտագործվում է ամառային և ձմեռային սպորտային ձևերի համար, ովքեր այստեղ են գալիս Գերմանիայից։
  • Եկեղեցի, կառուցված 1534 թվականին, ձևավորված է բարոկկո ոճով 1736 թվականից, ռեստավրացիայի է ենթարկվել XIX դարում։ Շենքը նորոգվել է 1990-ականներին և 2003 թվականին։
  • Այստեղ կան բազմաթիվ ժայռեր, որոնք հայտնի են որպես Dračí skály (Վիշապի քարեր)[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]