Jump to content

Ձյունապտղիկ սպիտակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունապտղիկ սպիտակ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Ցախակեռասազգիներ
Ցեղ Ձյունապտղիկ
Լատիներեն անվանում
Symphoricarpos albus


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 35332
NCBI 13702

Ձյունապտղիկ սպիտակ (լատին․՝ Symphoricarpos albus), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։ Ունի 1-1.5 մ ��արձրություն։ Կեղևը նուրբ է, մոխրավուն, տերևները ձվաձև կամ էլիպսաձև երկարավուն են, երբեմն՝ կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով և ունեն 2-6 սմ երկարություն, 1.8-5 սմ լայնություն։ Ամբողջաեզր, հոռաշվերի վրա հաճախ փոսիկավոր բլթակավոր, վերևից մուգ կանաչավուն և մերկ, ներքևի կողմից՝ բաց գույնի՝ ծածկված կարճ մազմզուկներով։ Ծաղկափթթությունները ծայրային են, հասկանման կամ ողկուզանման։ Ծաղիկները վարդագույն են և մանր։ Հատապտուղները կլոր են, ձյունասպիտակ, ուտելու համար պիտանի չեն։ Հայաստան է ներմուծված նախասովետական շրջանում, ամենուրեք օգտագործվել է որպես կենդանի ցանկապատ, քանի որ հեշտությ��մբ է խուզվում և դանդաղ աճի շնորհիվ տրված ձևը երկար է պահպանում։

Ծաղկում է ապրիլ-սեպտեմբեր ամիսների, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբերին։ Ապրում են 50-60 տարի։ Լուսասեր բույս է, ցրտադիմացկուն է, նաև երաշտադիմացկուն, աճում է բոլոր տեսակի հողերում։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Պենսիլվանիայում, Կալիֆոռնիայում և Նոր Զելանդիայից մինչև Ալյասկա։

  • Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունապտղիկ սպիտակ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձյունապտղիկ սպիտակ» հոդվածին։