Jump to content

Հաքիմ Զիյեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաքիմ Զիյեշ
حكيم زياش
Հաքիմ Զիյեշը Մարոկկոյի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Մարոկկո Մարոկկո
Նիդերլանդներ Նիդերլանդներ
Ծննդյան ամսաթիվ մարտի 19, 1993(1993-03-19)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ
Հասակ 181 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Նիդերլանդներ Այաքս
Համար 22
Պատանեկան կարիերա
2004-2012 Նիդերլանդներ Հերենվեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-2014 Նիդերլանդներ Հերենվեն 40 (11)
2014-2016 Նիդերլանդներ Տվենտե 68 (30)
2016-ներկա Նիդերլանդներ Այաքս 64 (16)
Ազգային հավաքական
2012 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ19 1 (0)
2012-2013 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ20 3 (1)
2013-2014 Նիդերլանդներ Նիդերլանդներ Մ21 3 (2)
2015-ներկա Մարոկկո Մարոկկո 21 (9)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 20-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 20-ի, 2018

Հաքիմ Զիյեշ (արաբ․՝ حكيم زياش‎‎, մարտի 19, 1993(1993-03-19)[1][2], Դրոնտեն, Ֆլևոլանդ, Նիդերլանդներ), Նիդերլանդներում ծնված մարոկկացի ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս նիդերլանդական Այաքսի և Մարոկկոյի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակողական կիսապաշտպանի դիրքում[5]։ Հայտնի է իր տեխնիկայի և տուգանային հարվածների համար։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիյեշը Հերենվենի ակադեմիային միացավ 2004 թվականին։ Մարոկկացին իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 2-ին Եվրոպա Լիգայի որակավորման 3-րդ փուլի Ռապիդ Բուխարեստի դեմ խաղում։ Օգոստոսի 12-ին նա իր դեբյուտը նշեց Էրեդիվիզիում՝ դուրս գալով խաղադաշտ ՆԵԿ-ի դեմ խաղում։ Հերենվենի կազմում Զիյեշը անցկացրեց 45 խաղ և խփեց 13 գնդակ։

2014 թվականի օգոստոսի 18-ին Զիյեշը 4 տարվա պայմանագիր կնքեց Տվենտեի հետ։ Ակումբը նրա համար վճարեց 4 միլիոն եվրո[6]։ Տվենտեի կազմում դեբյուտտը նշեց օգոստոսի 24-ին՝ ՆԱԿ Բրեդայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը ակումբի կազմում խփեց սեպտեմբերի 21-ին՝ Հերակլեսի դեմ խաղում[8]։ Այստեղ նա անցկացրեց 2 մրցաշրջան՝ մասնակցելով 76 խաղի և դառնալով 34 գոլի հեղինակ։

2016 թվականի օգոստոսի 30-ին Զիյեշը տեղափոխվեց Այաքս 11 միլիոն եվրոյի դիմաց[9][10]։ Պայմանագիրը նախատեսված էր 5 տարվա համար՝ մինչև 2021 թվականը[11]։ Դեբյուտը նշեց սեպտեմբերի 11-ին՝ Վիտեսի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը Այաքսի կազմում խփեց հոկտեմբերի 2-ին՝ Ուտրեխտի դեմ խաղում[13]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիյեշը իրավասու էր ներկայացնել կա՛մ Մարոկկոյի հավաքականը, կա՛մ Նիդերլանդների հավաքականը։ Նա արդեն խաղացել էր Նիդերլանդների երիտասարդական հավաքականների կազմում և 2015 թվականի մայիսին Նիդերլանդների ազգային հավաքականում խաղալու հրավեր ստացավ[14]։

2015 թվականի սեպտեմբերի 23-ին Զիյեշը սոցիալական մեդիայի միջոցով հայտնեց, որ ընտրել է Մարոկկոյի հավաքականը[15]։ Հոկտեմբերի 9-ին նա իր դեբյուտը նշեց Մարոկկոյի ազգային հավաքականում՝ դուրս գալով խաղադաշտ Կոտ դ'Իվուարի դեմ ընկերական խաղում[16]։ Իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ դուբլի հեղինակ դառնալով Կոնգոյի դեմ խաղում[17]։ Հոկտեմբերի 11-ին Զիյեշը դուբլ ձևակերպեց Կանադայի դեմ ընկերական խաղում[18]։ 2017 թվականի սեպտեմբերի 1-ին նա 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մալիի դեմ խաղում՝ օգնելով Մարոկկոյին հաղթել 6-1 հաշվով[19]։

2018 թվականի մայիսին Զիյեշը ընդգրկվեց Մարոկկոյի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում։ Առաջնությունում նա մասնակցեց թիմի բոլոր 3 հանդիպումներին, սակայն Մարոկկոն դուրս մնաց խմբային փուլից։

Վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվական�� օգոստոսի 20-ի դրությամբ[20]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հերենվեն 2012–13 Էրեդիվիզի 3 0 1 0 2 0 2 0 8 0
2013–14 31 9 3 2 2 0 36 11
2014–15 2 2 2 2
Ընդհանուր 36 11 4 2 2 0 4 0 46 13
Տվենտե 2014–15 Էրեդիվիզի 31 11 5 4 2 0 38 15
2015–16 33 17 1 0 34 17
2016–17 4 2 4 2
Ընդհանուր 68 30 6 4 2 0 0 0 76 34
Այաքս 2016–17 Էրեդիվիզի 28 7 1 1 13 2 42 10
2017–18 34 9 1 0 4 0 39 9
2018–19 2 0 0 0 4 1 6 1
Ընդհանուր 64 16 2 1 21 3 0 0 87 20
Կարիերայի ընդհանուր 168 57 12 7 25 3 4 0 209 67

Միջազգային վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի օգոստոսի 20-ի դրությամբ[20]

Մարոկկո
Տարի Խաղեր Գոլեր
2015 4 0
2016 5 5
2017 4 2
2018 8 2
Ընդհանուր 21 9

Միջազգային գոլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1 Մայիսի 27, 2016 Գրանդ Ստադ դե Տանժեր, Տանժեր, Մարոկկո Կոնգոյի Հանրապետություն Կոնգո 1–0 2–0 Ընկերական խաղ
2 2–0
3 Սեպտեմբերի 4, 2016 Պրինց Մուլլա Աբդուլլահ, Ռաբաթ, Մարոկկո Սան Տոմե և Պրինսիպի Սան Տոմե և Պրինսիպի 1–0 2–0 Աֆրիկայի գավաթ 2017 Որակավորում
4 Հոկտեմբերի 11, 2016 Ստադ դե Մարաքեշ, Մարաքեշ, Մարոկկո Կանադա Կանադա 2–0 4–0 Ընկերական խաղ
5 3–0
6 Սեպտեմբերի 1, 2017 Պրինց Մուլլա Աբդուլլահ, Ռաբաթ, Մարոկկո Մալի Մալի 1–0 6–0 ԱԱ 2018 Որակավորում
7 3–0
8 Մարտի 23, 2018 Օլիմպիական մարզադաշտ, Թուրին, Իտալիա Սերբիա Սերբիա 2–1 2–1 Ընկերական խաղ
9 Հունիսի 9, 2018 Ա․ Լե Կոկ Արենա, Տալլին, Էստոնիա Էստոնիա Էստոնիա 2–0 3–1
Այաքս
  • Էրեդիվիզիի լավագույն գոլային փոխանցումներ տվող․ 2014–15, 2016–17, 2017–18
  • Մարոկկոյի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2016[22]
  • Այաքսի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2017–18[23]
  • Էրեդիվիզիի տարվա լավագույն ֆուտբոլիստ․ 2018[24]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.ajax.nl/streams/wedstrijden/ziyech-speler-van-het-jaar-de-ligt-grootste-talent.htm
  4. http://www.mapnews.ma/en/activites-royales/hm-king-receives-members-national-soccer-team-decorates-them-royal-wissams
  5. «Morocco - H. Ziyech - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  6. Burns, Will (2014 թ․ օգոստոսի 18). «Hakim Ziyech's transfer saga is over». TotalDutchFootball.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  7. «NAC Breda vs. Twente - 24 August 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  8. «Heracles vs. Twente - 21 September 2014 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  9. «Ajax sign Ziyech from FC Twente for €11m». ESPN.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  10. «Hakim Ziyech signs to Ajax for a reported €11m - DutchNews.nl». DutchNews.nl (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  11. «Ajax confirm signing of Hakim Ziyech from FC Twente». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  12. «Ajax vs. Vitesse - 11 September 2016 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  13. «Ajax vs. Utrecht - 2 October 2016 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  14. «Ziyech added to Netherlands squad - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ մայիսի 19. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  15. «Ziyech to turn his back on Netherlands to represent Morocco - Football Oranje». Football Oranje (ամերիկյան անգլերեն). 2015 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  16. «Morocco vs. Côte d'Ivoire - 9 October 2015 - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  17. «Morocco vs. Congo - Football Match Summary - May 27, 2016 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  18. «Morocco - Canada, Oct 11, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  19. «Morocco - Mali, Sep 1, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  20. 20,0 20,1 «Hakim Ziyech». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  21. Steinberg, Jacob (2017 թ․ մայիսի 24). «Manchester United beat Ajax 2-0 to win Europa League – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  22. «La non convocation de Hakim Ziyech fait jaser». Al HuffPost Maghreb (ֆրանսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
  23. «Ziyech wint Rinus Michels-trofee voor beste speler van het seizoen | Sportnieuws». Sportnieuws (հոլանդերեն). 2018 թ․ ապրիլի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.
  24. «Hakim Ziyech winnaar Gouden Schoen, Matthijs de Ligt wint brons». Elfvoetbal.nl. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաքիմ Զիյեշ» հոդվածին։