Jump to content

Աբելարի և Էլոիզի հրաժեշտը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբելարի և Էլոիզի հրաժեշտը
տեսակգեղանկար և տոնդո
նկարիչԱնգելիկա Քաուֆման
տարի18-րդ դար
բարձրություն65,5 սանտիմետր[1]
լայնություն65,5 սանտիմետր[1]
ստեղծման վայրԳերմանիա[1]
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՊետական Էրմիտաժ[1]
հավաքածուՊետական Էրմիտաժ[1]
հիմնական թեմաԷլոիզ և Աբելար
Ծանոթագրություններ

«Աբելարի և Էլոիզի հրաժեշտը» (գերմ.՝ Abschied Abélards von Héloise), ավստրիացի նկարչուհի Անգելիկա Քաուֆմանի նկարը, որը գտնվում է Պետական Էրմիտաժում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը պատկերվել է որպես փիլիսոփա Պիեռ Աբելարի և Էլոիզի` Փարիզի կանոնիկոս Ֆուլբերի ազգականուհու սիրո միջնադարյան հայտնի սյուժեի նկարազարդում։ Պատկերված է Աբելարի հրաժեշտը Էլոիզին Արժանտյոյում Սուրբ Մարիամի մենաստանի մուտքի մոտ։

Նկարի ստեղծման հստակ թվականն անհայտ է, համարվում է, որ այն նկարվել է մինչև 1780 թվականը՝ Անգելիկա Քաուֆմանի Լոնդոնում լինելու ժամանակահատվածում, քանի որ այդ թվականին Լոնդոնում նկարի փորագրությունն իրականացրել է ռուս նկարիչ Գավրիիլ Սկորոդումովը[2]։ Նկարի ներքևի կենտրոնական մասում քարե սալիկի վրա կա դժվարընթեռնելի գրություն՝ Angelica K. pinx։

Վերլուծություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագիտության թեկնածու, Պետական Էրմիտաժի Արևմտաեվրոպական կերպարվեստի բաժնի ավագ գիտաշխատող Չարմիան Մեզենցևան 15-18-րդ դարի գերմանական արվեստի մասին իր ակնարկում, նկարի դետալային վերլուծություն կատարելով, կտավին վերաբերել է բավականին քննադատորեն.

…նկարում չկա տառապանքի իրական ուժը, ինչը ևս խիստ տպավորություն է թողնում հանրության վրա, որն արվեստի նշանակությունը միայն տեսնում է նրբին զգացմունքների բավարարման մեջ։ Գեղեցիկ տառապող հերոսները պահպանում են շարժումների և դիրքի պայմանականությունը, տեսարանը հիշեցնում է թատերական բեմահարթակին խաղացվող գործողություն։ Հեղինակը, կերպարները անտիկ վերածելով, դարձնում է դրանք ավելի նրբացած, համակված թեթև սենտիմենտալ թախիծով։ …Կտավը պատկերացում է տալիս գերմանական կլասիցիզմի տարատեսակներից մեկի մասին, որը սենտիմենտալիզմի գծեր ունի և նոր ծագող ռոմանտիզմի մասին։
- [3]

Նկարի՝ Ռուսաստանում հայտնվելու հանգամանքները հայտնի չեն, 1797 թվականից այն արդեն հաշվեգրված է եղել Էրմիտաժի հավաքածուում[4]։ Նկարը երկար ժամանակ պահվել է ֆոնդում և չի ներկայացվել մշտական ցուցադրության ժամանակ, սակայն 2021 թվականի ամառվանից այն ցուցադրվում է Ձմեռային պալատի Պահուստային պատկերասրահի 348-րդ սրահում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.hermitagemuseum.org/wps/portal/hermitage/digital-collection/01.+Paintings/38292/
  2. Никулин Н. Н. Немецкая и австрийская живопись XV—XVIII веков. Эрмитаж. — СПб.: Искусство-СПБ, 1992. — С. 335—336.
  3. Мезенцева Ч. А. Искусство Германии XV—XVIII веков. Очерк-путеводитель. — Л.: Искусство, 1988. — С. 80.
  4. «Государственный Эрмитаж. — Кауфман, Ангелика Мария Анна Катарина. «Прощание Абеляра и Элоизы»». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 25-ին.