Пыльная быль (ալբոմ)
Пыльная быль | ||
---|---|---|
-ի | ||
Թողարկված | 1994 | |
Ձայնագրված | 1993—1994 | |
Ժանր | ֆոլտ-ռոք, արտ-ռոք, էլեկտրոնիկա | |
Տևողություն | 2397 s | |
Լեզու | Ռուսերեն | |
Լեյբլ | 1994 Frost Records 1997 Sound Product 2002 Мистерия звука 2008 Navigator Records | |
Պրոդյուսեր | Ալեքսանդր Մորոզով | |
Սինգլներ ' ալբոմից | ||
«Пыльная быль», ռուսական Սպլին ռոք-խմբի առաջին ստուդիո ալբոմը։ Աշխատանքային անվանումը՝ «Репетиции на сердце»։ Սկզբնական շրջանում աուդիոսկավառակի վրա ձայնագրվել էր «թատրոններից մեկի ստուդիայում, խստագույն գաղտնիության պայմաններում» (ինչպես գրված էր ալբեմի նախաբանում)։ Ընդհանուր առմամբ ձայնագրվել է պետերբուրգյան «��ուֆֆ» թատրոնի ստուդիայում, արտեղ այդ ժամանակ աշխատում էին Ալեքսանդր Վասիլյեվն ու Ալեքսանդր Մորոզովը։
Ալբոմն անսպասելիորեն հայտնի դարձավ ու արագորեն տարածվեց ամբողջ Սանկտ-Պետերբուրգում անհավանական մեծ քանակով՝ 10 000 օրինակով։
Հրապարակվել է չորս անգամ տարբեր լեյբլներով. 1994 (Frost Records), 1997 (Sound Product), 2002 (Мистерия звука) и 2008 (Navigator Records)։
Այդ ալբոմում ձայնագրված բոլոր երգերը գրվել են խմբի սոլիստի՝ Ալեքսանդր Վասիլյևի կողմից, բացառությամբ «Под Сурдинку» երգի, որի բառերի հեղինակը ռուս գրող Սաշա Չյոռնին։ Հնեց այդ բանաստեղծությամբ տողերի շնորհիվ առաջացավ խմբի «Сплин» անվանումը.
Как молью изъеден я сплином… Посыпьте меня нафталином, Сложите в сундук и поставьте меня на чердак, Пока не наступит весна |
Ստեղծման պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ես „Пыльная быль“-ը գիտեմ խորքից՝ ինչպես է այդ ալբոմը կառուցվել։ Ձայնագրման սկզբի պահին,
մենք՝ Սանյա Մորոզովի հետ, կարելի է ասել, աճեցինք այնքան, որ մեր լեզւն ձեռք բերեցինք։ Այդ իսկ պատճառով մենք հատուկ, չնայած ինքներս կարող էինք ամբողջը նվագել, ալբոմին մասնակցելու հրավիրեցինք մարդկանց, ովքեր չգիտեին ինչով ենք մենք ապրում, չգիտեին մեր մենտալիտետը։ Դա արվեց նրա համար, որ „կենդանի արյուն“ լցնենք ալբեմի մեջ ու հեռու մնանք ավանդայան ձևերից։ Ալեքսանդր Վասիլև[1] |
1986 թվականին Ալեքսանդր Վասիլևը ծանոթացել էր Ալեքսանդր Մորոզովի հետ (Մորրիս մականունով), ով բաս-կիթառ էր նվագում ու սովորում էր Լենինգրադյան համալսարանի ավիացիոն պահեստամասերի պատրաստման բաժնում[2]։ Ավելի ուշ Վասիլևը հիշում էր. «Ամեն ինչ տարերայնորեն տեղի ունեցավ. ընկերներիցս մեկը ինձ կանչեց խմբի փորձերին, որտեղ նվագում էր մեր այժմյան բասիստ Սաշա Մորոզովը։ Հենց այնտեղ էլ ծանոթացանք։ Մենք ոչ մի ռոք-համերգ բաց չէինք թողնում ու դա այնքան էր լիցքավորում, որ մենք ինքներս էլ ուզում էինք նմանատիպ ինչ-որ բան անել։ Մենք 16-17 տարեկան էինք, երբ հավաքեցինք առաջին խումբը»[3]։
Հենց այդ երաժշտական դուետը (դպրոցա-համալսարանական խումբ),«Միտրա» անվանմամբ, դարձավ «Սպլին» խմբի նախատիպը։ Վասիլևի առաջին երգերը ձայնագրվեցն տնային պայմաններում, Մորոզովի բնակարանում, ով «Ռեկորդ» նվագարկիչ ու բարձրախոս ուներ։ «Միտրա»-ի կոլլեկտիվի կազմում էլի մի քանի հոգի կային։ «Միտրա»-ն փորձում էր ելույթներ ունենալ պետերբևրգյան ռոք-խմբերում, բայց փարձնական լսումները չէին կարողանում անցնել[4]։ Վասիլևը մեկնում է ծառայության, որտեղ գրագրությամբ էր զբաղվում։ Այնտեղ նա սկսում է երգեր գրել, որոնց մի մասը հետագայում տեղ է գտնում «Пыльная быль» ալբոմում։ Դեմոբիլիզացիայից հետո, 1992 թվականին, Լենինգրադյան Կոմեդիայի Ակադեմիական բեմի տեխնիկական աշխատող էր աշխատում։ Ավելի ուշ ընդունվում է Թատերական համալսարան։ Նա ուսումը համատեղում էր տեխնիկական աշխատողի, գիշերային հսկիչի, արտադրական ֆաբրիկայի աշխատանքների հետ։ 1993 թվականին նա հանդիպում է Մորոզովին և նրանք աշխատանքի են տեղավորվում «Բուֆֆ» թատրոնում, որտեղ էլ ծանոթանում են ստեղնաշարային Նիկոլայ Ռոստովսկու հետ[2]։
Երաժիշտները դեբյուտային ալբոմի ձայնագրման համար անհրաժեշտ գումարը տարբեր ձևերով էին վաստակում։ Նրանք, գումար վաստակելու համար նույնիսկ գովազդում են նկարահանվել. «Իսկ դա այսպես եղավ. 1994 թվականին, երբ նույնիսկ գոյատևելու գումար չունեինք, „Союз — контракт“ ընկերությունը ինձ առաջարկեց երգել գովազդային հոլովակում Փոլ Մաքքարթնիի „Who is developed“։ Իմ մոտ չստացվեց, Ստասը երգեց՝ մեր կիթառահարը։ Դա „Հերշի — կոլա“-ի գովազդն էր» - հիշում էր Վասիլևը այդ աշխատանքի մասին[2]։ Ինքը՝ «Пыльная быль» ալբոմը ձայնագրվել է սեսիոնային երաժիշտների օգնությամբ։
Երգերի ցանկը
[խմբագրել | խմբագրել կոդը]# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Жертва талого льда» | 6:01 |
2. | «Холодные зимы» | 1:31 |
3. | «Мне сказали слово» | 3:08 |
4. | «Под сурдинку» | 3:27 |
5. | «Гроза» | 3:44 |
6. | «Война» | 2:31 |
7. | «Сказка» | 5:20 |
8. | «Серебряные реки» | 2:53 |
9. | «Твоё разбитое пенсне» | 1:23 |
10. | «Сказочный леший» | 1:42 |
11. | «Санкт-Петербургское небо» | 2:30 |
12. | «Звери» | 2:36 |
13. | «Рыба без трусов» | 3:05 |
Ձայնագրմանը մասնակցել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Վասիլև։ ձայն, ակուստիկ կիթառ, երաժշտություն և բառեր (բացի 4՝ Սածա Չոռնիի բանաստեղծությունը, 1909 թ.).
- Ալեքսանդր Մորոզով։ բաս-կիթառ, drum-machine.
- Նիկոլայ Ռոստովսկի։ ստեղնաշարային և փողային գործիքներ
Քննադատությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Քսենիա Ռոժդեստվենսկայան գրում էր.[5]
Ալեքսանդր Խլուպինը նշում էր.[6]