Միստիկա
Միստիկա (հուն․՝ μυστικός-ից թարգմանաբար նշականում է «փակ», «գաղտնի»), հավատ դեպի գերբնական ուժերը, որի հետ մարդը անհասկանալի ձևով կարողանում է կապ հաստատել, ինչպես նաև սրբազան կրոնական գործունեություն, որի նպատակն է Աստծո (կամ աստվածների, ոգիների, այլ աննյութական էությունների) հետ անմիջական միավորման վերապրումը։ Աստվածաբանական և փիլիսոփայական ուսմունքների այն միասնությունը, որը նվիրված է այս գործունեության արդարացմանը և իմաստավորմանը, կոչվում է միստիցիզմ[1]։
Բառի բացատրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Փոխաբերական իմաստով միստիկա նշանակում է երևույթների և գործողությունների ամբողջություն, որը հատուկ կերպով մարդուն կապում է աշխարհի գաղտնի ուժերի և արարածների հետ, անկախ տարածության պայմաններից, ժամանակից և ֆիզիկական պատճառականությունից։ Գոյություն ունի նաև իրական՝ մարգարեական ու գործնական՝ օպերատիվ միստիկա։ Մարգարեական միստիկան ձգտում է հետևել անխուսափելի երևույթներն ու առարկաները, որոնք չեն գտնվում տվյալ տարածության կամ ժամանակահատվածի հորիզոնում։ Սրան են պատկանում պայծառատեսությունը, գուշակությունը, պատգամախոսարանները, ինչպես նաև աստղագուշակությունը։ Գործնական կամ օպերատիվ միստիկան իր հերթին ձգտում է սովորական միջոցների և պայմանների կողքին դուրս բերել տարատեսակ երևույթներ, ինչպես՝ գործել հեռավորության վրա, մեկ տիրողական ներշնչանքով կանգնեցնել և առաջացնել կյանքի գործառույթներ, ստեղծել պլաստիկ ձևեր, նյութականացնել հոգևոր էություններ կամ հակառակն անել մարմնականի հետ։ Սրան են վերաբերում կենդանական մագնիսականությունը, մոգությունը (նեղ իմաստով), դիցահմայությունը, մեռելահարցությունը, կախարդության կամ հմայության բոլոր հնարավոր միջոցները, և վերջապես, մեդիումական կամ սպիրիտիզմական երևույթների ամբողջ ոլորտը։
Քրիստոնեակամ տեսամկյունից իրական միստիկան (իր երկու տեսակներով) բաժանվում է առարկայի արժեվորման և նշանակության և միստիկական փոխազդեցության կողքին բաղկացած է աստվածային, բնական և դիվային տարատեսակների։ Ալքիմիան սովորաբար վերագրվում է միստիկային, սակայն չկան բավականաչափ հիմունքներ դրա համար, քանի որ ալքիմիկոսներն իրենց օպերացիաներում փորձում են օգտվել նյութերի բնական հատկություններից և ելակետը դրել էին նյութի միասնության սկզբունքը, որն այժմ ընդունվել է որպես դրական գիտություն։
Մեկ այլ իմաստով միստիկա է համարվում է կրոնա-փիլիսոփայական ճանաչողական գործունեություն։
Տարբեր մտածողներ միստիկայի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Միստիկան ռեալիզմն է, իրականությունների զգացումը, իրականությունների հետ մերձեցումը։ Ռացիոնալիստիկական դրականությունն էլ իլյուզիոնիզմն է, իրականությունների զգալու կորուստը, աշխարհի իրականությունների միջև պայթյունը։ |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- �� * Мистика // Философия: Энциклопедический словарь. / Под редакцией А. А. Ивина. — М.: Гардарики, 2004.
- Аверинцев С. С. Мистика // Новая философская энциклопедия: в 4 т. / Институт философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин. — М.: Мысль, 2000—2001. — ISBN 5-244-00961-3. 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9.
- Мистика // Большой толковый словарь русского языка. / Гл. ред. С. А. Кузнецов.— СПб.: Норинт, 1998.
- Соловьёв В. С., Мистика и мистицизм // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
- Большого Энциклопедического словаря
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Артемьева Т. В. Британские мистики в России XVIII века // Философский век. Альманах. Вып.17. История идейкак методология гуманитарных исследований. Часть I./ Отв. редакторы Т. В. Артемьева, М. И. Микешин. -СПб.: Санкт-Петербургский Центр Истории Идей,2001. — С. 313—341. ISBN 5-7187-0372-8
- Балагушкин Е. Г. Сущность и структурное разнообразие мистики // Религиоведение. — 2010. — № 2. — С. 102—113. — ISSN 2072-8662.
- Беспаленко П. Н., Римский В. П. Политико-идеологические и социокультурные основания типологии нетрадиционных религий // Известия Тульского государственного университета. Гуманитарные науки. — Тула: Тульский государственный университет, 2009. — № 1. — С. 3-13.
- Бердяев Н. А. Дух и реальность. Основы богочеловеческой духовности. Париж, 1937. — Глава VI. Мистика. Её противоречия и достижения.
- Энциклопедия мистических терминов / Авт. сост. С. Васильев и др. -М.: ООО "Издательство «Астрель»: МИФ: ООО «Издательство АСТ», 2001.- 576 с.
- Fanning, Steven., Mystics of the Christian Tradition. New York: Routledge Press, 2001.
- Louth, Andrew., The Origins of the Christian Mystical Tradition. — Oxford: Oxford University Press, 2007. ISBN 978-0-19-929140-3.
- McGinn, Bernard., The Presence of God: A History of Western Christian Mysticism'.' Vol. 1 — 4. (The Foundations of Mysticism; The Growth of Mysticism; The Flowering of Mysticism) New York: Crossroad, 1997—2005.
- ԱՅԳ (Արփինե Յուրիի Գալստյան) Սատանան կին է Վեներայից։