Հազարատերևուկ
Հազարատերևուկ | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Վիրախոտ սովորական Ծաղկած բույսի ընդհանուր տեսքը | ||||||||||||
Գիտական դասակարգում | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||
Achillea
L., 1753
|
||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||
Տիպիկ ներկայացուցիչներ | ||||||||||||
|
Վիրախոտ (լատին․՝ Achillea), բյուրտերևուկ, աստղածաղկազգիների (բարդածաղկավորներ) ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Տերևները փետրաձև կտրտված կամ ամբողջական են, ծաղիկները՝ սպիտակ, դեղին կամ կարմրավուն՝ խմբված վահանիկաձև ծաղկաբույլերում։
Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հանդիպում է 9 տեսակ. նեղատերև, սեպատերև, ասպիրականման, սովորական, մանրածաղիկ, Բիբերշտեյնի, Վիլհելմի, խոզանավոր, դեղնավուն։ Աճում են բոլոր բարձունքային գոտիներում, առավել հաճախ՝ կիսաանապատներում, տափաստաններում, անտառներում, հացահատիկային ցանքերում։
Կենսաբանական նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցողունն ուղիղ է, վերին մասում՝ ճյուղավորվող, բարձր.՝ 15-100 սմ։ Տերևները հերթադիր են, փետրաձև բաժանված կամ կտրտված։ Ծաղկաբույլը զամբյուղ է, արտաքին ծաղիկները՝ լեզվակավոր, սպիտակ, դեղին, վարդագույն կամ կարմրավուն, իգական, կենտրոնականները՝ խողովակաձև, դեղին, երկսեռ։ Ծաղկում է հունիս-հոկտեմբերին։ Պտուղը երկարավուն, թույլ եռակող կամ տափակ սերմիկ է։
Տարածում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է թփուտներում, մարգագետիններում, խոտհարքներում, արոտավայրերում, գետահովիտներում, քարքարոտ լանջերին, աղբոտում ցանքերը։
Նշանակություն և կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսակների մեծ մասը դեղաբույսեր են. պարունակում են եթերայուղեր, աղաղանյութեր, սապոնիններ, ալկալոիդներ, խեժ, վիտամիններ, թթուներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են որպես արյունահոսությունը դադարեցնող, վերքերն ապաքինող, ախորժաբեր միջոց։ Մեղրատու է և գեղազարդիչ։
Ավելի կիրառելի է սովորական կամ հատվածատերև հազարատերևուկը, որի ��երևներն ու ծաղկաբույլերը պարունակում են եթերայուղեր, ախիլեին ալկալոիդը։ Հյութը և թուրմը կիրառվում են ժողովրդական բժշկության մեջ։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։ Նեղատերև հազարատերևուկը գրանցված է Հայաստանի կարմիր գրքում։
Բուժիչ նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բժշկական նպատակներով օգտագործում են դեղաբույսի վերգետնյա մասերը։ Բույսն օգտագործվում է որպես արնահոսությունը դադարեցնող (արգանդային, թոքային և թութքային) և արգանդային մկանունքի կծկումներն ուժեղացնող միջոց։ Հազարատերևուկի մեջ պարունակվող ախիլեին ալկալոիդը բարձրացնում է արյան մակարդելիությունը, սակայն բույսի պատրաստուկը չի գոյացնում արյան մակարդուկներ։ Հազարատերևուկի պատրաստուկներն ունեն հակաբորբոքային, ապավարակիչ, հակաալերգիկ, վերքերը լավացնող, քրտնաբեր ազդեցություն։ Այն կարող է թուլացնել աղիքի խիթերը, ավելացնել լեղու արտադրությունը, իջեցնել արյան ճնշումը, խթանել կերակրող մայրերի մոտ կաթի արտադրությունը[1]։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդգրկում է մոտ 150 տեսակ[2]։ Նրանցից մի քանիսը՝
- Achillea glaberrima
- Achillea millefolium
- Achillea nobilis
- Achillea salicifolia
- Achillea abrotanoides
- Achillea absinthoides
- Achillea acuminata
- Achillea aegyptiaca
- Achillea ageratifolia
- Achillea ageratum :
- Achillea albicaulis
- Achillea × albinea
- Achillea aleppica
- Achillea alexandri-regis
- Achillea alpina
- Achillea ambrosiaca
- Achillea apiculata
- Achillea arabica
- Achillea armenorum
- Achillea asiatica
- Achillea asplenifolia
- Achillea atrata
- Achillea aucheri
- Achillea auriculata
- Achillea baikalensis
- Achillea barbeyana
- Achillea barrelieri
- Achillea biserrata
- Achillea boissieri
- Achillea brachyphylla
- Achillea bucharica
- Achillea callichroa
- Achillea cappadocica
- Achillea carpatica
- Achillea chamaecyparissus
- Achillea chamaemelifolia
- Achillea cheilanthifolia
- Achillea chrysocoma
- Achillea clavennae
- Achillea clusiana
- Achillea clypeolata
- Achillea coarctata
- Achillea coarctata
- Achillea collina
- Achillea condensata
- Achillea conferta
- Achillea cretica
- Achillea crithmifolia
- Achillea cucullata
- Achillea cuneatiloba
- Achillea decolorans
- Achillea decolorans
- Achillea distans
- Achillea erba-rotta
- Achillea eriophora
- Achillea euxina
- Achillea falcata
- Achillea filipendulina
- Achillea formosa
- Achillea fraasii
- Achillea fragantissima
- Achillea glaberrima
- Achillea goniocephala
- Achillea × graja
- Achillea grandifolia
- Achillea gypsicola
- Achillea haussknechtii
- Achillea heterophylla
- Achillea holosericea
- Achillea horanszkyi
- Achillea huber-morathii
- Achillea × illiczevski
- Achillea impatiens
- Achillea incognita
- Achillea inundata
- Achillea japonica
- Achillea karatavica
- Achillea kellalensis
- Achillea ketenoglui
- Achillea kotschyi
- Achillea laggeri
- Achillea latiloba
- Achillea ledebourii
- Achillea leptophylla
- Achillea leptophylloides
- Achillea lereschei
- Achillea ligustica
- Achillea lingulata
- Achillea lycaonica
- Achillea macrocephala
- Achillea macrophylla
- Achillea magna
- Achillea magnifica
- Achillea maritima
- Achillea maura
- Achillea membranacea
- Achillea micrantha
- Achillea micranthoides
- Achillea millefolium
- Achillea milliana
- Achillea mollis
- Achillea monocephala
- Achillea multifida
- Achillea nana
- Achillea nigrescens
- Achillea nobilis
- Achillea obscura
- Achillea occulta
- Achillea ochroleuca
- Achillea odorata
- Achillea oligocephala
- Achillea oxyloba
- Achillea oxyodonta
- Achillea pachycephala
- Achillea phrygia
- Achillea pindicola
- Achillea pseudoaleppica
- Achillea pseudopectinata
- Achillea ptarmica
- Achillea ptarmicifolia
- Achillea ptarmicoides
- Achillea pyrenaica
- Achillea rhodoptarmica
- Achillea roseo-alba
- Achillea rupestris
- Achillea salicifolia
- Achillea santolinoides
- Achillea schischkinii
- Achillea schmakovii
- Achillea schneideri
- Achillea schugnanica
- Achillea sedelmeyeriana
- Achillea seidlii
- Achillea sergievskiana
- Achillea setacea
- Achillea sieheana
- Achillea sinensis
- Achillea sintenisii
- Achillea sipikorensis
- Achillea spinulifolia
- Achillea squarrosa
- Achillea stepposa
- Achillea styriaca
- Achillea × submicrantha
- Achillea × subtaurica
- Achillea talagonica
- Achillea taygetea
- Achillea tenuifolia
- Achillea teretifolia
- Achillea thracica
- Achillea tomentosa
- Achillea tuzsonii
- Achillea umbellata
- Achillea vermicularis
- Achillea virescens
- Achillea wilsoniana
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Բնությունը՝ հարուսատ դեղատուն, «Չինար» հրատարակչություն, 2007
- ↑ The Plant List: Achillea Արխիվացված 2013-05-01 Wayback Machine
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сытник К.М. и др. Тысячелистники. — Киев, 1984.
- Флора СССР. В 30 т. / Начато при руководстве и под главной редакцией акад. В. Л. Комарова; Ред. тома Б. К. Шишкин и Е. Г. Бобров. — М.—Л.։ Изд-во АН СССР, 1961. — Т. XXVI. — 938 с. — 2400 экз.
- Тысячелистник — статья из Большой советской энциклопедии
- Тысячелистник // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907. Статья Ростовцева С. И.
- Ахиллеа // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тысячелистник в Энциклопедии декоративных садовых растений
- Achillea на сайті «The Plant List» Արխիվացված 2013-05-01 Wayback Machine (անգլ.)
- Tragopogon на сайті Міжнародної ради ботанічних садів з охорони рослин (անգլ.)
- Achillea на сайті «Germplasm Resources Information Network» (GRIN) (անգլ.)
- Achillea в базі даних «Tropicos» Міссурійського ботанічного саду (անգլ.)
- Achillea в базі даних «Crop Wild Relative Information System» (անգլ.)
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 45)։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազարատերևուկ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հազարատերևուկ» հոդվածին։ |
|