Յան Յանսեն Սթրեյս
Յան Յանսեն Սթրեյս | |
---|---|
Ծնվել է | 1630[1][2][3][…] |
Ծննդավայր | Դուրխերդամ, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] կամ Վորմեր[5] |
Մահացել է | 1694[6][2][1][…] |
Մահվան վայր | Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5] |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գծանկարիչ և գրող |
Jan Jansen Struys Վիքիպահեստում |
Յան Յասեն Ստրեյս (հոլ.՝ Jan Jansen Struys), (1630[1][2][3][…], Դուրխերդամ, Ամստերդամ, Հյուսիսային Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4] և Վորմեր[5] - 1694[6][2][1][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[5]), հոլանդացի ճանապարհորդ-ուղեգրող, նավաստի։
Ծովային երկու ճանապարհորդության ժամանակ (1647-1956) եղել է Եվրոպայի (Իտալիա, Հունաստան) և Ասիայի (Թուրքիա, Ինդոնեզիա, Ճապոնիա) մի շարք երկրներում։ 1668 թվականին ծառայության է անցել Ռուսաստանում, մասնակցել Վոլգայի վրա սկսած նավաշինարարական աշխատանքներին (սկսվել է 1667 թվականին՝ Նոր Ջուղայի հայ առևտրական ընկերության հետ պայմանագրից հետո), Վոլգայով նավարկել է դեպի Կասպից ծով, ճանապարհին հանդիպել Աստրախանը պաշարած գյուղացիական շարժման առաջնորդ Ս. Ռազինին։ Դաղստանում Յան Յասեն Ստրեյսը ձերբակալվել է և վաճառվել ստրկության։ Դեգերումներով Յան Յասեն Ստրեյսը հասել է Երևան, ապա՝ Շամախի, որտեղ փրկագնվել և վարձվել է լեհական դեսպանորդին, նրա հետ ուղևորվել է Իրան։
1673 թվականին վերադարձել է Ամստերդամ, որտեղ 1676 թվականին հրատարակել է իր ուղևորությունների նոթերը։ Յան Յասեն Ստրեյսի երկը մեծ հաջողություն է ունեցել և թարգմանվել բազմաթիվ լեզուներով։ Այն արկածային, նկարագրության բնույթի գործ է, վերլուծություններ ու ընդհանրացումներ գրեթե չկան։ Այդուհանդերձ Յան Յասեն Ստրեյսը կարևոր տեղեկություններ է հաղորդում Ռուսաստանի և Անդրկովկասի քաղաքական, տնտեսական կյանքի, Ս. Ռազինի գլխավորած գյուղացիական շարժման վերաբերյալ։ Հայաստանի պատմության ուսումնասիրության համար արժեքավոր են Արևելյան Հայաստանի բնակավայրերի և հայկական գաղթավայր Նոր Ջուղայի նկարագրությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jan Jansz. Struys — 2009.
- ↑ 3,0 3,1 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 http://resources.huygens.knaw.nl/retroboeken/vdaa/#source=aa__001biog21_01.xml&page=415&view=imagePane
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://rkd.nl/nl/artists/75860
- ↑ 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 154)։ |