Մարիա Լուիզայի զբոսայգի
Տեսակ | պուրակ և պատմական պարկ |
---|---|
Երկիր | Իսպանիա[1][2] |
Վարչատարածք | Սևիլյա[1][2] |
Հիմնվել է | ապրիլի 18, 1914 |
Բացվել է | ապրիլի 18, 1914 |
Ճարտարապետական ոճ | ռոմանտիզմ |
Մարիա Լուիզայի զբոսայգին (Parque de María Luisa) հանրային այգի է, որը ձգվում է Իսպանիայի Սևիլյան Գվադալկիվիր գետի երկայնքով։ Այն Սևիլյայի հիմնական կանաչ տարածքն է[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգու համար օգտագործված հիմքերի մեծ մասը նախկին Սան-Սելմո պալատի այգիներն էին։ Նրանք նվիրաբերվել են Սևիլյա քաղաքին 1893 թվականին՝ Մոնպենսիերի դքսուհի Ինֆանտա Լուիզա Ֆերնանդայի կողմից, որպես հանրային այգի օգտագործելու համար[4]։ Սկսած 1911 թվականից, Ժան-Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերը վերաձևավորեց այգիները իրենց ներկա ձևերի մեջ։ 1914 թվականին ճարտարապետ Անիբալ Գոնսալեսը սկսեց շինարարական աշխատանքներ 1929 թվականի Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար, որոնք որոշ չափով տեղի ունեցան այգում։ Պլազա դե Էսպանայի շենքերը օգտագործվեցին որպես տոնավաճառի գրասենյակներ[3]։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցահանդեսին նախապատրաստվելիս, քաղաքի ամբողջ հարավային հատվածը վերափոխվել է այգիների և մեծ բուլվարների տարածքի։ Մարիա Լուիզայի զբոսայգիի կենտրոնը «Մավրիտանական պարադիզական ոճ» է՝ կես մղոն շատրվաններով, տաղավարներով, պատերով, լճակներով և նստարաններով։ Այնտեղ կան արմավենիներ, նարնջի ծառեր, միջերկրածովյան սոճիներ, ոճավորված ծաղիկներ և խաղողի թաքնված վազեր[5]։
Այգին ծառայում է որպես բուսաբանական այգի։ Բույսերի բազմաթիվ տեսակներ՝ տեղի կամ էկզոտիկ, ներկայացված են ուսանելի վահանակներով` այգու այցելուներին տեղեկացնելու համար։ Շատ թռչուններ իրենց տունը պատրաստում են այգում, որը հայտնի է աղավնիների մեծ քանակությամբ դրա համար Պլազա դե Ամերիկայի մի մասը կոչվում է Աղավնիների զբոսայգի)։ Այնտեղ կան նաև բազմաթիվ կանաչ թութակներ, որոնք ապրում են այգու կենտրոնում և նաև բադեր, որոնք ապրում են շատրվաններում և լճերում։
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այգում կան շատ հուշարձաններ, բազմաթիվ ջրամբարներ և շատրվաններ։ Ամենահայտնիների թվում են «Առյուծների շատրվանը» (Fuente de los Leones) և «Ջրաշուշանների ավազանը» (Estanque de los Lotos)։
Գուստավո Ադոլֆո Բեկկերի հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուստավո Ադոլֆո Բեկկերի հուշարձանը գտնվում է զբոսայգու հյուսիսում։ Այն կառուցվել է 1911 թվականին Լորենցո Քոլաթ Վալերայի կողմից ՝ Ճարտարապետ Խուան Թալավերա Հերեդիայի և կատալոնացի քանդակագործ Ֆեդերիկո Բիչինիի հետ համատեղ։ Հուշարձանը բաղկացած է ութանկյուն բազայից, որի պատվանդանի վրա կառուցված է բանաստեղծի կիսանդրին։ Վերջինս հենված է ութանկյան կենտրոնում գտնվող ծառին։
Միգել դե Սերվանտեսի հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Միգել դե Սերվանտեսի հուշարձանը գտնվում է Պլազա դե Ամերիկայում, Ռոյալ Պավիլիոնի մոտակայքում։ Հուշարձանը ստեղծվել է 1913 թվականին Անիբալ Գոնսալեսի, Ռամոս Ռեգանոյի և Էդուարդո Մունոսի համագործակցության արդյունքում Իբերո-Ամերիկյան ցուցահանդեսի համար։ Հուշարձանը բազմանկյուն տարածություն է, որը զարդարված է Սերվանտեսի ստեղծագործություններից պատկերված տեսարաններով։ Երկու արձաններ, որոնք ներկայացնում են Դոն Կիշոտին իր ձիու վրա ու Սանչո Պանսային՝ իր ավանակի, այստեղ են երկար ժամանակ։ Նրանք հիմա անհետացել են։
Առյուծների շատրվան
[խմբագրել | խմբագրել կոդը]«Առյուծների շատրվանը» (Fuente de los Leones) հիմնված է այգու դիզայներ Ժան Կլոդ Նիկոլաս Ֆորեսթիերի կողմից մշակված հայեցակարգի վրա, 1913 թվականին կերտվել է Մանուել Դելգադո Բրաքեմբերիի կողմից։ Այն բաղկացած է չորս քարե առյուծներից՝ որոնցից յուրաքանչյուրը կրում է վահան է, և նրանք տեղադրված են 8 կողմերից 4-ի վրա։ Աղբյուրը զարդարված է Մանուել Ռամոս Ռեխանոյիի աշխատանքներով։ Առյուծները տեղադրվել են 1928 թվականին։ Ուժգին վնասվել է բարբարոսների կողմից, 1957 թվականին դրանք փոխարինվել են կրկնօրինակներով, որոնք սևիլյացի քանդակագործ Խուան Աբասկալ Ֆուենտեսի աշխատանքն են։ Աղբյուրը վերականգնվել է 1992 թվականին[6]։
Շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսպանիայի հրապարակը հիմնական շինվածքն էր, որ կառուցվել է զբոսայգու եզրին` որտեղ պետք է ցուցադրվեին Իսպանիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների ցուցանմուշները։ Իսպանիայի հրապարակը հսկայական կիսաշրջան է, որը շրջափակված է բազմաթիվ կառույցներից։ Կենտրոնում մեծ շատրվան կա։ Հրապարակի պատերից շատերը սալիկապատ են, և նրանք յուրաքանչյուրը ներկայացնում է Իսպանիայի տարբեր պրովինցիաները։ Այսօր հրապարակի շենքերը հիմնականում օգտագործվում են որպես կառավարության գրասենյակներ[7]։
«Թագուհու կարի տուփը» (Costurero de la Reina) կառուցվել է 1893 թվականին Սան Տելմոյի պալատի այգիներում, որպես առանձնատուն։ Այն յուրօրինակ կառույց է, ունի փոքրիկ վեցանկյուն ամրոցի տեսք։ Ամենահին շենքն է Սևիլյայում, որը կառուցված է նեոմուդեխարյան ոճով[8]։ Ցուցահանդեսի համար այգում և շրջակայքում կառուցվել են բազմաթիվ այլ շենքեր 1920-ականների Արտ-Դեկո և Մուդեխար ոճերի խառնուրդով։ Նրանցից ոմանք զարմանալի էին իրենց դեկորացիայով։ Գվատեմալայի շենքը, որը գտնվում է Պասեո դե լա Պալմերայում , այս մշակութային ոճի օրինակն է։ Այգու հարավային հատվածում գտնվող ամենամեծ առանձնատները այժմ ծառայում են որպես թանգարաններ։ Նրանցից մեկն էլ Սևիլյայի հնագիտական թանգարանն է[5]։
Բնօրինակ շենքերից ոմանք փոխարինվել են ավելի ժամանակակից կառույցներով։ Օրինակ՝ Սևիլյայի հանրային գրադարանը բացվել է 1999 թվականին Ինֆանտա Ելենա Լուգո դքսուհու կողմից։ Այն ներկայացվել է 2001 թվականի Եվրոպական ճարտարապետության Mies van der Rohe Award ճարտարապետական մրցույթի համար[9]։ Ժամանակակից գրադարանից բացի Պերուի տաղավարում տեղակայված է Գիտության կենտրոնը (Casa de la Ciencia Seville)[10]։ Գիտական կենտրոնին կից փոքրիկ բարոկկո ոճով կառուցված թատրոնն է (Teatro Lope de Vega Sevilla), որը նույնպես ցուցահանդեսի համար է կառուցված[11]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 Անդալուսիայի մշակութային ժառանգության թվային ուղեցույց (իսպ.)
- ↑ 3,0 3,1 "(9) Plaza de España / María Luisa park" Արխիվացված 2012-01-13 Wayback Machine. Sevilla5. Retrieved 2011-11-09.
- ↑ "Palace of San Telmo" Արխիվացված 2012-01-13 Wayback Machine. A view on cities. Retrieved 2011-11-09.
- ↑ 5,0 5,1 Josephine Quintero. "THE MARIA LUISA PARK IN SEVILLE". Retrieved 2011-11-09.
- ↑ JULIO DOMINGUEZ ARJONA (9 July 2003)."FUENTE DE LOS LEONES" Արխիվացված 2018-05-18 Wayback Machine. Retrieved 2011-11-09.
- ↑ Josephine Quintero. "THE PLAZA DE ESPAÑA". Retrieved 2011-11-09.
- ↑ "Costurero de la Reina de Sevilla, España". Fotografías de Sevilla, España. Retrieved 2011-11-09./
- ↑ "Biblioteca Pública Infanta Elena de Sevilla" Արխիվացված 2012-03-31 Wayback Machine. VisitArq (in Spanish). Retrieved 2011-11-09.
- ↑ "Casa de la Ciencia"(in Spanish). Casa de la Ciencia. Retrieved 2011-11-09.
- ↑ "Teatro Lope de Vega Sevilla". Sevilla5. 15 January 2006. Retrieved 2011-11-09.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- http://www.visitasevilla.es/es/lugar-interes/parque-de-maria-luisa Արխիվացված 2014-07-21 Wayback Machine
- Ayuntamiento de Sevilla Արխիվացված 2011-04-12 Wayback Machine
- Web con multitud de fotos del Parque de María Luisa
- Parque de María Luisa en la base de datos del Patrimonio Inmueble de Andalucía elaborada por el Instituto Andaluz del Patrimonio Histórico
|
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիա Լուիզայի զբոսայգի» հոդվածին։ |
|