Jump to content

Ալիսա Նիհեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիսա Նիհեր
Քաղաքացիությունը  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 20, 1988(1988-04-20)[1] (36 տարեկան)
Ծննդավայր Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ
Հասակ 175 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ[2]
Դիրք դարպասապահ

Ալիսա Միշել Նիհեր (անգլ.՝ Alyssa Michele Naeher, ապրիլի 20, 1988(1988-04-20)[1], Բրիջպորտ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ), ամերիկացի ֆուտբոլիստուհի, «Չիկագո Ռեդ Սթարզ» թիմի դարպասապահ։ Աշխարհի կրկնակի չեմպիոն (2015, 2019 թվականներ)։ Ավելի վաղ խաղացել է «Բոստոն Բրեյքերս» և «Տուրբնինե» թիմերի կազմում։ «Բրեյքերսի» կազմում նա ճանաչվել է 2014 թվականի դարպասապահ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհերը Ջոնի և Դոննա Լին Նիհերի աղջիկն է։ Նա ունի զույգ քույր Ամանդան, որը ֆուտբոլ էր խաղում Մեսսիյա քոլեջում, և Էբիգեյլ անունով կրտսեր քույր։ Նա ունի գրեմանական, անգլիական և ֆրանսիա-կանադական արմատներ, դավանում է քրիստոնեություն[3][4][5]։

Նիհերը սովորել է Քրիստոնեական ժառանգության դպրոցում, որի թիմում ցուցաբերել է նշանակալի հաջողություններ։ Նիհերը խաղում էր բասկետբոլ՝ իր կարիերայի ընթացքում հավաքելով ավելի քան 2000 միավոր։

Փենսիլվանիայի նահանգի համալսարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհերը սովորել է Փենսիլվանիայի համալսարանում 2006-2009 թվականներին։ Ուսման տարիների ընթացքում նա իրականացրել է 74 խաղ՝ դառնալով անհատական պարգևի հաղթող[6]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Բոստոն Բրեյքերս», 2010—2011 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհերն ընտրվել է «Բոստոն Բրեյքերս» 11 համարի շապիկով 2010 թվականին, ընդ որում առաջին դարպասապահն էր։ «Բոստոն» թիմը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը լիգայի մրցաշարային աղյուսյակում, բայց կիսաեզրափակիչում պարտվեցին «Ֆիլադելֆիա Ինդեփենդենս» թիմին։

«Տրիբունե», 2011—2013 թվական

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի մրցաշրջանի ավարտից հետո Նիհերը հրավիրվեց գերմանական բունդեսլիգայի «Տրիբունե» ակումբ[7]։ 2011-2012 թվականների մրցաշրջանում նա մասնակցել է 24 խաղերում։ «Տրիբունե» հաղթել է գերմանական Բունդեսլիգան[8]։ Դրանից հետո, 2012-2013 թվականների մրցաշրջաններում որպես ամերիկյան լիգան դադարեցվեց, Նիհերը շարունակեց խաղալ Գերմանիայում[9]։

«Բոստոն Բրեյքերս», 2013—2015 թվականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի մայիսին Նիհերը պայմանագիր ստորագրեց «Բոստոն Բրեյքերս»-ի հետ, որը խաղում էր վերակազմավոր��ած Կանանց ֆուտբոլի ազգային լիգայում[10]։

20141 թվականի Կանանց ֆուտբոլի ազգային լիգայի մրցաշրջանում Նիհերը խաղում էր «Բոստոն» թիմում բոլոր խաղերում և դարձավ տարվա դարպասապահ՝ իրականացնելով 106 սեյվ 24 խաղերում։

2015 թվականի նոյեմբերի 22-ին Նիհերը «Բոստոն»-ից տեղափոխվեց «Չիկագո Ռեդ Սթարզ» Ուիթնի Էնգենի հետ փոխանակման միջոցով[11]։

«Չիկագո Ռեդ Սթարզ», 2015 թվական — Ներկա ժամանակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհերը «Չիկագո» թիմում լավ սկսեց 2016 թվականի մրցաշրջանը՝ մեկ ամսվա մեջ բաց թողնելով միայն մեկ գնդակ[12]։

Ըստ NWSL Media Association տվյալների՝ Նիհերը 2018 թվականի վեցերորդ շաբաթվա լավագույն խաղացողը ճանաչվեց, իսկ 2018 թվականի հունիսին ներառվեց ամսվա թիմի կազմում[13]։

2018 թվականի օգոստոսի 18-ին Նիհերը խաղաց իր հարյուրերորդ խաղը «Փորթլենդ Թորնս» թիմի դեմ, որն ավարտվեց 2։ 2 հաշվով[14]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալիսա Նիհեր, 2016 թվականի հունիս
Ալիսա Նիհեր, 2016 թվականի հունիս

Նիհերը խաղացել է 2007 թվականի Պանամերիկյան խաղերում, որտեղ ամերիկացիները զբաղեցրին երկրորդ տեղը՝ երզափակչում զիջելով Բրազիլիային։

Նիհերը մտավ հավաքականի կազմ Կանադայում 2015 թվականի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Նա եղել է Հոուփ Սոլո պահեստային դարպասապահը և դուրս չեկավ խաղադաշտ, սակայն դարձավ աշխարհի չեմպիոն[15]։

2016 թվականի Ամառային օլիմպիական խաղերում ԱՄՆ-ի պարտությունից հետո Նիհերը դարձավ ԱՄՆ հավաքականի գլխավոր դարպասապահը՝ զբաղեցնելով Հոուփ Սոլոյի տեղը[16]։

Նիհերը եղել է 2018 թվականի ԿՈՆԿԱԿԱՖ առաջնությունում ԱՄՆ կանանց հավաքականի դարպասապահը։ ԱՄՆ երկրորդ անգամ անընդմեջ հաղթեց ԿՈՆԿԱԿԱՖ-ը՝ եզրափակչում հաղթելով Կանադայի հավաքականին 2։ 0 հաշվով[17]։

2019 թվականի Աշխարհի առաջնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի մայիսի 2-ին Նիհենը ներառվեց ԱՄՆ հավաքականի կազմում 2019 թվականի աշխարհի առաջնությունում, որը նիա կարիերայում դարձավ երկրորդը[18]։ Հունիսի 11-ին Նիհերը առաջին անգամ մասնակցեց որպես խաղացող[19]՝ խաղալով երեք խաղ «զրոյով»․ 13։ 0 Թայիլանդի դեմ, 3։ 0 Չիլիի, 2։ 0՝ Շվեյցարիայի դեմ։

Փլեյ-օֆֆ փուլում Նիհերը կատարեց չորս սեյվ Ֆրանսիայի դեմ քառորդ եզրափակչում, որտեղ ամերիկացիները հաղթեցին 2։ 1 հաշվով[20]։ Կիսաեզչափակչում Նիհերը իրականացրեց ֆանտաստիկ խաղ Անգլիայի դեմ՝ կատարելով երեք սեյվ և 83-րդ րոպեին հետ մղելով Ստեֆ Հոթոնի 11-մետրանոց հարվածը։ Դա օգնեց ամերիկացիներին հաղթեց 2։ 1 հաշվով[21], իսկ եզրափակչում նրանք չոր հաղթանակ տարան Նիդերլանդների հավաքականի դեմ 2։ 0 հաշվով։

FIFA 16 տեսախաղում առաջին անգամ ներկայացվեցին կանանց կերպարներ, և Նիհերը հայտնվել էր դրանց թվում[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  2. Olympedia — 2006.
  3. Civin, Todd. Getting Silly With The Shot Stopper; Alyssa Naeher of the Boston Breakers. Արխիվացված 2012-08-23 Wayback Machine Bleacher Report. February 22, 2010.
  4. «Alyssa Naeher». Twitter. Արխիվացված է օրիգինալից 2021-07-30-ին. Վերցված է 2019-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Alyssa Naeher». Twitter. Արխիվացված է օրիգինալից 2021-04-02-ին. Վերցված է 2019-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Alyssa Naeher». Արխիվացված է օրիգինալից 2019-07-14-ին. Վերցված է 2019-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Potsdam signs Neaher» (գերմաներեն). womensoccer.de. 2011-09-01. Արխիվացված է օրիգինալից 2011-12-19-ին. Վերցված է 2011-09-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «A/Naeher». Արխիվացված է օրիգինալից 2020-06-02-ին. Վերցված է 2019-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Alyssa Naeher signes with Turbine Potsdam again. Wsoccernews.com». Արխիվացված է օրիգինալից 2018-05-21-ին. Վերցված է 2012-02-01-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Keeper Alyssa Naeher Returns to Boston». Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2018-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Naeher headed to Chicago, Engen to Boston in trade». Արխիվացված է օրիգինալից 2020-11-08-ին. Վերցված է 2016-01-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Red Stars G Alyssa Naeher named player of the month for May». 2016-06-01. Արխիվացված է օրիգինալից 2018-10-03-ին. Վերցված է 2018-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Alyssa Naeher Voted NWSL Player of the Week». 2018-05-08. Արխիվացված է օրիգինալից 2021-01-26-ին. Վերցված է 2018-06-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Alyssa Naeher named CONCACAF's Goalkeeper of the Year». Արխիվացված է օրիգինալից 2020-09-24-ին. Վերցված է 2019-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Ellis Names U.S. Roster for 2015 FIFA Women's World Cup Team». 2015-04-14. Արխիվացված է օրիգինալից 2021-01-22-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Alyssa Naeher Settles in As the No. 1». 2018-03-06. Արխիվացված է օրիգինալից 2018-07-29-ին. Վերցված է 2018-07-28-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «USA Claims 2018 CONCACAF Women's Championship Title With 2-0 Defeat of Regional Rival Canada». 2018-10-18. Արխիվացված է օրիգինալից 2019-07-06-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «USWNT roster announced for 2019 FIFA Women's World Cup». 2019-05-02. Արխիվացված է օրիգինալից 2021-04-02-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Alyssa Naeher has banished the ghost of Hope Solo from Team USA». 2019-07-03. Արխիվացված է օրիգինալից 2020-11-07-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Megan Rapinoe Sores Twice as USA Defeats France 2-1 to Reach 2019 FIFA Women's World Cup Semifinals». 2019-06-28. Արխիվացված է օրիգինալից 2019-08-20-ին. Վերցված է 2019-07-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  21. «USA are through to Sunday's final after England had a late penalty saved and a goal ruled out by VAR in a pulsating match». 2019-07-02. Արխիվացված է օրիգինալից 2020-11-07-ին. Վերցված է 2019-07-06-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. Barnes, Katie (2015-09-28). «Why 'FIFA 16' is a Landmark for Women». ESPN. Արխիվացված է օրիգինալից 2016-01-06-ին. Վերցված է 2016-01-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Նիհեր» հոդվածին։