Գենադի Լադիժենսկի
Գենադի Լադիժենսկի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23 (փետրվարի 4), 1852[1] |
Ծննդավայր | Կոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] |
Վախճանվել է | սեպտեմբերի 2 (15), 1916[1] (64 տարեկան) |
Մահվան վայր | Կոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1879) |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար |
Աշակերտներ | Կոնստանտին Կովտուրման, Բորիս Եբերս և Պետրո Պորուբաև |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հյուսիսային ռուսական նկարիչների ընկերություն |
Ազգականներ | Օլգա Լադիժենսկայա[3] |
Gennadiy Ladyzhenskiy Վիքիպահեստում |
Գենադի Լադիժենսկի (ռուս.՝ Ладыженский, Геннадий Александрович, հունվարի 23 (փետրվարի 4), 1852[1], Կոլոգրիվ, Կոստրոմայի նահանգ, Ռուսական կայսրություն[2] - սեպտեմբերի 2 (15), 1916[1], Կոլոգրիվ, Շիրինսկի շրջան, Գորկի երկրամաս, ՌԽՖՍՀ), ռուս նկարիչ, գեղանկարիչ-բնանկարիչ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է գավառական գրագրի ընտանիքում։ Հայրը ��լեքսանդր Լադիժենսկին էր, մայրը՝ Եկատերինա Նևզորովան[4]։
Սովորել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետության բաժինը։ 1872 թվականին պատրաստել է 16-րդ դարի եկեղեցիների գծագրեր և ջրաներկային նկարներ Յարոսլավլում, Կոստրոմայում և Նիժնի Նովգորոդում։ Ավելի ուշ եղել է պրոֆեսոր Մ. Կլոդտի աշակերտը և նրա մոտ սովորել բնանկարչությոին։ Լադժինսկու` նկարիչ դառնալու մեջ մեծ դեր են ունեցել Իվան Շիշկինը, Իվան Կրամսկոյը և Կիրիակ Կոստանդին։
1897 թվականին ստացել է 2-րդ աստիճանի նկարչի կոչում։ Դասավանդել է Օդեսայի գեղեցիկ արվեստների միության նկարչական դպրոցում։ Աշխատել է ինչպես յուղաներկով, այնպես էլ` ջրաներկով։ Նրա նկարներից կարելի է առանձնացնել «Երկաթուղային կամուրջը Մարիցեում, որը գրավվել է 1878 թվականի հունվարի 4-ին գործող բանակի ավանգարդի կողմից», «Բարոբոշկու կամուրջ և կանգառ Սերետում, որը գրավվել է 1877 թվականին, թուրքերի դեմ պատերազմ հայտարարելու օրը», «1899 թվական, Խաջիբեյ» (գտնվում է Օդեսայի գեղարվեստի թանգարանում), «Օտավան տափաստանում», «Ձկնորսները» (գտնվում է Տրետյակովյան պատկերասրահում), «Հավեր» (նույն տեղում), «Պետերբուրգում» (նույն տեղում) և «Վաղ գարուն» կտավները։
1891 թվականին Ալեքսանդր III-ի հրամանով պարգևատրել է երրորդ աստիճանի Սուրբ Ստանիսլավի շքանշանով, 1896 թվականին Նիկոլայ II-ը պարգևատրել է նրան Սուրբ Ստանիսլավի երկրորդ աստիճանի շքանշանով[5]։
Ստեղծել է հարյուրավոր նկարներ, դաստիարակել է տասնյակ աշակերտներ, որոնց մեջ էին Բ. Անիսֆելդը, Յու. Բերշադսկին, Պ. Նիլուսը, Ա. Շովկունենկոն, Ի. Շուլգան և շատ ուրիշներ։
Սեփական հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կյանքի ընթացքում հավաքել է հարավեվրոպական գեղանկարչության հարուստ հավաքածուներ և հնաոճ իրեր։ 1914 թվականին վերադառնալով Կոլոգրիվ` նա հավաքածուն կտակել է քաղաքին[6]։ Հավաքածուն հիմք է դարձել հեղափոխությունից հետո Կոլոգրովի երկրագիտական թանգարանի բացման համար[7]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2003 թվականին, Գ. Լադիժենսկու 150-ամյակի առթիվ Կոլոգրիվի երկրագիտական թանգարանը կոչվել է նկարչի անունով։
- Կոլոգրիվի հարավային մասում կա Լադիժենսկու անվան փողոց։
- 2012 թվականի դեկտեմբերի 25-ին Գենադի Լադիժենսկու նկարների ցուցահանդեսի բացման ժամանակ Ռոմանովսկյան թանգարանում ցուցադրվել է նկարչի հուշարձանի նախագիծը, որը պետք է կառուցվի նրա հայրենքում` Կոլիգրիվում, Կոլոգրիվի երկրագիտական թանգրանի դիմաց[8][9][10]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Խաջիբեյ»
1899 թվական, յուղղաներկ, Օդեսայի գեղարվեստի թանգարան -
«Հավեր»
յուղաներկ, Տրետյակովյան պատկերասրահ -
«Կոլոգրիվ» (1915)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.revolvy.com/main/index.php?s=Gennady%20Ladyzhensky
- ↑ 2,0 2,1 2,2 Ладыженский, Геннадий Александрович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1906. — Т. доп. II. — С. 54.
- ↑ https://mathshistory.st-andrews.ac.uk/Biographies/Ladyzhenskaya/
- ↑ З. И. Осипова Г.А. Ладыженский — «Король акварели» // Губернский дом : журнал. — 2005. — № 1—2(64—65).
- ↑ «Г.А. Ладыженский – не только «Король акварели»». Департамент культуры Костромской области. 2012 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
- ↑ Владимир Шпанченко Кологривские чудеса(ռուս.) // Вокруг света : журнал. — 1990. — № 12(2603). — ISSN 0321-0669.
- ↑ «Костромские музеи: раздел имущества». Общероссийский государственный телеканал «Культура». 2011 թ․ ապրիլի 21. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Наследие Геннадия Ладыженского спасено». Государственный интернет-канал «Россия». 2012 թ․ դեկտեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «В Костроме открылась выставка картин Геннадия Ладыженского». Костромская государственная телевизионная и радиовещательная компания. 2012 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «25 декабря 2012 года в Романовском музее открылась выставка «Г.А.Ладыженский – не только «Король акварели»». Костромской историко-архитектурный * и художественный музей-заповедник. 2012 թ․ դեկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 27-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Домахина Н. М. Жизнь и творчество Геннадия Александровича Ладыженского. — Кострома: КГУ им. Н. А. Некрасова, 2012. — 122, [1] с. — ISBN 978-5-7591-1277-8
- С. Н. Кондаков Юбилейный справочник Императорской Академии художеств. 1764-1914. — Спб.: Товарищество Р. Голике и А. Вильборг, 1915. — Т. 2 (Часть биографическая). — С. 109. — 459 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ладыженский Геннадий Александрович // Биографический словарь. — 2000.
- «Фанатик искусства» — Статья П. А. Нилуса (18 сентября 1916).
- «Ладыженский Г. А. — символ Кологрива»
- Ладыженский на сайте города Кологрив
- Выставка произведений художника Г.А. Ладыженского
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գենադի Լադիժենսկի» հոդվածին։ |
|
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1852 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 15 մահեր
- 1916 մահեր
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ռուս նկարիչներ
- Բնանկարիչներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս նկարիչներ
- Ռուսական կայսրության նկարիչներ