Jump to content

Մեհր Մոնիր Ջահանբանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեհր Մոնիր Ջահանբանի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 17, 1926(1926-04-17)
ԾննդավայրԹեհրան, Իրան
Մահացել էօգոստոսի 7, 2018(2018-08-07) (92 տարեկան)
Մահվան վայրԹեհրան, Իրան
Քաղաքացիություն Իրան
ԿրթությունՀարավային Ֆլորիդայի համալսարան
Մասնագիտություննորաձևության դիզայներ և textile designer
Ծնողներհայր՝ Amanullah Jahanbani?

Մեհր Մոնիր Ջահանբանի (անգլ.՝ Mehr Monir Jahanbani, պարս.՝ مهرمنیر جهانبانی, ապրիլի 17, 1926(1926-04-17), Թեհրան, Իրան - օգոստոսի 7, 2018(2018-08-07), Թեհրան, Իրան), իրանցի տեքստիլի և նորաձևության դիզայներ, ինչպես նաև վիզուալ նկարիչ[1][2]:

Նա նշանակալի դեր է խաղացել իրանական ավանդական ասեղնագործության խթանման և արդիականացման գործում, հատկապես Բալուչիստան տարածաշրջանում:

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեհր Մոնիր Ջահանբանին ծնվել է 1926 թվականի ապրիլի 16-ին Իրանի Թեհրան քաղաքում՝ ազնվական ընտանիքում[3]։ Նա գեներալ Ամանուլլահ Ջահանբանիի և նրա ռուս կնոջ՝ Հելեն Կասմինսկու դուստրն էր, որը Սանկտ Պետերբուրգի ազնվականության ներկայացուցիչ էր։ Վերջինիս հորական պապը Ֆաթհ-Ալի Շահ Քաջարի որդու՝ արքայազն Սեյֆոլլահ Միրզայի ժառանգն էր։ Հետևաբար, իր ծննդյան օրը Մեհր Մոնիրին տրվել է «Հ.Հ. Շահզադե Միհիր Մունիր Խանում» (պարս.՝ شاهزاده مهرمنیر خانم) տիտղոսը և այդ անունը գրանցվել է պաշտոնական փաստաթղթերում[3]։

Երիտասարդ տարիքից Ջահանբանին հետաքրքրված է եղել իր ռուս տատիկի մշակութային և գեղարվեստական կրած ժառանգությամբ, ինչն էլ հիմք է հանդիսացել նրա՝ ասեղնագործության արվեստի հանդեպ սիրուն։ Այս հետաքրքրությունը դարձել է նրա հետագա կյանքի որոշիչ ուղին։ 24 տարեկանում ուսումը շարունակելու նպատակով տեղափոխվել է Փարիզ, իսկ մեկ տարի անց՝ ԱՄՆ։ ԱՄՆ-ում նա Հարավային Ֆլորիդայի համալսարանում պատմություն է սովորել, որտեղ խորացրել է պատմության և մշակութային ժառանգության մասին իր գիտելիքները[4]:

Նա ամուսնացել է երկու անգամ և ունեցել երկու երեխա[5][6]։

Բալուչ արվեստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1961 թվականին Իրան վերադառնալուց հետո Ջահանբանին ծանոթացել է բալոչի ասեղնագործության արվեստին։ Նա բազմաթիվ ճանապահորդություններ է կատարել Սիստան և Բելուջիստան, որտեղ նա ծանոթացել է տեղացիների վարքին, արվեստին, մշակույթին։

1967 թվականին նա Թեհրանում կազմակերպել է ցուցահանդես` ներկայացնելու Բելուջ ժողովրդի արվեստն ու մշակույթը: Ցուցահանդեսին ներկայացված էին բալոչի ասեղնագործության նմուշներ, Կալփորեգան խեցեղեն, Քասր-է Քանդ զամբյուղներ և բալոչի այլ ձեռագործ աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնելու էլիտաների իրազեկությունը և խրախուսելու նրանց աջակցությունը այս տարածաշրջանին: Նա նաև կարողացել է բազմաթիվ պատվերներ ապահովել Բելուջ ժողովրդի ասեղնագործների համար՝ դրանով իսկ ակտիվացնելով բելուջ կանանց շրջանում տնտեսական ցիկլը[4]։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Farah Diba Pahlavi, dress designed by Mehr Monir Jahanbani and Keyvan Khosrovani featuring Balochi needlework
Հ.Մ. Ֆարահ Դիբա Փահլավիի, Մեհր Մոնիր Ջահանբանիի և Քեյվան Խոսրովանիի կողմից մշակված զգեստ՝ բալոչի ասեղնագործությամբ

Թեհրանում Ջահանբանին կազմակերպել է ասեղնագործության նմուշների վաճառք «Նինի» անունով բուտիկում, որը պատկանում էր իր մորը:

Մեհր Մոնիր Ջահանբանին ընդլայնել է բալոչի ասեղնագործության նմուշների գունային գունապնակը հինգ գույնից մինչև մոտավորապես երեք հարյուր՝ զգալիորեն բարձրացնելով դրա գեղարվեստական ​​գրավչությունը: Նրա նորարարական նախագծերը լայն տարածում են գտել, այդ թվում՝ Իրանի Շահբանուի Հ.Մ. Ֆարահ Փահլա��իի կողմից, որը դրանք ներառել է իր զգեստապահարանում: Այս համագործակցությունը ոչ միայն միջազգային ճանաչում բերեց բելոչի ձեռագործ աշխատանքներին, այլ նաև տնտեսական հնարավորություններ է ընձեռել տեղացի բազմաթիվ կանանց համար՝ թույլ տալով նրանց ներկայացնելու իրենց հմտությունները[7][8][9]:

1979 թվականին Իրանի հեղափոխությունից հետո Ջահանբանին փորձել է պահպանել իր կապերը բելուջ կանանց հետ և շարունակեց պատվերներ տալ նրանց: Սակայն Իրանա-իրաքյան պատերազմի սկիզբը և տիրող մթնոլորտը ավելի ու ավելի էին դժվարացնում դա:

Ջահանբանին մահացել է 2018 թվականի օգոստոսի 7-ին Իրանի Թեհրանում՝ կաթվածից[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «مهر منیر جهانبانی در گذشت» [Mehr Mounir Jahanbani passed away]. Avai Sarhad News (պարսկերեն). 2018.
  2. «Embroideries of Baluchestan». Keyvan Khosrovani (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-02-ին.
  3. 3,0 3,1 «qajar17». www.royalark.net. Վերցված է 2024-09-02-ին.
  4. 4,0 4,1 4,2 A Glance at the Life of Mehrmonir Jahanbani; M. Tehrani; Bukhara Magazine, Farvardin and Ordibehesht 1398 - Issue 13; Loving Embroideries
  5. Toloui, Mahmoud (2009). From Tsar to Shah (պարսկերեն). Elm. էջեր 315–317.
  6. «Sepahbod Jahanbani, and his role in Pahlavi dynasty». Historical Studies Quarterly. 18 (71): 27–57. 2021.
  7. «Artist Spotlight with Bibi Manavi | ArteEast». arteeast.org (ամերիկյան անգլերեն). 2021-03-23. Վերցված է 2024-09-02-ին.
  8. «Baloch Embroidery in the Fashion Industry». Sattin magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-02-ին.
  9. Manavi, Bibi (2023-11-05). «Stitching Baluchestan: Embroidery as Topography». The Markaz Review (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-09-02-ին.