Ամեն ինչ հնարավոր է (ժողովածու)
Ամեն ինչ հնարավոր է անգլ.՝ Everything's Eventual | |
---|---|
Առաջին թողարկման շապիկ | |
Հեղինակ | Սթիվեն Քինգ |
Տեսակ | պատմվածքների ժողովածու |
Ժանր | Սարսափ Ֆենտեզի Գիտական ֆանտաստիկա Միստիկա |
Բնօրինակ լեզու | Անգլերեն |
Էջեր | 464 |
Նախորդ | Սրտերն Ատլանտիդայում |
Հաջորդ | Արևամուտից անմիջապես հետո |
Նկարազարդող | Մարկ Սթաթզմեն |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակված է | Մարտի 19, 2002 |
Հրատարակման տարեթիվ | 2002 |
Պարգև(ներ) |
Ամեն ինչ հնարավոր է (անգլ.՝ Everything's Eventual), ամերիկացի գրող Սթիվեն Քինգի 14 պատմվածքների ժողովածու, որը թողարկվել է 2002 թվականին։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովածուի նախաբանում, Քինգը գրել է, որ պատմվածքների դասավորությունը որոշել է, խաղաթղթերի կապուկից վերցնելով տասնչորս քարտ և յուրաքանչյուրը համապատասխանցնելով պատմություններից մեկին, դրել է կամայական դասավորությամբ
Այն, ինչ ես արել եմ, ուղղակի խաղաթղթերի կապուկից ագռավների և ջոկերի հանելն էր։ Մեկնոցից մինչև արքա՝ 1-13 և ջոկեր՝ 14։ Ես խառնեցի քարտերը և կրկին դասվորեցի։ Այն հերթականությամբ, ինչպես դրանք դուրս եկան կապուկից, դարձավ այդ պատմվածնքերի հաջորդականությունը՝ համաձայն ցուցակում նրանց դիրքորոշման, որն ինձ էր ուղարկել հրատարակչությունը։ Եվ դրանից, գրական պատմվածքների միջև դուրս եկավ բավականին պատշաճ հավասարություն՝ սարսափներով լի։ Նաև ես ամեն պատմվածքից առաջ և հետո ավելացրել եմ բացատրական նշումներ, կախված նրանից, թե որտեղ էր այն անհրաժեշտ տեղադրել։ Հաջորդ ժողոցածուի պատմվածքների դասավորությունը որոշելու եմ Տարոյի խաղաքարտերով։ |
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերնագիր | Բնօրինակ Անվանում | Առաջին անգամ տպագրվել է |
---|---|---|
«Դիահերձման սենյակ համար չորս» | "Autopsy Room Four" | «Վեց պատմություններ» (1997) |
«Սև կոստյումով տղամարդը» | "The Man in the Black Suit" | «The New Yorker»-ի 1994 թվականի հոկտեմբերի 31-ի թողարկում |
«Այն, ինչ դու սիրում ես, մի օր քամին կտանի» | "All That You Love Will Be Carried Away" | «The New Yorker»-ի 2001 թվականի հունվարի 29-ի թողարկում |
«Ջեք Համիլտոնի մահը» | "The Death of Jack Hamilton" | «The New Yorker»-ի 2001 թվականի դեկտեմբերի 24/31-ի թողարկում |
«Մահվան սենյակում» | "In the Deathroom" | «Արյուն և ծուխ» աուդիոգիրք (1999) |
«Էլուրիայի հեզ քույրերը» | "The Little Sisters of Eluria" | «Լեգենդներ» (1998) |
«Ամեն ինչ հնարավոր է» | "Everything's Eventual" | «Ֆենտեզի և գիտաֆանտաստիկ ամսագրի» 1997 թվականի հոկտեմբեր/նոյեմբեր թողարկումներ |
«Լ․Տ․-ի ընտանի կենդանիների տեսությունը» | "L. T.'s Theory of Pets" | «Վեց պատմություններ» (1997) |
«Ճանապարհային վիրուսը ուղևորվում է հյուսիս» | "The Road Virus Heads North" | «999» (1999) |
«Նախաճաշ «Գոթեմ» սրճարանում» | "Lunch at the Gotham Café" | «Մութ սեր» (1995) |
«Այդ զգացումը, որը կարող ես ասել միայն ֆրանսերենով» | "That Feeling, You Can Only Say What It Is in French" | «The New Yorker»-ի 1998 թվականի հունիսի 22/29 թողարկումներ |
«1408» | "1408" | «Արյուն և ծուխ» աուդիոգիրք (1999) |
«Վարելով փամփուշտը» | "Riding the Bullet" | «Վարելով փամփուշտը» էլեկտրոնային գիրք (2000) |
«Հաջողություն բերող չորսանոց» | "Luckey Quarter" | «USA Weekend»-ի 1995 թվականի հունիսի 20/հուլիսի 2 թողարկումներ |
«Էլուրիայի հեզ քույրերը» «Մութ աշտարակը» շարքի մի մասն է։
Աուդիո տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմվածքների աուդիոգիրք տարբերակներն առկա են տարբեր ժողովածուներում։
«Ամեն ինչ հնարավոր է․ հինգ մռայլ հեքիաթներ»-ը պարունակում է հետևյալ պատմությունները․
- «Ամեն ինչ հնարավոր է»՝ կարդում է Ջասթին Լոնգը
- «Դիահերձման սենյակ համար չորս»՝ կարդում է Օլիվեր Պլաթ
- «Էլուրիայի հեզ քույրերը»՝ կարդում է Բոյդ Գեյնսը
- «Հաջողություն բերող չորսանոց»՝ կարդում է Ջուդիթ Այվին
- «Ճանապարհային վիրուսը ուղևորվում է հյուսիս»՝ կարդում է Ջեյ Օքլաթ Սանդերս
«Սև կոստյումով տղամարդը․ չորս մռայլ հեքիաթներ»-ը բաղկացած է հետևյալ պատմվածքներից․
- «Սև կոստյումով տ��ամարդը»
- «Այն, ինչ դու սիրում ես, մի օր քամին կտանի»
- «Ջեք Համիլտոնի մահը»
- «Զգացմունք, որը կարող ես ասել միայն ֆրանսերենով»
«Ամեն ինչ հնարավոր է․ հատոր 2»-ում կան հետևյալ ստեղծագործությունները․
- «Սև կոստյումով տղամարդը»
- «Այն, ինչ դու սիրում ես, մի օր քամին կտանի»
- «Ջեք Համիլտոնի մահը»
- «Զգացմունք, որը կարող ես ասել միայն ֆրանսերենով»
- «Վարելով փամփուշտը»
«Արյուն և ծուխ» ժողովածուն բաղկացած է հետևյալ պատմություններից․
«Վարելով փամփուշտը»-ը և «Լ․Տ․-ի ընտանի կենդանիների տեսությունը»-ը հասանելի են առանձին թողարկմուներում։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս գրքի համար գրված պատմվածներից եկուսը դարձել են ֆիլմեր, իսկ մյուսի վրա աշխատանքներ են տարվում։ «Վարելով փամփուշտը»-ը պատմությունը, 2004 թվականին, Միք Հարիսի կողմից ադապտացվեց համանուն ֆիլմի։ Նույն կինոգործիչը Քինգի աշխատանքներից ստեղծել է շատ ֆիլմեր և մինիսերիալներ, այդ թվում նաև «1408» (2007) ֆիլմը, որը հայտնվեց կինոթատրոնների էկրաններին։ Գլխավոր դերերում են Ջոն Քյուսաքը և Սեմյուել Լ․ Ջեքսոնը։ «Ջեք Համիլտոնի մահը» առաջին անգամ էկրանավորվել է, որպես Քինգի «Dollar Baby» ծրագրի մի մաս[1], իսկ ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը դուրս է եկել 2012 թվականի սեպտեմբերի 1, իսկ ֆիլմը՝ 2013 թվականին[2]։
Անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարսափի համազգային գիլդիա, 2003 թվական
- Բրիտանական ֆենտեզի մրցանակաբաշխություն, 2003 թվական
- Բրեմ Սթոքերի մրցանակ, 2003 թվական
- Լոկուս մրցանակաբաշխոթյուն, 2003 թվական, 5-րդ տեղ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Ջեք Համիլտոնի մահը» ֆիլմի պաշտոնական կայքը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 7-ին.
- ↑ ««Ջեք Համիլտոնի մահը» ֆիլմի պաշտոնական թիզեր-թրեյլերը». Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Bill Sheehan. Review of: Everything’s Eventual. — Լոկուս, April 2002 [1]
- «Դուրս է գալիս Սթիվեն Քինգի լավագույն աշխատանքը»(չաշխատող հղում) — ժողովածուի անոնսը «4MAN» ամսագրում
- «Հեքիաթասած Սթիվեն Քինգ» Արխիվացված 2014-07-29 Wayback Machine — ժողովածուի գնահատականը «Мир фантастики» ամսագրում
- Ժողովածուն horrorking.com կայքում Արխիվացված 2011-04-20 Wayback Machine