«Սպիտակ ձի» առանձնատունը
Արտաքին տեսք
Հեղինակ | Ագաթա Քրիստի |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դետեկտիվ և քրեական |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Ագաթա Քրիստիի մտացածին տիեզերք |
Էջեր | 256 |
Նախորդ | Double Sin and Other Stories? |
Հաջորդ | The Mirror Crack'd from Side to Side? |
Երկիր | ![]() |
Հրատարակիչ | Collins Crime Club |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբերի 6, 1961 |
«Սպիտակ ձի» (անգլ.՝ The Pale Horse), անգլիացի գրող Ագաթա Քրիստիի դետեկտիվ վիպակն է, որը գրվել է 1961 թվականին։ Գրքում ներկա է Քրիստիի ամենահայտնի կերպարներից մեկը՝ դետեկտիվ գրող Ադրիանա Օլիվերը։ Բնագրում առանձնատան անվանումը «Գունատ ձի» է, որը վերցված է Հայտնություն գրքի տեքստից։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երիտասարդ Մարկ Իստերբրուկը որոշում է պարզել այն խորհրդավոր հանգամանքները, որոնք կապված են խորհրդավոր մահերի շարքի հետ։ Ոչ ոք նրան լուրջ չի ընդունում։ Մարկին համաձայնվում է օգնել միայն Ջինջեր Կորիգանը՝ երիտասարդ գեղեցիկ աղջիկ, ով արկածներ է փնտրում։ Այդ ժամանակ ոստիկանության տեսուչ Լեժենը հետաքննում է Հայր Գորման քահանայի սպանությունը, որի ժամանակ գտնվել էր մի թուղթ, որում գրված էր մի քանի անուններ։ Ինչպես պարզվում է, այդ բոլոր մարդիկ մահացած էին։
Հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գլխավոր հերոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարկ Իստերբրուկ — պատմաբան
- Տեսուչ Լեժեն — քննիչ
- Արիանդա Օլիվեր — դետեկտիվների հայտնի հեղինակ
- Ջիմ Կորիգան — ոստիկանական վիրաբույժ
- Ջինջեր Կորիգան — երիտասարդ կին (կապ չունի Ջիմի հետ)
- Պարոն Վենեյբլս — հարուստ հաշմանդամ
- Զախարիա Օսբորն — դեղագործ
- Պարոն Բրեդլի — «Գունատ ձի» հյուրանոցի օրինական ներկայացուցիչ
- Թիրզա Գրեյ — Մութ արվեստի պրակտիկանտ
- Սիբիլ Ստեմֆորդես — մեդիում
- Բելլա Ուեբ — Թիրզա Գրեյի խոհարարը և կախարդ
- Թոմազինա Տակերտոն — հարուստ երիտասարդ կին
- Պանելա «Մակ» Ստիրլինգ — ծաղիկների հետազոտություների աշխատակից
- Калеб Դեյն Կելտրոպ — տեղացի փոխանորդ
- Տիկին Դեյն Կելտրոպ — փոխանորդի կինը
- Ռոդա Դեսպարդ — Մարկ Իստերբրուկի քույրը
- Գնդապետ Հյու Դեսպարդ — Ռոդայի ամուսինը
- Տիկին Տակերտոն — Թոմազինայի խորթ մայրը
- Տիկին Կոպինս — պանսիոնի տերը, որտեղ մահանում է Տիկին Դեվիսը
- Հերմիա Ռեդկլիֆ — Մարկի ընկերուհին
- Դեվիդ Արդինգլեյ — Մարկի ընկերը և պատմաբան
- Հայր Գորման — հռոմեական կաթոլիկ քահանա
Քրիստիի այլ ստեղծագործություններից կրկնվող կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արիանդա Օլիվերը հանդիպում է նաև Հետաքննում է Փարքեր Փեյնը, Սեղանի վրայի խաղաքարտերը, Ննջեցյալի անմտությունը, Միս Մակգինթին հրաժեշտ է տվել կյանքին, Երրորդ աղջիկը, Խնջույք Հելոուինի ժամանակ, Փղերը կարողանում են հիշել նովելներում։
- Գնդապետ Դեսպարդը (նախկին մայոր) և Ռոդա Դոուզը նաև հանդիպում են Սեղանի վրայի խաղաքարտերը նովելում։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հերոսներից Ռոուդը և նրա անուսին մայոր Դեսպարդը նախկին եղել են Սեղանի վրայի խաղաքարտերը վիպակում, որտեղ նաև կա Արիանդա Օլիվերը։ Այնտեղ նրանք առաջին անգամ հանդիպում և սիրահարվում են, իսկ այստեղ նրանք արդեն ամուսնացած են։
- Վիպակում մեջբերված թալիում թունավոր թույնը նույնիսկ մի քանի անգամ փրկել է մարդկանց կյանքը։ 1977 թվականին Լոնդոնի հիվանդանոցներից մեկում մի աղջիկ է դիմում, ով հիվանդացել էր անհայտ հիվանդությամբ։ Մի բուժքույր, կարդալով վիպակը, հասկանում է, որ դա տիպիկ թալիումի թունավորում է։ Ձեռնարկվում են միջոցներ, և աղջիկը վերականգնվում է թունավորումից։ Նույն թվականին, բայց ԽՍՀՄ-ում, նույնպես լինում է թալիումով թունավորման դեպք։ Այդ գործը հետաքննում է քննիչ Յամպոլսկին, ով կարդացել էր այդ ժամանակ հրատարակված Ագաթա Քրիստիի գրեթե բոլոր գրքերը։ Նա առաջինն էր հասկացել թունավորման պատճառը, որը տևել էր 2 տարի։ Այդ դեպքերի գլխավոր մեղավորը տնային բռնակալ Դմիտրի Փարաֆոնովն էր, ով հետագայում դատապարտվում է գնդակահարման։ Մանրամասները պատմվում են «Հետաքննությունը վարել են...»-ի թողարկումներից մեկում։
Էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1977 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմը, սակայն այնտեղ բացակայում էր Ադրիանա Օլիվերը և ներառված էր նոր կերպար՝ Ջիմ Բաթլը։
- 2011 թվականին թողարկվել է հեռուստատեսային ֆիլմ՝ «Ագաթա Քրիստիի Միսս Մարփլ» հեռուստասերիալի շրջանակներում, որտեղ բացակայում է Տիկին Օլիվերը և ներառված է Միսս Մարփլը։
|
- ↑ (unspecified title) — ISBN 972-38-1320-3