Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբեղախոտ միամյա (լատին․՝ Stáchys ánnua), խուլեղինջազգիների ընտանիքի աբեղախոտ ցեղին պատկանոտ մոլախոտ։ Ունի լավ ճյուղավորված ու խիտ արմատամազիկներով պատված առանցքային արմատային համակարգ։ Բույսը պատված է վերևից դեպի ներքև ուղղված ցանցառ մազիկներով։ Ցողունն ունի 15-30 սմ երկարություն։ Ունի սղոցաձև տերևներ, ստորին տերևները ձվաձև երկարավուն են, միջին տերևներն ավելի նեղ են, իսկ վերևինները՝ նշտարաձև և առանց կոթունի։ Ծաղկի բաժակը գեղձային թավ ունի, պսակը դեղին է՝ ստորին մասում կարմիր կետերով։ Պտուղը գորշ գույնի ընկուզիկ է, սերմերը մանր են։ Բազմանում է միայն սերմերով։
Տարածված է երկրագնդի բարեխառն գոտիներում։ Հայաստանի նախալեռնային, լեռնային ու անտառալեռնատափաստանային գոտում է հանդիպում։
Հայաստանում տարածված աբեղախոտի միակ միամյա տեսակն է։ Նրանք հիմնականում տարածվում են հողի վարելաշերտում, իսկ նպաստավոր պայմաններում՝ ավելի խորը։ Գլխավոր ցողունի և տերևածոցերից դուրս եկած ճյուղավորումների վրա օղակներով նստած է 3—6 ծաղկից բաղկացած ծաղկափթթությունը։ Ծաղկի բաժակը գեղձային թավ ունի, պսակը դեղին է, ստորին շուրթի վրա կան կարմիր կետեր։ Այն աղբոտում է հացաբույսերի, բանջարաբոստանային, բազմամյա և միամյա խոտաբույսերի ցանքերն ու ցելադաշտերը։
- Ռ․ Ս․ Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս։ Լույս հրատարակչություն, Երևան, 1980