Jump to content

Սևազգեստ կին և տղամարդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևազգեստ կին և տղամարդ
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն
տարի1633[1]
բարձրություն131,6 սանտիմետր[1]
լայնություն109 սանտիմետր[1]
ժանրխմբակային դիմանկար
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան[1]
հավաքածուԻզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարան
սեփականատերԻզաբելլա Ստյուարտ Գարդներ[2]
կայք
Ծանոթագրություններ

«Սևազգեստ կին և տղամարդ», Ռեմբրանդ վան Ռեյնի նկարը՝ ստեղծված 1633 թվականին։ 1990 թվականին նկարը գողացվել է Բոստոնի Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանից և մինչ օրս նրա գտնվելու վայրը հայտնի չէ[3][4]։

Նկարի հեղինակային պատկանելությունը դրվում է կասկածի տակ։ 1987 թվականին գիտնականները, որոնք մտել են «Ռեմբրանդ» հետազոտական նախագծի մեջ, հայտնել են, որ նկարի հեղինակը վարպետը չէ, այլ նրա ենթավարպետներից մեկը[5]։ Սակայն 28 տարի անց հետազոտական նախագծի անդամները կրկին նկարի հեղինակային պատկանելությունը վերադարձրել են Ռեմբրանդին[6]։

Նկարում պատկերված է ամուսնական զույգ։ Հնարավոր է՝ նկարը կտրված է եղել աջից․ աթոռը ակնհայտորեն ավելի ուշ հավելում է, որը կոչված է հավասարակշռել կոմպոզիցիան կտրված կողմից։

Բերնարդ Բերենսոն նկարը գնել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների համար[7]։ Կտավը ցուցադրվել է Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում․ մարտի 18-ին մի քանի գող, հագնված ոստիկանական համազգեստ, թանգարանից գողացել են հայտնի նկարիչների 13 աշխատանք։ Բացի Ռեմբրանդի երկու կտավներից և մեկ ուրվանկարից, գողացվել են Յան Վերմեերի «Համերգը», Էդուարդ Մանեի և Էդգար Դեգաի աշխատանքները[8][9][10]։ 2013 թվականի մարտի 18-ին ՀԴԲ-ի ներկայացուցիչները հայտարարել են գողության բացահայտման և այն մասին, որ նկարները գողոցվել են կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից, բայց նրանց գտնվելու վայրը այս պահին հայտնի չէ[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.gardnermuseum.org/experience/collection/10954
  2. https://www.gardnermuseum.org/experience/collection/1095
  3. «The $500 Million Gardner Museum Heist: Have You Seen These Paintings?». Time Magazine. 2013 թ․ մարտի 18.
  4. «ФБР раскрыло крупнейшее ограбление музея в истории». Lenta.ru. 2013 թ․ մարտի 19. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 15-ին.
  5. Boser, Ulrich The Gardner Heist: The True Story of the World's Largest Unsolved Art Theft. — New York: HarperCollins, 2009. — С. 68. — ISBN 978-0-06-145184-3
  6. A Corpus of Rembrandt Paintings VI: Rembrandt’s Paintings Revisited — A Complete Survey. Ernst van de Wetering. Springer. 2014. 978-9-4017-9173-1.
  7. Samuels, Ernest Bernard Berenson: The Making of a Connoisseur. — Harvard University Press, 1979. — С. 302. — ISBN 978-0-674-06777-6
  8. «Lost Art: Photos of the Paintings Stolen from Gardner Museum». LiveScience. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. «FBI – Have You Seen These?». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. «Isabella Stewart Gardner Museum Theft». Federal Bureau of Investigation. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
  11. Matt Pearce (2013 թ․ մարտի 18). «FBI says it knows who pulled off unsolved 1990 Boston art heist». Los Angeles Times.
  12. «The Gardner Museum Theft, Reward Offered for Return of Artwork». Federal Bureau of Investigation. 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 18-ին.