Աբդելսալամ ալ-Մաջալի
Աբդելսալամ ալ-Մաջալի | |
Կրթություն՝ | Դամասկոսի համալսարան (1949) և Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջ (1953) |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և բժիշկ |
Ծննդյան օր | փետրվարի 18, 1925 |
Ծննդավայր | Ալ Կարակ, Հորդանան |
Վախճանի օր | հունվարի 3, 2023[1] (97 տարեկան) |
Վախճանի վայր | Ամման, Հորդանան |
Քաղաքացիություն | Հորդանան |
Զավակներ | Սավսան Ալ Մաջալի |
Պարգևներ | |
Աբդելսալամ ալ-Մաջալի (արաբ․՝ عبد السل��م المجالي, փետրվարի 18, 1925, Ալ Կարակ, Հորդանան - հունվարի 3, 2023[1], Ամման, Հորդանան), հորդանանցի բժիշկ և քաղաքական գործիչ, երկու անգամ եղել է Հորդանանի վարչապետ (1993 թվականի մայիսի 29-ից մինչև 1995 թվականի հունվարի 7-ը և 1997 թվականի մարտի 9-ից մինչև 1998 թվականի օգոստոսի 20-ը)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մաջալին ծնվել է 1925 թվականի փետրվարի 18-ին, Անդրհորդանանի էմիրության Ալ-Կարակ քաղաքում[2][3][4] 1949 թվականին բժշկության աստիճան է ստացել Դամասկոսի համալսարանից՝ ԼՕՌ մասնագետ, 1960 թվականին նրան շնորհվել է վիրաբույժների ամերիկյան քոլեջի կրթաթոշակ[5]։ 1969-1971 թվականներին զբաղեցրել է Հորդանանի առողջապահության նախարարի պաշտոնը։ 1974 թվականին ստացել է Հաջեթեփեի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում։ 1976-1979 թվականներին եղել է Հորդանանի կրթության նախարար[6][7]։
1980 թվականին որպես Հորդանանի թագավոր Հուսեյն I Իբն Թալալի խորհրդական, ծառայության է անցել վերջինիս պալատում։ 1993-1995 թվականներին եղել է վարչապետ, միաժամանակ՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարար։ Նրա օրոք, 1994 թվականի հոկտեմբերի 26-ին կնքվել է Իսրայելա-հորդանանյան հաշտության պայմանագիրը[8]։ 1995 թվականի հունվարի 5-ին նա հրաժարական է տվել[9]։ 1997-1998 թվականներին նա նորից ստանձնել է Հորդանանի վարչապետի պաշտոնը։
2003 թվականի հունվարին Մաջալին նշանակվել է անգլո-արաբական կազմակերպության հովանավոր կոմիտեի անդամ, իսկ 2013 թվականին՝ Իսլամական աշխարհի գիտությունների ակադեմիայի նախագահ։
Մաջալին մահացել է Ամմանի թագավոր Հուսեյնի անվան բժշկական կենտրոնում, 2023 թվականի հունվարի 3-ին՝ մոտ 98 տարեկան հասակում[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 وفاة رئيس الوزراء الأسبق عبدالسلام المجالي — Ammon News, 2023.
- ↑ «اخبار الناس في الاردن» (արաբերեն). Jafra News. 2015 թ․ ապրիլի 16. Վերցված է 2016 թ․ հունվարի 4-ին.
- ↑ «المدينة نيوز - د.عبد السلام المجالي ..طبيب أخلص للسياسة !». 2010 թ․ ապրիլի 26. Արխիվացված է օրիգինալից 2023-01-03-ին. Վերցված է 2023-01-04-ին.
- ↑ «الباشا عبد السلام المجالي: لديه ما يكفي من التفاؤل حتى في أوقات الشدّة». 2019 թ․ հուլիսի 8.
- ↑ «Prof. Abdel-Salam Majali». Islamic World Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Prof. Abdel-Salam Majali». Islamic World Academy of Sciences. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Al-Majali, Abdelsalam». Meridian. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «King swears in new delegate». The Prescott Courier. Amman. AP. 1993 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Jordanian cabinet resigns after 19 months». Lawrence Journal. Amman. AP. 1995 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 29-ին.
- ↑ «Former Prime Minister Abdel Salam Majali passes away». Roya News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2023-01-15-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբդելսալամ ալ-Մաջալի» հոդվածին։ |
|