Ülker
Ülker | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն, սնունդ արտադրող, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Երկիր | Թուրքիա |
Հիմնադրված | 1944 |
Լուծարված | սննդի արտադրություն |
Գլխադասային գրասենյակ | Ստամբուլ, Թուրքիա |
Տարածաշրջան | Ամբողջ աշխարհ |
Պաշտ. լեզու(ներ) | թուրքերեն |
Տնօրենների խորհրդի նախագահ | Մուրատ Յուլքեր |
տնօրեն | Մեհմեդ Թյութունջու |
Վերադաս կազմակերպություն | Yıldız Holding? |
Պատկանելիություն | Yıldız Holding A.Ş. |
Բյուջե | ▲ 1.798 մլրդ (2011)[1] |
Անձնակազմ | 8923 մարդ (2019) |
Հիմնադիր | Սաբրի Ուլկեր |
Կայք | www.ulker.com.tr |
Ülker, թեթև սննդի արտադրությամբ զբաղվող թուրքական ընկերություն, որը մասնագիտացված է կրեկերների, թխվածքաբլիթների, թխվածքների, վաֆլիի, սուրճի, կաթնամթերքի, պաղպաղակի, ինչպես նաև զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ։ Ընկերությունը արտադրում է Cola Turka ապրանքանիշը[2]։ Ընկերությունը արտադրում է նաև մանկական սնունդ։ Հիմնադրվել է 1944 թվականին Ղրիմից ներգաղթած Սաբրի Յուլքերի կողմից։ Ներկայումս ընկերությունը մտնում է Յըլդըզ հոլդինգի կազմի մեջ։ Արտադրական գործընթացում միայն աշխատում է ավելի քան 30000 մարդ։ Ülker-ը ունի ��ասնաճյուղեր և ներկայացուցչություններ աշխարհի 111 երկրներում։ Հայաստանյան շուկայում Ülker-ը ներկայացված է 1995 թվականից[3][4]։ Առաջին անգամ արտահանում ընկերությունը իրականացրել է 1974 թվականից։ Հովանավորում է Ստամբուլի «Ֆեներբահչե Յուլքեր» բասկետբոլային ակումբին, ինչպես նաև Գալաթասարայ և Տրապզոնսպոր ֆուտբոլային ակումբներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ANNUAL REPORT 201» (PDF). Ülker. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-03-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ «Spots Air as Anti-American Feeling in Turkey Runs High» (անգլերեն). 08.01.2003. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ Ülker — Ндхм Хг Яюлшу Цкюбмшу Уюкъкэ Опнхгбндхрекеи Рспжхх
- ↑ «Campbell to Sell Candy Maker Godiva To Turkish Firm» (անգլերեն). Dow Jones & Company, Inc. 2007 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք էջ(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ülker» հոդվածին։ |
|