Պալադիում
| |||||
---|---|---|---|---|---|
Ատոմի հատկություններ | |||||
Անվանում, սիմվոլ, կարգաթիվ | Պալադիում / Palladium (Pd), Pd, 46 | ||||
Խումբ, պարբերություն, բլոկ | 7, 5, | ||||
Ատոմային զանգված (մոլային զանգված) | 106,42(1)[1] զ. ա. մ. (գ/մոլ) | ||||
Էլեկտրոնային կոնֆիգուրացիա | [Kr] 4d10 | ||||
Ատոմի շառավիղ | 137 պմ | ||||
Քիմիական հատկություններ | |||||
Կովալենտ շառավիղ | 128 պմ | ||||
Իոնի շառավիղ | (+4e) 65 (+2e) 80 պմ | ||||
Էլեկտրաբացասականություն | 2,20 (Պոլինգի սանդղակ) | ||||
Էլեկտրոդային պոտենցիալ | 0 | ||||
Օքսիդացման աստիճաններ | 0, +1, +2, +3, +4, +5, +6 | ||||
Իոնացման էներգիա (առաջին էլեկտրոն) | 803,5(8,33) կՋ/մոլ (էՎ) | ||||
Պարզ նյութի թերմոդինամիկական հատկություններ | |||||
Հալման ջերմաստիճան | 1827 Կ | ||||
Եռման ջերմաստիճան | 2940 Կ | ||||
Մոլյար ջերմունակություն | 25,8[2] Ջ/(Կ·մոլ) | ||||
Մոլային ծավալ | 8,9 սմ³/մոլ | ||||
Պարզ նյութի բյուրեղային ցանց | |||||
Բյուրեղացանցի կառուցվածք | Խորանարդ, վեցանկյուն | ||||
Բյուրեղացանցի տվյալներ | 3,890 | ||||
Դեբայի ջերմաստիճան | 274 Կ | ||||
Այլ հատկություններ | |||||
Ջերմահաղորդականություն | (300 Կ) 71,8 Վտ/(մ·Կ) | ||||
CAS համար | CAS գրանցման համար? |
46 | Պալադիում
|
106,42 | |
4d10 |
Պալադիում (լատին․՝ Palladium), քիմիական տարր է, որի նշանն է Pd, պարբերական համակարգի 5-րդ պարբերության 8-րդ խմբի քիմիական տարր։ Ազնիվ մետաղ է, պատկանում է պլատինային մետաղների շարքին։ Կարգահամարը՝ 46, ատոմական զանգվածը՝ 106,4։
d տարր է։ Ատոմի էլեկտրոնային թաղանթների կառուցվածքն է 4s24p64d105s°։ К, L, М թաղանթները լրացված են։ Պլատինային մետաղներից ամենաթեթևն ու դյուրահալն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալադիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Ու․ Վոլաստոնը (անգլ.՝ William Hyde Wollaston) 1803 թվականին, բնածին պլատինում։ Անվանվել է ի պատիվ Պալաս մոլորակի (հայտնաբերվել է 1802 թվականին)։
Ու․ Վոլաստոնը (1766-1828) - պալադիումի առաջին հայտնաբերողը։
Ստացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալադիումի ստացման հիմնական հումքը պլատինային մետաղների կոնցենտրատն է, որն ստացվում է նիկելի էլեկտրոլիզային ստացման անոդային շլամներից, երբեմն նաև հանքանյութից։ Կոնցենտրատը մշակում են արքայաջրով։
Պլատինը և իրիդիումը լուծույթից անջատվելուց հետո պալադիումը նստեցնում են [Pd(NH3)2Cl2] կոմպլեքսային աղի ձևով։ Այն մաքրում են ամոնիակի լուծույթի ավելցուկում լուծելով և աղաթթվով վերանսաեցնելով։ Այնուհետե շիկացնում են (800-900 °C) և ստացված սպունգաձե պալադիումը մանրելուց հետո վերականգնում ջրածնի հոսանքում։ Ստացվում է 99,8-99,9 % մաքրության պալադիումի փոշի։ Հալում են վակուումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալադիումը հազվագյուտ մետաղ է, պարունակությունը երկրակեղևում՝ 1,3․10−6 զանգված % ։ Բնածին պալադիումը հանդիպում է հազվադեպ՝ պլատինի և այլ մետաղների համաձուլվածքների ձևով։ Հայտնի են նրա մոտ 13 միներալները (70-0,3 % Pd), որոնցից են՝ ալլոպալադիումը, պալադիումական պլատինը (մինչև 37 % Pd).
- պալադիտը՝ PdO,
- պոտարիտը՝ PdHg (34,9-35,9 % Pd),
- ծարիրա պալադինիտը՝ Pb3Sb,
- բրևգիտը՝ (Pd, Pt, Ni) S (18-20% Pd) և այլն։
Հանքավայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հանդիպում է նիկելի և պղնձի սուլֆիդային հանքերում։ Հանդիպում է Ուրալում, Սիբիրում, Հարավային Ամերիկայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Հարավային Աֆրիկայում։
Ֆիզիկական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղեցիկ արծաթասպիտակ, պլաստիկ՝ հեշտ գլանվող և կռելի մետաղ է։ Մեխանիկական հատկությունները կախված են մաքրության աստիճանից։ Պլատինային մետաղներից ամենաթեթեն ու դյուրահալն է։ Հալման ջերմաստիճանը՝ 1552 °C, եռմանը՝ 2937±30°С, խտությունը՝ 12020 կգ/մ3։
Ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Քիմիական միացություններում երկարժեք է կամ քառարժեք, հազվադեպ՝ եռարժեք։ Ամենից կայուն է երկարժեք պալադիումը։
Քիմիական հատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քիմիապես ավելի ակտիվ է, քան մյուս պլատինային մետաղները։ Լուծվում է արքայաջրում, ազոտական և տաք ծծմբական խիտ թթուներում, HCl+Cl2 խառնուրդում։
Ջրում, ալկալիներում, ֆտորաջրածնական թթվում չի լուծվում։ Ունի կատալիտիկ մեծ ակտիվություն։ Պալադիումին բնորոշ է ջրածին (և այլ գազեր) կլանելը՝ 1 ծավալ պալադիումը կլանում է մինչև 900 ծավալ H2 (80 °C-ի և 1 մթն ճնշման տակ), մետաղը դառնում է փխրուն, ծավալն աճում է։ Տաքացնելիս Н2 հեռանում է մասամբ (վակուումում՝ լրիվ)։ Պալադիումի տաք թիթեղը թափանցիկ է ջրածնի համար։ 600-700 °С տաքացնելիս պատվում է օքսիդի շերտով։ Պալադիումի փոշին թթվածնի հոսանքում տաքացնելիս փոխարկվում է պալադիումի (II) օքսիդի՝ PdO, որը ջրում անլուծելի սե փոշի է, 875 °C-ից բարձր քայքայվում է։
Պալադիումի (II) հիդրօքսիդը՝ Pd(OH)2, թույլ հիմք է։ Պալադիումի (III) օքսիդը՝ Pd2O3, սև շագանակագույն փոշի է, անկայուն է և օքսիդիչ, օքսիդացնող թթուներում չի լուծվում, լուծվում է աղաթթվում անջատելով քլոր։ Պալադիումի (IV) օքսիդը՝ PdO2, մուգ կարմիր փոշի է, ուժեղ օքսիդիչ, դանդաղ քայքայվում է։
Ի՚ոնավ հալոգենների հետ պալադիումի միանում է սենյակային ջերմաստիճաններում (յոդի հետ՝ տաքացնելիս)։
Պալադիումի (II) քլորիդի՝ PdCl2 կարմիր բյուրեղները խոնավածուծ են, լավ են լուծվում ջրում։ Այն կամրջային տիպի միացություն է։
PdCl2 միանում է CO-h և NO-ի հետ՝ առաջացնելով կարբոնիլ և նիտրոզիլ։ Տաքացնելիս պալադիումը միանում է ծծմբի, սելենի, տելուրի, ֆոսֆորի, արսենի և սիլիցիումի հետ։ Մետաղների հետ առաջացնում է համաձուլվածքներ։ Պալադիումի (II) նիտրատը՝ Pd(NO3)2, դեղնաշագանակագույն, ջրում լուծելի բյուրեղական նյութ է, լուծույթը եռացնելիս լրիվ հիդրոլիզվում է։ Պալադիումի (II) սուլֆատի՝ PdSՕ4•2H2Օ) կարմրաշագանակագույն բյուրեղները նույնպես լուծելի են ջրում։ Հայտնի են նաև ցիանիդները՝ Pd(CN)2 և Pd(CN)4։
Իզոտոպներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնական պալադիումը բաղկացած է 6 կայուն իզոտոպներից՝ 102Pd (0,96 %), 104Pd (10,97%), 105Pd (22,23%), 106Pd (27,33%), 108Pd (26,71%) և 110Pd (11,81%)։ Հայտնի են 98-115 զանգվածային թվերով 14 ռադիոակտիվ իզոտոպներ, որոնցից շատերն առաջանում են միջուկային ռեակտորներում՝ ուրանի և պլուտոնիումի տրոհման հետևանքով։ 107Pd (T1/2= 7,5•106 տարի) համարվում է «մեռած» տարր, ենթադրվում է, որ այն եղել է Արեգակնային համակարգի նախկին բաղադրիչներից մեկը։
Կիրառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հալում են վակո��ումում կամ իներտ միջավայրում (Ar, Ne)։ Մաքուր Pd օգտագործվում է էլեկտրոնային կոնտակտներ, ֆիլտրներ (ջրածնի մաքրման) պատրաստելու, պաշտպանիչ և գեղագիտական պա լադի ումապ ատ ման համար։ Պալադիումի համաձուլվածքները այլ մետաղների (Pt, Zn, Os, Ru, Rh, Cu, Ag, Au, Ni) հետ օգտագործվում են որպես կատալիզատորներ (օրինակ, ամոնիակի ստացում), ռեզիստորներ, էլեկտրոնային կոնտակտներ (ճշգրիտ սարքաշինություն), հրակայուն զոդանյութեր են։ Նրանցից պատրաստում են նաև խողովակներ, ապակու հալման անոթներ, սինթետիկ մանրաթելերի ֆիշերներ, աշխատանոցային սարքեր, բժշկական գործիքներ, ատամնապրոթեզներ, ոսկերչական իրեր։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Michael E. Wieser, Norman Holden, Tyler B. Coplen, John K. Böhlke, Michael Berglund, Willi A. Brand, Paul De Bièvre, Manfred Gröning, Robert D. Loss, Juris Meija, Takafumi Hirata, Thomas Prohaska, Ronny Schoenberg, Glenda O’Connor, Thomas Walczyk, Shige Yoneda, Xiang‑Kun Zhu. Atomic weights of the elements 2011 (IUPAC Technical Report)(անգլ.) // Pure and Applied Chemistry. — 2013. — Т. 85. — № 5. — С. 1047-1078. — ISSN 0033-4545. —
- ↑ Редкол.:Кнунянц И. Л. (гл. ред.) Химическая энциклопедия: в 5 т. — Москва: Советская энциклопедия, 1992. — Т. 3. — С. 440. — 639 с. — 50 000 экз. — ISBN 5-85270-039-8
Պարբերական աղյուսակ | |||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
H | He | ||||||||||||||||||||||||||||||
Li | Be | B | C | N | O | F | Ne | ||||||||||||||||||||||||
Na | Mg | Al | Si | P | S | Cl | Ar | ||||||||||||||||||||||||
K | Ca | Sc | Ti | V | Cr | Mn | Fe | Co | Ni | Cu | Zn | Ga | Ge | As | Se | Br | Kr | ||||||||||||||
Rb | Sr | Y | Zr | Nb | Mo | Tc | Ru | Rh | Pd | Ag | Cd | In | Sn | Sb | Te | I | Xe | ||||||||||||||
Cs | Ba | La | Ce | Pr | Nd | Pm | Sm | Eu | Gd | Tb | Dy | Ho | Er | Tm | Yb | Lu | Hf | Ta | W | Re | Os | Ir | Pt | Au | Hg | Tl | Pb | Bi | Po | At | Rn |
Fr | Ra | Ac | Th | Pa | U | Np | Pu | Am | Cm | Bk | Cf | Es | Fm | Md | No | Lr | Rf | Db | Sg | Bh | Hs | Mt | Ds | Rg | Cn | Nh | Fl | Mc | Lv | Ts | Og |