Գրաս Գեյորո
Քաղաքացիությունը | ԿԴՀ և Ֆրանսիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 2, 1997[1] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Կոլվեզի, Կատանգա, ԿԴՀ | ||
Հասակ | 166 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Օնեմա Գրաս Գեյորո (հուլիսի 2, 1997[1], Կոլվեզի, Կատանգա, ԿԴՀ), կոնգոյական ծագումով ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը որպես կիսապաշտպան խաղում է Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց առաջնությունում Փարիզի Սեն Ժերմենի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյորոն ծնվել է Կոլվեզիում և իր ընտանիքի հետ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից տեղափոխվել է Ֆրանսիա, երբ դեռ երեխա էր։ Ութ տարեկանում նա սկսել է խաղալ Օռլեանում հիմնված SMOC St Jean-de-Braye -ի տղաների հետ[2]։ Նա 23 այլ մարդկանց հետ 2013 թվականի հունվարին ընտրվել է Օռլեանի տարածաշրջանային օլիմպիական և սպորտի կոմիտեի կողմից[3]։
Պարի Սեն Ժերմեն
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին 15 տարեկանում Գեյորոն միացել է Պարի Սեն Ժերմենի երիտասարդական մասին[2]։ Նա իր առաջնախաղը Փարիզի Սեն Ժերմենի հիմնական թիմում ունեցել է 2014 թվականի հոկտեմբերին՝ Issy թիմի հետ խաղում տանելով հաղթանակ 2–0 հաշվով, խաղի 76-րդ րոպեին փոխարինելով Ֆաթմիրե Ալուշիին[4]։ 2017 թվականի մարտին Գրասը երկարաձգել է պայմանագիրը մինչև 2021 թվականի հունիսը[5]։ 2018 թվականի մայիսին Գեյորոն խփել է իր դեբյուտային գոլը՝ Փարիզի Սեն Ժերմենի կազմում Սուայոյի նկատմամբ 3–0 հաշվով հաղթանակ տանելով և ակումբի համար տեղ երաշխավորելով ՈՒԵՖԱ-ի 2018-19 կանանց չեմպիոնների լիգայում[6]։
Երիտասարդական
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի հուլիսին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 16 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը Սկանդինավյան մինչև 16 տարեկանների ֆուտբոլի կանանց 2012 թվականի գավաթի ժամանակ։ Նա խաղացել է լրիվ խաղեր՝ 1–0 հաշվով Շվեդիայից պարտությամբ[7] և 4–0 հաշվով հաղթելով Իսլանդիայի[8] և 3–0 հաշվով հաղթելով Նորվեգիայի մինչև 16 տարեկանների հավաքականներին[9]։ Ֆինլանդիայի հետ 5–1 հաշվով տարած հաղթանակով խաղում Գեյորոն փոխարինման է դուրս եկել խաղի 52-րդ րոպեին[10]։
2013 թվականի մարտին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 17 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2013 թվականի կանանց մինչև 17 տարեկանների առաջնության որակավորման խաղերին, մեկ անգամ որպես փոխարինող մասնակցելով Ֆինլանդիայի հավաքականի 2–0 հաշվով հաղթանակով խաղին[11]։
2015 թվականի հուլիսին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2015 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնությանը։ Խմբային փուլում նա խաղացել է Դանիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 1–0 հաղթանակով[12], և Շվեդիայի հավաքականի հետ, որն ավարտվել է 1–0 հաղթանակով[13], սակայն նստարանների վրա է նստել Իսրայելի հավաքականի հետ 4–0 հաշվով հաղթանակով խաղի ժամանակ[14]։ Նա նստարանին սպասել է փոխարինման նաև Իսպանիայի հետ կիսաեզրափակիչ խաղում, որտեղ Ֆրանսիան պարտություն է կրել 5–4 հաշվով հետխաղյա 11 մետրանոցներում[15]։
2015 թվականի սեպտեմբերին Գեյորոն ներկայացրել է Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականը ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման խաղերում։ Նա լրիվ խաղ է խաղացել Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ հանդիպմանը, որն ավարտվել է 2–0 հաշվով հաղթանակով[16], իսկ Ֆարերյան կղզիների հավաքականի հետ հանդիպմանը փոխարինման է դուրս եկել խաղի 70-րդ րոպեին, որն ավարտվել է 7–0 հաշվով հաղթանակով[17], և լրիվ խաղ է խաղացել Չեխիայի Հանրապետության հավաքականի հետ՝ հաղթելով 6–0 հաշվով[18]։ 2016 թվականի ապրիլին նա Ֆրանսիայի հավաքականում էր ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնության որակավորման խաղերում, խաղալով լրիվ խաղ Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպմանը, որն ավարտվել է հաղթանակով՝ 3–0[19], և մեկնարկել է Շոտլանդիայի հետ հանդիպման ժամանակ, որն ավարտվել է հաղթանակով՝ 2–0[20]: 2016 թվականի հուլիսին Ֆրանսիայի մինչև 19 տարեկանների հավաքականում խաղացել է ՈՒԵՖԱ-ի 2016 թվականի կանանց մինչև 19 տարեկանների առաջնությում։ Խմբային փուլում խաղացել է բոլոր երեք խաղերում՝ մեկնարկելով Նորվեգիայի հավաքականի հետ խաղում, որտեղ պարտվել են 1–0 հաշվով[21], Սլովակիայի հետ՝ հաղթանակ 6–0 հաշվով[22] և Նիդեռլանդների հետ՝ հաղթանակ 2–1 հաշվով, որտեղ նա խփել է երկրորդ գոլը[23]։ Գեյորոն խաղացել է Շվեյցարիայի հետ կիսաեզրափակիչ խաղին 3–1 հաղթանակով[24] և խփել է խաղի առաջին գոլը Իսպանիայի հետ 2–1 հաշիվ հաղթանակով եզրափակիչ խաղում[25]։
2016 թվականի մարտին Ֆրանսիան մինչև 19 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականով մա��նակցել է Իսպանիայում անցկացվող Լա Մանգայի ցուցադրական մրցաշարին[26], որտեղ Գեյորոն մեկնարկել է Նորվեգիայի հետ խաղում՝ հաղթելով 2–1 հաշվով[27], իսկ Իտալիայի հետ խաղում փոխարինման է դուրս եկել, և հաղթել են 3–1 հաշվով[28], Շվեդիայի հետ խաղում խփել է միակ գոլը, որտեղ հաղթել են 1–0 հաշվով[29]։
2016 թվականի նոյեմբերին Գեյորոն ընտրվել է Ֆրանսիայի մինչև 20 տարեկանների ֆուտբոլի կանանց հավաքականում ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերի համար[30][31]։ Նա մրցաշրջանից առաջ Ավստրալիայում խաղացել է Կանադայի հավաքականի հետ ընկերական խաղում[32]։ Մրցումների խմբային փուլում նա խաղացել է բոլոր երեք խաղերում՝ 0–0 ոչ-ոքի խաղալով Միացյալ Նահանգների հավաքականի հետ[33] և 2–2 Գանայի հետ[34]՝, մինչև հափորդ փուլի ընտրապայքարում Նոր Զելանդիայի հավաքականին պարտության մատնելը[35]։ Եզրափակիչ փուլում նա խաղացել է երեք լրիվ խաղ քառորդ եզրափակչում Գերմանիայի հավաքականի հետ (հաղթանակ՝ 1–0)[36] և կիսաեզրափակչում Ճապոնիայի հետ (հաղթանակ՝ 2–1)[37]: Եզրափակչում Գեյորոն խաղացել է Հյուսիսային Կորեայի հետ լրիվ խաղում և խփել է Ֆրանսիայի միակ գոլը՝ պարտվելով 3–1 հաշվով[38][39]։ Նա մրցաշարի յուրաքանչյուր րոպե խաղացողներից մեկն էր[40]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնագիտական
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունվարին Գեյորոն իր առաջնախաղն է ունեցել Ֆրանսիայի ֆուտբոլի կանանց հիմնական հավաքականի կազմում՝ ընկերական խաղում 2–0 հաշվով հաղթելով Հարավային Աֆրիկայի հավաքականին՝ փոխարինելով Սանդի Տոլետիին 69-րդ րոպեում[41]։ 2017 թվականի մարտին նա ներկայացրել է Ֆրանսիան SheBelieves Cup 2017 թվականի գավաթին[42], խաղալով Անգլիայի հետ 2–1 հաղթանակով լրիվ խաղում[43], և Գերմանիայի հետ խաղում ոչ-ոքի՝ 0–0[44]: 2017 թվականի հուլիսին ընտրվել է Ֆրանսիայի հավաքականի կազմում ՈՒԵՖԱ-ի Եվրո 2017-ի համար և հավաքականի ամենաերիտասարդ խաղացողն է[2]։ Գեյորոն խմբային փուլում լրիվ խաղում 1–1՝ ոչ-ոքի է խաղացել Ավստրիայի[45] և Շվեյցարիայի հետ[46], իսկ Անգլիայի հետ քառորդ եզրափակչում պարտվել է 1–0 հաշվով[47]։ 2018 թվականի մարտին նա ներկայացրել է Ֆրանսիան SheBelieves Cup 2018 թվականի գավաթում[48]՝ ոչ-ոքի՝ 1–1 խաղալով Միացյալ Նահանգների հավաքականի հետ[49] և 3–0 հաշվով հաղթանակ տանելով Գերմանիայի հետ խաղում[50]։ 2019 թվականի մարտին նա խփել է իր դեբյուտային գոլը Ֆրանսիայի հիմնական հավաքականում Ուրուգվայի հետ խաղում, որը 6–0 հաշվով հաղթանակի 4-րդ գոլն էր[51]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային գոլեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Միավորները և արդյունքները նշում են Ֆրանսիայի առաջնային գոլերը, միավորների սյունակը փոփոխվում է Գեյորոյի յուրաքանչյուր գոլից հետո:
# | Ամսաթիվ | Վայր | Մրցակից | Միավոր | Արդյունք | Մրցություն |
---|---|---|---|---|---|---|
1. | 4 մարտի 2019 | Stade de la Vallée du Cher մարզադաշտ, Տուր, Ֆրանսիա | Ուրուգվայ | 4–0 | 6–0 | Ընկերական խաղ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 2,2 Lamorte, Antonio (2017 թ․ հուլիսի 30). «From The Congo to the EURO, French midfielder Grace Geyoro's long road to success». AIPS .
- ↑ «Construire une nouvelle politique sportive» [Build a new sports policy]. La Nouvelle République (French). 2013 թ․ հունվարի 21.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Issy vs. PSG». Soccerway. 2014 թ․ հոկտեմբերի 12.
- ↑ «Grace Geyoro prolonge jusqu'en juin 2021» [Grace Geyoro extends until June 2021] (French). Culture PSG. 2017 թ․ մարտի 17.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Paris décroche son billet pour l'Europe!» [Paris wins a ticket to Europe!] (French). Paris Saint-Germain. 2018 թ․ մայիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 16 ans - France-Suède 0-1» [France Under-16 Team - France-Sweden 0-1] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 9.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 16 ans - Islande-France 0-4» [France Under-16 Team - Iceland-France 0-4] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 12.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 16 ans - France-Norvège 3-0» [France Under-16 Team - France-Norway 3-0] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 14.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 16 ans - Finlande-France 1-5» [France Under-16 Team - Finland-France 1-5] (French). Footofeminin.fr. 2012 թ․ հուլիսի 10.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Women's Under-17 2013 - France-Finland». UEFA. 2013 թ․ մարտի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 10-ին.
- ↑ «Report: Léger gives France win against Denmark». UEFA. 2015 թ․ հուլիսի 15.
- ↑ «France pip Sweden to first place». UEFA. 2015 թ․ հուլիսի 21.
- ↑ «France through after winning 'Netanya derby'». UEFA. 2015 թ․ հուլիսի 18.
- ↑ «Spain beat France on spot kicks to reach final». UEFA. 2015 թ․ հուլիսի 24.
- ↑ «Women's Under-19 2016 - France-Bosnia and Herzegovina». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 15.
- ↑ «Women's Under-19 2016 - France-Faroe Islands». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 17.
- ↑ «Women's Under-19 2016 - Czech Republic-France». UEFA. 2015 թ․ սեպտեմբերի 20.
- ↑ «Women's Under-19 2016 - France-Portugal». UEFA. 2016 թ․ ապրիլի 5.
- ↑ «Women's Under-19 2016 - Scotland-France». UEFA. 2016 թ․ ապրիլի 10.
- ↑ «Norway come good against understaffed France». UEFA. 2016 թ․ հուլիսի 19.
- ↑ «France burst through Slovakia dam». UEFA. 2016 թ․ հուլիսի 22.
- ↑ «Katoto stars as France, Netherlands edge through». UEFA. 2016 թ․ հուլիսի 25.
- ↑ «France into WU19 EURO final after comeback». UEFA. 2016 թ․ հուլիսի 28.
- ↑ «France win WU19 title in stormy final». UEFA. 2016 թ․ հուլիսի 31.
- ↑ «Ten female's National sides will take part in a tournament at La Manga Club». La Manga Club. 2016 թ․ փետրվարի 26.
- ↑ «Equipe de France des moins de 19 ans - Norvège-France 1-2» [France Under-19 Team - Norway-France 1-2] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 3.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 19 ans - France-Italie 3-1» [France Under-19 Team - France-Italy 3-1] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 5.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Equipe de France des moins de 19 ans - Suède-France 0-1» [France Under-19 Team - Sweden-France 0-1] (French). Footofeminin.fr. 2016 թ․ մարտի 7.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «France squad to compete at FIFA U-20 Women's World Cup 2016». Women's Soccer United. 2016 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «FIFA U-20 Women's World Cup Papua New Guinea 2016 List of Players» (PDF). FIFA. 2016 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Equipe de France des moins de 20 ans - Canada-France 0-2» [France Under-20 Team - Canada-France 0-2] (French). Footofeminin.fr. 2016 թ․ նոյեմբերի 8.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - France-USA». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - France-Ghana». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - New Zealand-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - Germany-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - Japan-France». FIFA. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «2016 FIFA U-20 Women's World Cup - Korea DPR-France». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունի��ի 20-ին.
- ↑ Mishner, Katie (2016 թ․ դեկտեմբերի 3). «2016 U-20 Women's World Cup Final - Korea DPR 3-1 France: Korea DPR complete youth tournament double». Vavel.
- ↑ «Cissoko and Geyoro powering the France machine». FIFA. 2016 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «France vs. South Africa». Soccerway. 2017 թ․ հունվարի 22.
- ↑ Kennedy, Paul (2017 թ․ մարտի 7). «SheBelieves Cup: France has inside track». Soccer America.
- ↑ Burkett, George (2017 թ․ մարտի 2). «France beats England 2-1 in the first game of the 2017 She Believes Cup». Vavel.
- ↑ «France and Germany Play to Scoreless Draw on Match Day 2 of 2017 SheBelieves Cup». U.S. Soccer. 2017 թ․ մարտի 4.
- ↑ «UEFA Women's Euro - France-Austria». UEFA. 2017 թ․ հուլիսի 22.
- ↑ «UEFA Women's Euro - Switzerland-France». UEFA. 2017 թ․ հուլիսի 26.
- ↑ «UEFA Women's Euro - England-France». UEFA. 2017 թ․ հուլիսի 30.
- ↑ Musarurwa, Kudzi (2018 թ․ փետրվարի 21). «2018 SheBelieves Cup Roster: France». Vavel.
- ↑ «WNT Plays France to 1-1 Draw Before 25,706 Fans at 2018 SheBelieves Cup». U.S. Soccer. 2018 թ․ մարտի 4.
- ↑ «France Defeats Germany 3-0 to Wrap Up 2018 SheBelieves Cup». U.S. Soccer. 2018 թ․ մարտի 7.
- ↑ «Amical: les Bleues se rassurent en écrasant l'Uruguay» [Friendly: the Blues reassure themselves by crushing Uruguay]. Toute l'actualité de la Guadeloupe en ligne (French). 2019 թ․ մարտի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 20-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Profile at Footofeminin.fr
- պրոֆիլ(չաշխատող հղում) Փարիզի Սեն Ժերմենում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրաս Գեյորո» հոդվածին։ |
|