Jump to content

Քրիստինա Ստենբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստինա Ստենբեք
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 27, 1977(1977-09-27)[1] (47 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Շվեդիա
ԿրթությունՋորջթաունի համալսարան և St. Andrew's School?
Մասնագիտությունգործարար
Ծնողներհայր՝ Jan Stenbeck?
Զբաղեցրած պաշտոններchairman of the executive board?
Պարգևներ և
մրցանակներ
 Cristina Stenbeck Վիքիպահեստում

Քրիստինա Ստենբեք Մեյվիլ (շվեդ.՝ Cristina Mayville Stenbeck սեպտեմբերի 27, 1977(1977-09-27)[1], Լոնգ Այլենդ, Նյու Յորք, ԱՄՆ) - շվեդ-ամերիկացի ձեռնարկատեր։ Նա հանդիսանում է Շվեդիայի խոշորագույն ընտանեկան ընկերություններից մեկի՝ AB Kinnevik ներդրումային ընկերության հիմնական սեփականատերը և նախկին գործադիր տնօրենը։

Ստենբեքը ծնվել է Նյու Յորքում շվեդ արդյունաբերող և ձեռներեց Յան Ստենբեքի (1942-2001) և ամերիկացի Մերիլ Մակլեոդի ընտանիքում ։ Նրա ծնողներն ունեցել են չորս երեխա՝ Քրիստինան, Ուգոն, Սոֆին և Մաքսը ։ Քրիստինա Ստենբեքը շվեդ արդյունաբերող և իրավաբան Ուգո Ստենբեքի (1890-1977) թոռնուհին է, ով AB Kinnevik ընտանիքի ներդրումային ընկերության հիմնադիրներից մեկն էր։

Ստենբեքը հաճախել է Դելավեր քաղաքի Սուրբ Էնդրյուի դպրոցը (որտեղ նա հետագայում դարձել է հոգաբարձու)[2]։ Ավարտել է Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանը `2000 թվականին բակալավրի աստիճան ունենալով 22 տարեկան հասակում[3]  :

Ստենբեքը բիզնեսի կարիերան սկսեց 1997 թվականից հետո,անդամակցել է Invik & Co-ին, իսկ հետո Kinnevik-ի ֆինանսական դուստր ձեռնարկությանը։ Ստենբեքը ստանձնել է ընկերության կառավարումը 2003 թվականին, երբ նա դարձավ AB Kinnevik-ի փոխնախագահը, իսկ 2007 թվականին դարձել է նախագահ ։ 2016 թվականին նա հեռացել է Kinnevik-ի նախագահի պաշտոնից ՝ կենտրոնանալով ներդրումների վրա, հիմնականում էլեկտրոնային առևտրի ոլորտում։

2003 թվականից հետո հաջորդ տասնամյակի ընթացքում Ստենբեքը հաջող փոփոխություններ կատարեց Kinnevik-ում ՝ համախմբելով ընկերության սեփականությունը և պարզեցնելով նրա կորպորատիվ կառուցվածքը։ Նա նաև վաճառել է ծայրամասային ձեռնարկություններ ՝ պարտքի բեռը նվազեցնելու և ընկերության թափանցիկության բարձրացման համար։

Նրա գլխավորությամբ ընդլայնվել է Kinnevik-ի համաշխարհային ցանցը։ Ընկերությունը ներկայումս գործում է ավելի քան 80 երկրներում ՝ կապի, զվարճանքի, լրատվամիջոցների և էլեկտրոնային առևտրի ոլորտում, այնպիսի հայտնի ապրանքանիշերով, ինչպիսիք են ՝ Tigo, Tele2, Viasat և Zalando, որոնք ընկերության մաս են կազմում :

2014 թվականի սկզբին Ստենբեքը նշանակվեց Զալանդո հագուստի առցանց խանութի նախագահ։ Նա ստանձնեց նաև հեռահա��որդակցման խոշոր ընկերություն՝ Միլիկոմի նախագահությունը 2014 թվականի մայիսին։ Նա նաև միացավ Spotify-ի և Բաբելոնի արտաքին խորհուրդներին :

Ստենբեքը Reach for Change-ի խորհրդի անդամ է, որը աջակցում է սոցիալական ձեռներեցությունն ու ձեռնարկատիրական գործունեությանը Աֆրիկայում, Սկանդինավիայում, Ռուսաստանում և ԱՊՀ-ում։ Նա նաև աշխատում է «Ուգո Ստենբեք» բարեգործական հիմնադրամում ՝ քույրերի ՝ Սոֆիի և եղբայր Մաքսի հետ։

2012 թվականի ապրիլին Ստենբեքը ստացել է մրցանակ ՝ Շվեդիայի Թագավորական հայրենասիրական ընկերությունից ՝ «Հանրաճանաչ ձեռներեցության համար» բիզնես մեդալով։ 2012 թվականի նոյեմբերին նա ստացել է «Ոսկե մուրճ» մրցանակ նշված ընկերությունների նախագահի ՝ որպես գլխավոր դերակատարման համար։ 2016 թվականին, ըստ Եվրոպական բիզնես մամուլի (EBP), նա անվանվել է տարվա եվրոպական մենեջեր[4] :

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենբեքը ամուսնացած է անգլիացի գործարար Ալեքսանդր Ֆիցցիբբոնի հետ 2005 թվականի սեպտեմբերից։ Նա ունի երեք դուստր և մեկ որդի։ Նա երկար ժամանակ ապրում էր Լոնդոնում, բայց 2015 թվականին որոշեց տեղափոխվել Ստոկհոլմ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. «St. Andrew's Celebrates 81st Commencement». St. Andrew's School. 2014 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 13-ին.
  4. «EBP European Manager of the Year awarded to Kinnevik's Steinbeck».
  5. «Cristina Stenbeck flyttar till Stockholm». Expressen. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.