Սուսա Յանգ Գեյթս
Սուսա Յանգ Գեյթս | |
---|---|
Ծնվել է | մարտի 18, 1856[1] |
Ծննդավայր | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1] |
Մահացել է | մայիսի 27, 1933[2] (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի |
Կրթություն | Յուտայի համալսարան |
Մասնագիտություն | պատմաբան, վիպասան, ծագումնաբան, սուֆրաժիստ և գրող |
Աշխատավայր | Բրիհեմ Յանգի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Բրիգամ Յանգ, մայր՝ Lucy Young?[3] |
Կուսակցություն | ԱՄՆ Հանրապետական կուսակցություն |
Երեխաներ | Emma Lucy Gates Bowen?, Leah D. Widtsoe? և Brigham Cecil Gates? |
Susa Young Gates Վիքիպահեստում |
Սուսա Յանգ Գեյթս (անգլ.՝ Susa Young Gates, մարտի 18, 1856[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1] - մայիսի 27, 1933[2]), գրող, պարբերականի խմբագիր, Յուտայում կանանց իրավունքների պաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուսա Յանգ Գեյթսը ծնվել է Յուտայի տարածքի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ Լյուսի Բայգլոուի ընտանիքում, ով Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու նախագահ Յանգ Բրիգամի քսաներկուերորդ կինն էր[4]։ Տասներեք տարեկանում ընդունվել է Յուտայի համալսարան, տասնչորս տար��կանում դարձել է College Lantern ուսանողական թերթի խմբագիր[5]։ 1872 թվականին ամուսնացել է Ալմա Բ. Դանֆորդի հետ, ունեցել երկու երեխա՝ Բեյլին և Լիան[5]։ 1877 թվականին զույգն ամուսնալուծվել է[4]։ Որդու խնամակալությունն անցել է Սուսային, Լեայի խնամակալությունը՝ Դանֆորդին[5], ով հետագայում ամուսնացել է Ջոն Ա. Ուիդսոուի հետ[6]։
1878 թվականին Սուսա Յանգը ընդունվել է Պրովո քաղաքի Բրիգամ Յանգի ակադեմիա, որտեղ հիմնադրել է երաժշտական բաժին[4]։ 1880 թվականին նա ամուսնացել է Յակոբ Ֆ. Գեյթսի հետ, ում հետ միասին ունեցել են 13 երեխա, որոնցից յոթը մինչև չափահաս տարիք ողջ չեն մնացել[4]։
Գեյթսը և նրա ամուսինը 1880-ական թվականների վերջին ծառայում էին որպես Հավայի թագավորության Սանդվիչ կղզիների եկեղեցական միսիոներներ[4]։ Հետագայում իր փորձի մասին նա պատմել է «The Little Missionary» (Փոքրիկ միսիոներուհին) վեպում[7]։ 1889 թվականին ավարտելով այս առաքելությունը՝ վերադարձել են և 1902 թվականին անցել հաջորդ առաքելությանը, որը վաղ են ավարտել Գեյթսի «նյարդային և ֆիզիկական խանգարման» պատճառով։ Երեք տարի բուժվելուց հետո նա կազդուրվել է[4]։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1889 թվականին, իրենց առաջին առաքելությունից վերադառնալուց հետո, Գեյթսը հիմնադրեց Երիտասարդ կանանց ամսագիրը, որի ուշադրության կենտրոնում էին Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու դեռահաս աղջիկները։ 1897 թվականին ամսագիրն ընդունվել է Երիտասարդ կանայք միության կողմից[4]։ Գեյթսը 1900 թվականին հրաժարվեց ամսագրի խմբագրի պաշտոնից, սակայն շարունակում էր աջակցել ամսագրին մինչև 1929 թվականին հրապարակման դադարեցումը։
1915 թվականին Գեյթսը հիմնադրել է Օգնության միություն ամսագիրը, որի ուշադրության կենտրոնում Օգնության միության անդամներն էին։ Ամսագիրը եղել է եկեղեցու Օգնության միության պաշտոնական հրատարակությունը, և Գեյթսը խմբագրել է ամսագիրը մինչև 1922 թվական[4]։ Գեյթսը նաև գրել է մի շարք գրքեր, այդ թվում՝ հոր կենսագրականը, երկու վեպեր, վերջին օրերի սրբերի եկեղեցու կանանց պատմությունը, Երիտասարդ կանանց կազմակերպության 1911 թվականի պատմությունը[5]։
Այլ ներդրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեյթսը ակտիվ գործունեություն է ծավալել՝ խթանելով կանանց իրավունքներն ու կանանց ընտրական իրավունքը։ Եղել է Ազգային տնտեսական կազմակերպության հիմնադիր կազմակերպիչը, Կանանց միջազգային խորհրդի հինգ համագումարների պատվիրակ և խոսնակ, Կանանց ազգային խորհրդի պատվիրակ[5]։ Գեյթսը նաև եղել է Ամերիկյան հեղափոխության դուստրեր կազմակերպության Յուտայի մասնաճյուղի և Ազգային կանանց մամուլի ակումբի գլխավոր կազմակերպիչ[8], մասնակցել Հանրապետական ազգային համաժողովների, 1891-1933 թթ. եղել Բրիգամ Յանգ համալսարանի, 1906-1912 թթ.՝ Յուտայի գյուղատնտեսական քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։
Սուսա Յանգ Գեյթսը ակտիվ է եղել նաև ծագումնաբանության և վերջին օրերի սրբերի եկեղեցու աշխատանքներում։ Նա աշխատել է Deseret News և Inter Mountain Republican թերթերի ծագումնաբանական բաժանմունքներում և 1906 թվականին խմբագրել ու գրել է սյունակներ երկու թերթերի համար։ 1923 թվականին դարձել է Յուտայի ծագումնաբանական միության հետազոտական բաժնի և գրադարանի վարիչը[4]։
Գեյթսը մահացել է Սոլթ Լեյք Սիթիում՝ 77 տարեկան հասակում[5]։
Հրատարակություններ Օգնության միության ամսագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «International Genealogical Congress at the Panama-Pacific Exposition». Relief Society Magazine. 2 (9): 388–402. 1915 թ․ սեպտեմբեր.
- «Mothers in Israel». Relief Society Magazine. 3 (3): 123–148. 1916 թ․ մարտ.
- «Mothers of Our Leaders in Israel». Relief Society Magazine. 3 (5): 243–255. 1916 թ․ մայիս.
- «The Cliff Dwellers». Relief Society Magazine. 3 (11): 622–631. 1916 թ․ նոյեմբեր.
- «Reception at the McCune Home». Relief Society Magazine. 3 (12): 677–688. 1916 թ․ դեկտեմբեր.
- «To Genealogical Students». Relief Society Magazine. 4 (2): 121. 1917 թ․ փետրվար.
- «The Red Cross». Relief Society Magazine. 4 (9): 489–498. 1917 թ․ սեպտեմբեր.
- «Mothers in Israel». Relief Society Magazine. 5 (1): 11–17. 1918 թ․ հունվար.
- «The Passing of Apostle Hyrum M. Smith». Relief Society Magazine. 5 (3): 125–127. 1918 թ․ մարտ.
- «Our Relief Society Stake Presidents». Relief Society Magazine. 5 (4): 186–189. 1918 թ․ ապրիլ.
- «Music». Relief Society Magazine. 5 (4): 195–197. 1918 թ․ ապրիլ.
- «Relief Society Work in the Missions». Relief Society Magazine. 5 (7): 365–388. 1918 թ․ հուլիս.
- «The Temple in Jerusalem». Relief Society Magazine. 5 (8): 427–434. 1918 թ․ օգոստոս.
- «My Hero and Heroine: General Richard W. Young and His Wife Mrs. Minerva Richards Young». Relief Society Magazine. 7 (3): 147–148. 1920 թ․ մարտ.
- «Suffrage Won by the Mothers of the United States». Relief Society Magazine. 7 (5): 249–275. 1920 թ․ մայիս.
- «LDS Relief Society Class for Training Nurses' Aids». Relief Society Magazine. 7 (6–7): 375–389. 1920 թ․ հուլիս.
- «Mrs. May Wright Sewell». Relief Society Magazine. 7 (9): 499–501. 1920 թ․ սեպտեմբեր.
- «Sacred Vestments of Ancient People». Relief Society Magazine. 7 (9): 502–506. 1920 թ․ սեպտեմբեր.
- «Church School Education». Relief Society Magazine. 8 (9): 496–502. 1921 թ․ սեպտեմբեր.
- «A Memorable Journey to the Scenic Glories of Southern Utah». Relief Society Magazine. 8 (11): 616–632. 1921 թ․ նոյեմբեր.
- «Presiding Patriarchs of the Church». Relief Society Magazine. 9 (1): 3–7. 1922 թ․ հունվար.
- «President Charles W. Penrose». Relief Society Magazine. 9 (2): 63–68. 1922 թ․ փետրվար.
- «Relief Society Beginnings in Utah». Relief Society Magazine. 9 (4): 184–196. 1922 թ․ ապրիլ.
- «Our Hymn Book». Relief Society Magazine. 9 (7): 349–356. 1922 թ․ հուլիս.
- «Sketches of Representative Women of the Church of Jesus Christ of Latter-day Saints». Relief Society Magazine. 18 (5): 247–252. 1931 թ․ մայիս.
- «Sketches of Representative Women of the Church of Jesus Christ of Latter-day Saints». Relief Society Magazine. 18 (9): 495–498. 1931 թ․ սեպտեմբեր.
Օգնության միության կոնֆերանս
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The April Conference: Officers' Meetings». Relief Society Magazine. 3 (6): 312–313. 1916 թ․ հունիս.
- «General Conference of the Relief Society». Relief Society Magazine. 3 (12): 673–674. 1916 թ․ դեկտեմբեր.
- «General Conference of Relief Society: General Meetings: Morning Session». Relief Society Magazine. 4 (12): 673. 1917 թ․ դեկտեմբեր.
- «Relief Society Conference Minutes». Relief Society Magazine. 6 (8): 437–440. 1919 թ․ օգոստոս.
- «Relief Society Conference Minutes». Relief Society Magazine. 6 (8): 453–459. 1919 թ․ օգոստոս.
- «Relief Society Conference: Biography and History». Relief Society Magazine. 19 (11): 656–657. 1932 թ․ նոյեմբեր.
Գեղարվեստական
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Alexander Neibaur». Relief Society Magazine. 9 (3): 132–141. 1922 թ․ մարտ.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://mormonarts.lib.byu.edu/people/susa-young-gates/
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Plummer, Louise (1992). Gates, Susa Young (Vol. 1 ed.). New York: Macmillan Publishing Company. էջեր 535–536.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Black, Susan Easton; Woodger, Mary Jane. Women of Character. American Fork, Utah: Covenant Communications, Inc. էջեր 112–115. ISBN 9781680470185.
- ↑ «The Widtsoe Family Papers . 1866-1966». Utah Division of State History. Utah State Historical Society.
- ↑ Hendrix-Komoto, Amanda. «Death and Loss in La'ie». The Juvenile Instructor. The Juvenile Instructor. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Hendrix-Komoto, Amanda. "Death and Loss in La'ie". The Juvenile Instructor. The Juvenile Instructor.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արխիվային ռեսուրսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետևյալ արխիվները պահվում են Լ. Թոմ Պերրի հատուկ հավաքածուներում, Հարոլդ Բ. Լիի գրադարանում, Բրիգամ Յանգ համալսարանում։
- Guide to Susa Young Gates Resources in the University Archives
- Susa Young Gates Notebook, MSS SC 820
- Transcription of Susa Young Gates Notebook
Այլ հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսա Յանգ Գեյթս» հոդվածին։ |
|
- Մարտի 18 ծնունդներ
- 1856 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Մայիսի 27 մահեր
- 1933 մահեր
- Յուտայի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի պատմաբաններ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ