Jump to content

Խաբեբայություն (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաբեբայություն
անգլ.՝ Wag the Dog
Երկիր ԱՄՆ
Ժանրհումորային դրամա և վեպի էկրանավորում
ՀիմքԽաբեբայություն։ Վեպ
Թվականդեկտեմբերի 25, 1997[1], մարտի 20, 1998[2], մարտի 26, 1998[3] և 1997
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲարրի Լևինսոն[4][5][6][…]
ՊրոդյուսերԲարրի Լևինսոն և Ռոբերտ Դե Նիրո
Սցենարի հեղինակՀիլարի Հենքին և Դևիդ Մամեթ
ԴերակատարներԴասթին Հոֆման[7][6][8][…], Ռոբերտ Դե Նիրո[7][6][8][…], Էն Հեչ[7][6][8], Դենիս Լիրի[6][8], Վիլլի Նելսոն[8], Անդրեա Մարտին[8], Վուդի Հարելսոն[8], Քիրստեն Դանստ[8], Ուիլյամ Մերսի[8][9], Ջոն Մայքլ Հիգինս[8], Սյուզի Փլեքսոն[8], Ջեյմս Բելուշի, Քրեյգ Թեոդոր Նելսոն[8], Քրիս Էլիս[8], Դևիդ Քոքներ[8], Դրենա դե Նիրո[8], Ջեֆրի Բլեյք[8], Ջորջ Գեյնս[8], Ժիզել Ֆեռնանդես, Հարլանդ Ուիլյամս[8], Ջեյ Լենո[8], Ջոն Չո[8], Ջոն Ֆրանկլին[8][10], Մարգերիթ Մորո[8], Մեռլ Հագարդ[8], Ռոբերտ Ռիչարդսոն[8] և Գարրի Կալենբերգ[10]
ՕպերատորՌոբերտ Ռիչարդսոն
ԵրաժշտությունՄարկ Նոպֆլեր
ՄոնտաժՍթու Լինդեր
Պատմվածքի վայրՎաշինգտոն
ԿինոընկերությունNew Line Cinema
Տևողություն97 րոպե

Խաբեբայություն, բնօրինակ անվանումը՝ Թափահարել շանը (անգլ.՝ Wag the Dog), Բարրի Լևինսոնի 1997 թվականի երգիծական կատակերգությունն է, ըստ Լարրի Բեյնհարթի Ամերիկյան հերոս «Թափահարել շանը» վեպի։

Ինչու՞ է շունը թափահարում պոչը։
Որովհետև նա խելոք է պոչից։
Եթե պոչը խելոք լիներ շնից, ապա նա կթափահարեր շանը։

Առջևում ԱՄՆ նախագահական ընտրություններն են, իսկ գործող նախագահը մեղադրվում է սեռական ոտնձգությունների մեջ։ Հասարակության կարծիքի հարցումը ցույց է տալիս, որ նախագահի ժողովրդականությունը կտրուկ ընկնում է։ Նախագահի թիմը պետք է անհապաղ գործի, որ հասարակության ուշադրությունը շեղի Սպիտակ տան ամուսնական դավաճանությունից։ Հարկավոր է շահել մի քանի օր և նախագահի խորհրդականը՝ Կոնրադ Բրիմը (Ռոբերտ Դե Նիրո) որոշում է դիմել արհեստավարժ ռեժիսոր Սթենլի Մոթսի (Դասթին Հոֆման) օգնությանը։

Արագ հնարվում է ինչ-որ ալբանական ահաբեկչական խմբի (իրականում գոյություն չունեցող) սպառնալիք, սրանով հիմնավորվում է ԱՄՆ պատերազմի մեջ ներքաշվելը։ Մոթսին բացատրում են, թե ի՞նչ պետք է պատկերացնի և զգա ԱՄՆ հասարակ քաղաքացին այս դեպքերի առիթով, և սկսում է աշխատանքը՝ նկարահանվում են զինվորական հայրենասիրական տեսահոլովակներ, կեղծ հարցազրույցներ և մտածացին պատերազմի զինվորների մասին երգեր։ Հայտարարում են, որ ալբանական կառավարության ահաբեկչական սպառնալիքը կանխելու համար ԱՄՆ նախագահը խմբավորել է նավատորմը, և ամերիկյան դեսանտը մտել է Ալբանիա, և իբր զինվորներից մեկը գերվել է։

Ի վերջո խաբեությունը բարեհաջող ավարտվում է։ Կեղծ պատերազմը ավարտվում է, նրա «հերոսը» պատվով հանձնվում է հողին։ Բայց ռեժիսոր Մոթսը չի ուզում ստվերում մնալ, նրան փող հարկավոր չէ, նա ձգտում է փառքի։ Բրինը ստիպված հրամայում է նրան վերացնել։ Հայտարարվում է, որ Մոթսը մահացել է ինֆարկտից։

Դերասան Դեր
Դասթին Հոֆման Սթենլի Մոթս Սթենլի Մոթս
Ռոբերտ Դե Նիրո Կոնրադ Բրին Կոնրադ Բրին
Էն Հեչ Վինիֆրեդ Էյմս Վինիֆրեդ Էյմս
Դենիս Լիրի Ֆեդ Քինգ Ֆեդ Քինգ
Կիրստեն Դանստ Թրեյսի Լեյմ Թրեյսի Լեյմ
Վուդի Հարելսոն սերժանտ Ոիլիամ Շուման
Դերասան Դեր
Վիլլի Նելսոն Ջոնի Դին Ջոնի Դին
Անդրեա Մարտին Լիզ Բացկի Լիզ Բացկի
Ուիլիամ Մեյսի ԿՀՎ գործակալ Չարլզ Յանգ
Ջոն Մայքի Հիգգինս Ջոն Լևի Ջոն Լևի
Սյուզի Փլեքսոն Գրեյս Գրեյս
Սուզամի Քրայեր Էյմի Քեյն Էյմի Քեյն

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Թափահարել շանը» (անգլ.՝ «To wag the dog») դարձվածք է՝ հատուկ շեղել ուշադրությունը կարևոր խնդրից պակաս կարևորին[11]։
  • Վինիֆրեդ Էյմսի դերը նախապես գրվել էր տղամարդու համար[12]։.
  • Թաղման տեսարանում զինվորական նվագաղմբում նկարահանվել են RCC Marching Tigers խմբի անդամները[12]։.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]