Jump to content

Արշակ Բրուտյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Բրուտյան
Ծնվել էսեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1864[1][2]
Քարաբերդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2]
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2] (71 տարեկան)
Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մասնագիտություներաժշտության ուսուցիչ, բանահավաք և նկարիչ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1882)[1] և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1903)[1]

Արշակ Հովհաննեսի Բրուտյան (սեպտեմբերի 21 (հոկտեմբերի 3), 1864[1][2], Քարաբերդ, Ալեքսանդրապոլի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - օգոստոսի 25, 1936(1936-08-25)[1][2], Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ երաժիշտ, մանկավարժ, երգահավաք, խմբավար, նկարիչ։

Գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի հայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արշակ Բրուտյանը ծնվել էր 1864թվականին, ներկայիս Քարաբերդ (նախկին Դաշդալա) գյուղում։ Ընտանիքի ակունքները հայոց Մուշ գավառից էին։ 1876 թվականին ավարտել է Ղփչաղ գյուղի Հառիճի ընկերության ժառանգավորաց դպրոցը, 1882 թվականին՝ Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, իբրև նկարիչ՝ 1903 թվականին կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում։ Արշակ Բրուտյանի անձնական արխիվում, որը գտնվում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում, պահպանվում է մի յուրահատուկ փաստաթուղթ, վկայագիր, որը գրվել է Մեծն Կոմիտասի ձեռմամբ՝ հավաստելով այն մասին, որ Բրուտյանը լավագույնս տիրապետելում է եվրոպական և հայկական նոր նոտագրությունների համակարգին, ինչի շնորհիվ կարողացել է դասավանդել Ալեքսանդրապոլի Սուրբ Աստվածածին եկեղեցու Վիճակային դպրոցում։1895 թվականին հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500)։ Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր։ Հնարավոր կորստից փրկել է Ջիվանու, Խայաթի և ուրիշ աշուղների երգերը[3]։ Արշակ Բրուտյանը նաև բանահավաք էր, Նրա աշխատանքների շնորհիվ տեղեկանում ենք Շիրակի ժողովրդական երգարվեստի բնորոշիչների մասին։

Հայրենասիրական երգերից են՝

  • Քաջ Արաբոյի երգը
  • Բայազետցի Կոստոյի երգը
  • Էկավ հասավ Վանա ծովուն
  • Ձայն մը հնչեց Էրզրումեն։

Արշակ Բրուտյանը Ալեքսանդրապոլում սկիզբ է դրել հրապարակային ժողովրդական համերգների, առաջինը բեմ բարձրացել ազգային տարազներ կրող իր խմբերով և, նպաստել է քառաձայն երգեցողության տարածմանը[4]։

Նկարչական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է Ա. Մ��իթարյանցի, Գարեգին Լևոնյանի, Թ. Անտիկյանի և ուրիշների դիմանկարների, սրբապատկերների։

Բրուտյանի անունով է կոչվում Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոցը[5]։

Մեջբերումներ Արշակ Բրուտյանի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արշակ Բրուտյանը Ալեքսանդրապոլում սկիզբ է դրել հրապարակային ժողովրդական համերգների, առաջինը բեմ բարձրացել ազգային տարազներ կրող իր խմբերով և, ամենակարևորը, նպաստել է քառաձայն երգեցողության տարածմանը։ Նա հայ երաժշտական կյանքում բազմաձայնության սերմանող ու տարածող առաջին գործիչներից էր։
- Մարգարիտ Բրուտյան, երաժշտագետ
  • Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղարշապատ, 1890 թ.
  • Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժող.), Ե., 1985 թ. (առաջաբանը, ծնթգր.՝ Մ. Բրուտյանի)[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  4. Ադամյան, Վարդգես. «Արշակ Բրուտյանը և Շիրակի ավանդական երաժշտությունը». Երաժշտական Հայաստան: 57.
  5. «Արշակ Բրուտյանի անվան Գյումրիի թիվ 4 երաժշտական դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Ռամկական Մրմունջներ/հեղինակ։ Արշակ Բրուտյան
  • Եղիշե Չարեցի անվան Գրականության և արվեստի թանգարան, Արշակ Բրուտյանի ֆոնդ, թ.22: 4 Բրուտյան Ա., Ռամկական մրմունջներ, Եր., 1985, էջ 14։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 580
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արշակ Բրուտյան» հոդվածին։