Աբենսբերգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Քաղաք | |||
---|---|---|---|
Աբենսբերգ | |||
Abensberg | |||
| |||
Աբենսբերգի տեսարանը | |||
Երկիր | Գերմանիա | ||
Երկրամաս | Բավարիա | ||
Շրջան | Կելհայմ (շրջան) | ||
Համայնք | Կելհայմ և Q50407970? | ||
Ներքին բաժանում | 7 ենթաշրջաններ | ||
Ղեկավար | Ուվե Բրանդլ | ||
Առաջին հիշատակում | 1138 | ||
Մակերես | 60,28 կմ² | ||
ԲԾՄ | 370 մ | ||
Բնակչություն | 12732 մարդ (2010) | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Հեռախոսային կոդ | +49 9443 | ||
Փոստային ինդեքս | 93326 | ||
Փոստային դասիչ | 93326 | ||
Ավտոմոբիլային կոդ | KEH | ||
Պաշտոնական կայք | abensberg.de | ||
| |||
Աբենսբերգ (գերմ. Abensberg), քաղաք Ստորին Բավարիայում՝ Կե��հայմի շրջանում։
Գտնվում է Դանուբ ի վտակներից մեկի՝ Աբենս-ի ափին, Ինգոլշտադ-Ռեգենսբուրգ երկաթուղային գծի վրա։ Հայտնի է իր հին ամրոցով, որ նախկինում եղել է Աբենսբերգի կոմսերի նստավայրը։
Քաղաքի մոտ հայտնաբերվել են նեոլիթի դարաշրջանի բնակության հետքեր։ Որոշ պատմաբանների կարծիքով Աբենսբերգը հինհռոմեական Abusina Castra-ն կամ Abusinum-ն է, քանի որ այնտեղ պահպանվել են հռոմեական ճամբարի հետքեր։ Բնակավայրի մասին ամենավաղ գրավոր հիշատակումը վերաբերում է 1138 թվականին։ Քաղաքի իրավունքներ է ստացել մոտ 1400 թվականին։ Ամրոցը ավերվել է Երեսնամյա պատերազմի ժամանակ։
1809 թվականին Աբենսբերգի մոտ Նապոլեոն Առաջինը ջախջախել է էրցդուքս Կարլիընդհանուր հրամանատարությամբ գործող ավտրիական բանակի ձախ թևը, որի հրամանատարները էրցդուքս Լյուդվիգն ու և գեներալ Հիլլերն էին։
Քաղաքը համարվում է ծնեբեկի և գայլուկի աճեցման կենտրոն։ Գործում են 3 մասնավոր գարեջրատներ։
Աբենսբերգում ծնվել է բավարացի պատմաբան Յոհան Գեորգ Թուրմայրը (Aventinus գրական կեղծանունով), ում պատվին 1861 թվականին կանգնեցվել է հուշարձան։
Ունի հանքային ջրերի վաննաներով առողջարան (1871 թվականից)։ Ռևմատիզմի և հոդատապի բուժման կենտրոն է։ Գործում է քաղաքային թանգարանը։
Ձյուդոիստների TSV «Աբենսբերգ» թիմը Եվրոպայի գավաթի խաղարկության բազմակի հաղթող է։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբենսբերգ» հոդվածին։ |
|