Կարինե Սարգսյան (բժիշկ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարինե Սարգսյան (այլ կիրառումներ)
Ծնվել է | հունիսի 22, 1945 |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2013 (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1969) |
Մասնագիտություն | ստամոքսաղիքաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1995) և պրոֆեսոր (2010) |
Աշխատավայր | Կուրորտոլոգիայի և ֆիզիկական մեթոդներով բուժման ինստիտուտ, Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ |
Կարինե Ասատուրի Սարգսյան (հունիսի 22, 1945, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2013, Երևան, Հայաստան), հայ ստամոքսաղիքաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1995), պրոֆեսոր (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարինե Սարգսյանը ծնվել է 1945 թվականին Երևանում։ 1969 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը։ 1969-1986 թվականներին աշխատել է Կուրորտաբանության և ֆիզիոթերապիայի ստամոքսաղիքաբանության բաժանմունքում, 1986-1998 թվականներին եղել է Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի աղիքի բուժման բաժանմունքի ավագ գիտաշխատող, 1998 թվականից` Առողջապահության ազգային ինստիտուտի պրոկտոլոգիայի ամբիոնի դոցենտ, 2000 թվականից աշխատում է Վիրաբուժության ինստիտուտի կոլոպրոկտոլոգիայի բաժանմունքում[1]։
Առաջարկել և ներդրել է հաստ աղիքի ֆունկցիոնալ ու բորբոքային հիվանդությունների (հաստ աղիքի ոչ առանձնահատուկ խոցային բորբոքում, Կրոնի հիվանդություն) ախտորոշման և բուժման նոր եղանակներ[1]։
Ուսումնամեթոդական ձեռնարկների հեղինակ է[1]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ թերապևտների ընկերակցության վարչության անդամ, 1999
- ՀՀ պրոկտոլոգիայի ընկերության անդամ, 2003
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կարինե Սարգսյանի հիշատակին». Հ. Ս. Թամազյանի անվան Հայաստանի Վիրաբուժության Լրաբեր. 2014.