Jump to content

Բելլաթրիքս Լեսթրեյնջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարրի Փոթերի աշխարհի կերպար

Բելլաթրիքս Լեսթրեյնջ (անգլ.՝ Bellatrix Lestrange), հայտնի է նաև որպես Բելլա, «Հարրի Փոթեր» վիպաշարի կերպար, մաքրարյուն կախարդ, բրիտանացի, Սիգնուս Բլեք Երրորդի և Դռուելա Բլեքի դուստրը, Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի մեծ քույրը։ Նա Բլեքերի տան ներկայացուցի�� է, որը կախարդների ամենահին ընտանիքներից և 28 մաքրարյուն տներից մեկն էր։
Բելլաթրիքս Լեսթրեյնջ (Բլեք)
Սեռ իգական
Մազերի գույն սև[1][2]
Ֆակուլտետ Սլիզերին
Արյունի մաքրություն մաքրարյուն
Կողմ Մահաբեր
Լորդ Վոլդեմորթ
Պատրոնուս չունի[3]
Բոգարթ Լորդ Վոլդեմորթը ասում է, որ նա անպետք է
Կախարդական փայտ 12¾ դյույմ, ընկուզենու փայտ, վիշապի սրտալար
Առաջին հայտնվելը Հարրի Փոթերը և Հրե գավաթը
Դեր ֆիլմերում Հելենա Բոնեմ Քարթեր


Բելլաթրիքս Լեսթրեյնջ (անգլ.՝ Bellatrix Lestrange), հայտնի է նաև որպես Բելլա[4][5][6][7] «Հարրի Փոթեր» վիպաշարի կերպար, մաքրարյուն կախարդ, բրիտանացի[8], Սիգնուս Բլեք Երրորդի և Դռուելա Բլեքի դուստրը, Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի մեծ քույրը։ Նա Բլեքերի տան ներկայացուցիչ է, որը կախարդների ամենահին ընտանիքներից և 28 մաքրարյուն տներից մեկն է։ Բելլաթրիքսը սկսել է Հոգվարթս հաճախել 1962 թվականին և դարձել է Սլիզերին տան (միաբանության) անդամ։

Հոգվարթսը ավարտելուց հետո նա դարձել է մահաբեր և Լորդ Վոլան դե Մորտի ամենահավատարիմ մարդկանցից մեկը։ Նա Վոլան դե Մորտի ամենավտանգավոր հետևորդներից էր։ Հետագայում Բելլաթրիքսն ու Նարսիսան ամուսնացել են մաքրարյուն կախարդների հետ, իսկ Անդրոմեդան` մագլածին Թեդ Թոնքսի, այդ պատճառով էլ նրա անունը ջնջվել է Բլեքների տոհմածառից և նրա մասին խոսելը արգելվել է։ Կախարդների առաջին պատերազմի ավարտին, երբ տեղեկություններ են փնտրել Լորդ Վոլան դե Մորտի համար, Բելլաթրիքս Լեսթրեյնջը, Ռոդոլֆուս Լեսթրեյնջը, Ռաբաստան Լեսթրեյնջը և Բարթի Քրաուչ Կրտսերը մասնակցել են ավրորներ Ֆրանկ և Ալիս Լոնգբոթոմների խոշտանգումներին՝ հասցնելով նրանց խելագարության։ Երկու ավրորներին խոշտանգելու համար նրանց բանտարկել են Ազքաբանում։

Բելլաթրիքսը կարողացել է փախչել Ազքաբանից 1996 թվականի զանգվածային փախուստի ժամանակ, նրա հետ փախել են նաև 9 մահաբեր։ Նա Կախարդների երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է տարբեր ճակատամարտերի, որում իր հիմնական նպատակն է եղել սպանել Փյունիկյան միաբանության անդամներից որևէ մեկին։ Բելլաթրիքսը սպանել է իր զարմիկ Սիրիուս Բլեքին և քրոջ աղջկան՝ Նիմֆադորա Թոնքսին։ Նա իր արծաթե դանակով սպանել է նաև Մալֆոյների ընտանիքի տնային էլֆին՝ Դոբբիին, ով Հարրի Փոթերի ամուր դաշնակիցն էր։ Բելլաթրիքսը մասնակել է Հոգվարթսի ճակատամարտին, որի ժամանակ փորձել է սպանել Մոլլի Ուիզլիի աղջկան՝ Ջինիին, սակայն Մոլլիի հետ մենամարտի բռնվելուց հետո զոհվել է հակառակորդի նզովքից։

Մինչ մահը՝ Հոգվարթսի ճակատամարտի և Մոգության նախարարության ճակատամարտերի միջև ընկած ժամանակահատվածում, Բելլաթրիքսը հղիացել և գաղտնի ունեցել է իր միակ աղջկան՝ Դելֆինիին (հայտնի է նաև որպես Դելֆի), ում հայրը Լորդ Վոլան դե Մորտն է[9]։

Փոթե՜ր, դու չես կարող հաղթել ինձ։ Ես եղել եմ և կմնամ Լորդ Վոլան դե Մորտի ամենահավատարիմ աջակիցը։ Ես նրանից սովորել եմ սև մոգություն և գիտեմ շատ ավելի հզոր համայախոսքեր քան դու՝ փոքրիկ սրտաճմլիկ երեխա, երբեք չես կարող մրցել ինձ հետ։
- Բելլատրիքսը իր նվիրվածության և հմտության մասին

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանքը (1951-1970)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բլեքների տոհմածառը

Բելլաթրիքսը ծնվել է 1951 թվականին Սիգնուս և Դռուելա Բլեքներից։ Նա մեծացել է անընդհատ հպարտանալով իր մաքրարյուն կարգավիճակով։ Նա Անդրոմեդա Թոնքսի և Նարսիսա Մալֆոյի ավագ քույրն է[10]։ Հետագայում ընդհատել է շփումը Անդրոմեդա Թոնքսի հետ, որովհետև վերջինս ամուսնացել էր մագլի հետ, ինչը անընդունելի էր Բելլաթրիքսի կողմից։ 1997 թվականին Բելլաթրիքսը հաստատել է այս փաստը, Վոլան դե Մորտին ասելով, որ և՛ ինքը, և՛ Նարսիսան երես են թեքել Անդրոմեդայից իր ամուսնության պատճառով[11]։ Նրա հարաբերությունները իր զարմիկ Սիրիուս Բլեքի հետ նույնպես լարված են եղել։ Բելլաթրիքսը նրան անվանում էր «արյան դավաճան»՝ իրենց միջև եղած մագլների և կիսարյունների վերաբերյալ տարակարծության պատճառով։

Սլիզերինի զինանշանը

Բելլաթրիքսը սերում է մաքրարյուն Բլեքների ընտանիքից և ունեցել է հարուստ կյանք։ Նա ընդունվել է Հոգվարթս կախարդության և հմայության դպրոց և դարձել Սլիզերին տան անդամ։ Ամուսնացել է մաքրարյուն Ռոդոլֆուս Լեսթրեյնջի հետ, սակայն այդ ամուսնությունը միայն ծիասակատարություն է եղել մաքրարյունության պահպանման համար։ Երբ Լորդ Վոլան դե Մորտը առաջին անգամ իշխանության է եկել, Բելլաթրիքսը և Ռոդոլֆուսը միացել են մահաբերներին։ Արդեն հզոր կախարդուհի Բելլաթրիքսն ավելի խորը գիտելիքներ է ստացել Սև Լորդից սև ուժերի ոլորտում։ Միակ մարդը, ում հանդեպ Բելլաթրիքսը սեր է տածել` Վոլան դե Մորտն է եղել, սակայն Սև Լորդը սեր զգալու կարողություն չուներ, քանի որ ստեղծվել էր, երբ հայրը սիրո լուծույթի ազդեցության տակ էր։

Կախարդների առաջին պատերազմ (1970-1981)

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խավարի Լորդը կհառնի կրկին, Քրաու՛չ։ Նետե՛ք մեզ Ազկաբան, մենք կսպասենք։ Նա կհառնի նորից և կգա մեր հետևից, նա մեզ կպարգևատրի առավել քան իր մնացած հետևորդներին։ Միայն մենք էինք հավատարիմ էինք։ Միայն մենք փորձեցինք գտնել նրան։
- Բելլաթրիքսի խոսքերը իրենց դատի ժամանակ

Սև Լորդի 1981 թվականի օգոստոսի 31-ի պարտությունից հետո Բելլաթրիքսը և Վոլան դե Մորտի հետևորդների մի խումբ, փորձելով գտնել և վերակենդանացնել իրենց առաջնորդին, չարչարանքի նզովք (Cruciatus) են գործադրել և խելագարության են հասցրել ավրորներ և Փյունիկյան միաբանության անդամներ Ֆրանկ և Ալիս Լոնգբոթոմներին, ովքեր հանդիսանում էին Նևիլ Լոնգբոթոմի ծնողները։ Խելագարվելուց հետո Լոնգբոթոմ ամուսինները տեղափոխվել են Սուրբ Մանգոյի հիվանդանոց։

Պատերազմների միջև (1981-1995)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լորդ Վոլան դե Մորտի անկումից հետո Բելլաթրիքս Լեյսթրենջը ցմահ դատապարտվել է իր կատարած հանցագործությունների համար և մինչև Ազկաբանից փախուստ կատարելը այնտեղ անցկացրել է 15 տարի՝ ամենաուժեղ հսկողության տակ։ Ի տարբերություն մնացած մահաբերների, նա հպարտորեն խոստովանել է իր հավատարմությունը Լորդ Վոլան դե Մորտին և ասել, որ կսպասի նրա վերադարձին[11]։ Բելլաթրիքսը շատ հպարտ էր իր՝ Լորդ Վոլան դե Մորտի հանդեպ ունեցած հավատարմությամբ։

Դամբլդորի հուշապահը, որի միջոցով Հարրին ականտես եղավ Բելլաթրիքսյի դատավարությանը

Հետագայում՝ 1995 թվականին, Հարրի Փոթերը Դամբլդորի հուշապահի միջոցով ականատես է եղել Բելլաթրիքսի դատավարությանը[5]։

Կախարդների երկրորդ պատերազմ (1995-1998)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փախուստը Ազքաբանից

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մենք հաստատում ենք, որ տասը ծայրահեղ վտանգավոր բանտարկյալ ուշ երեկոյան փախուստի են դիմել Ազքաբանից... Մենք կասկածում ենք, որ փախուստը կազմակերպվել է մի մարդու կողմից, ով փորձառու է այդ գործում՝ տխրահռչակ սերիական մարդասպան Սիրիուս Բլեքի։ Նրա զարմուհին՝ Բելլաթրիքս Լեսթրեյնջը, եղել է փախուստ կատարողների ցանկում։
- Դեյլի Փրոֆեթը՝ 1996 թվականի Ազքաբանից զանգվածային փախուստի վերաբերյալ

Երբ Լորդ Վոլան դե Մորտը կրկին իշխանության է գալիս 1995 թվականի հունիսին, ասում է որ Բելլաթրիքս, Ռոդոլֆուս և Ռաբաստան Լեսթրեյնջները պետք է պարգևատրվեն, քանի որ իրեն չեն մեղադրել իր պարտությունից հետո։

1996 թվականի հունվարին տեղի է ունեցել զանգվածային փախուստ Ազքաբանից, որի ժամանակ 10 մահաբեր, այդ թվում նաև Բելլաթրիքսը կարողացել են փախչել բանտից։ Ըստ Դեյլի Փրոֆեթի, Ազքաբանից զանգվածային փախուստի գլխավոր կազմակերպիչը Սիրիուս Բլեքն էր, ով հանդիսանում էր Ազքաբանից փախուստ կատարած առաջին մարդը։ Փախուստից հետո Բելլաթրիքսը և իր դաշնակիցները ստիպված են եղել ապրել գաղտնի վայրերում, որպեսզի չվերաբանտարկվեն Մոգության Նախարարության կողմից[5]։

Առեղծվածների բաժնի ճակատամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երբեք չես օգտագործել աններելի նզովք, այդպես չէ՞, տղա՛ս։ Պետք է սովորել այն, Փոթե՛ր։ Դու պետք է իսկապես ցավ պատճառես, վայելես այն, արդար զայրույթը երկար չի վնասելի ինձ, ես քեզ ցույց կտամ թե ինչպես է դա արվում։ Ես քեզ դաս կտամ... Կռուցիո՜:
- Բելաթրիքսը սովորեցնում է Հարրիին ինչպես օգտագործել աններելի նզովքները

Ավելի ուշ՝ նույն տարում, Բելլաթրիքսը մահաբերների խմբի հետ մասնակցում է Առեղծվածների բաժնի ճակատամարտին, որի նպատակը Հարրի Փոթերի մասին մարգարեությունը գտնելն էր և հանձնելը Խավարի Լորդին։

Դոբբիի գլխի մոդելը

Ճակատամարտի ընթացքում երբ Փյունիկյան միաբանությունը ժամանել է նախարարություն, Բելլաթրիքսը մենամարտի է բռնվել իր զարմուհի Նիմֆադորա Թոնքսի հետ և սպանել նրան։ Ապա նա սկսել է կռվել Սիրիուս Բլեքի հետ։ Համաձայն ֆիլմի՝ Բելլաթրիքսը, օգտագործելով մահվան նզովքը (Avada Kedavra), սպանել է Սիրիուս Բլեքին։ Գրքում Սիրիուսին սպանող հմայախոսքը չի նշվում, սակայն արձակված կարմիր լույսից ենթադրվում է, որ այն կարող էր լինել քարացնող նզովքը (Stupefy), որի արդյունքում էլ Սիրիուսը ընկել է Մահվան կամարից (հայտնի է նաև որպես Շղարշ, անդրաշխարհ տանող դուռը) ներս և մահացել։ Սիրիուսի մահից հետո նա հաղթել է Քինգսլի Շեքլբոլթին, ապա որոշել փախչել, բայց արգելափակվել էԴամբլդորի կողմից, երբ նա ժամանել է դեպքի վայր։ Հարրին փորձում է կռուցիատուս գործադրել Բելլաթրիքսյի վրա, սակայն կարողանում է միայն մի քանի վայրկյան ցավ պատճառել նրան, տեսնելով սա Բելլաթրիքսն սկսում է «սովորեցնել» Հարրին, թե ինչպես հաջորդ անգամ ճիշտ օգտագործել աններելի նզովքները։ Հարրի Փոթերի վրա կատարած անհաջող փորձից հետո նա սարսափում է իմանալով, որ նա կոտրել է մարգարեությունը։ Հետագայում նախարարություն է ժամանում նաև իր վարպետը՝ Լորդ Վոլան դե Մորտը։

Երբ Հարրին հասկանում է, որ իսկապես Լորդ Վոլան դե Մորտը մոտ է, Բելլաթրիքսն տեղեկացնում է իր Լորդին, որ Ալբուս Դամբլդորը մոտ է և խնդրում չպատժել իրեն մարգարեությունը վերցնել չկարողանալու համար։ Սակայն Լորդը արհամարհում է Բելլաթրիքսյի խնդրանքները և փորձոիւմ սպանել Հարրիին։ Սակայն Դամբլդորը գալիս և սկսում է պաշտպանել Հարրիին։ Լորդ Վոլան դե Մորտի հետ մենամարտելուց հետո Դամբլդորը կանչում է մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջին և մի քանի ավրորների։ Մենամարտից հետո նրանք ժամանում են և տեսնում Լորդ Վոլան դե Մորտին, ով մի քանի վայրկյան անց չքանում է։ Իսկ Բելլաթրիքսն կարողանումէ փախչել, և դառնում է միակ մահաբերը ճակատամարտից հետո, ում նախարարությունը չի կարողանում բռնել և ուղարկել Ազքաբան։

Դավադրություն Ալբուս Դամբլդորի դեմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ես քեզ չեմ վստահում, Սնե՛յփ, և դու դա շատ լավ գիտես... Որտեղ էի՞ր դու, երբ Լորդը ընկավ։
- Բելատրիսան կասկածում է Սնեյփի հավատարմությանը
Ալբուս Դամբլդորը

1996 թվականի հուլիսին դժկամությամբ ուղեկցեց իր քրոջը՝ Նարսիսա Մալֆոյին դեպի Սևերուս Սնեյփի բանակարան, որը գտնվում էր Սփիներ'ս Ենդում։ Այնտեղ Բելլաթրիքսն հարցաքննեց Սնեյփին և հայտնեց իր կասկածները նրա հավատարմության մասին։ Սնեյփը հանգստորեն և ողջամիտ կերպով պատասխանում էր նրա հարցերին, և դա նյարդայնացնում էր Բելլաթրիքսային։ Նարսիսան, այնուամենայնիվ, շարունակում էր խնդրել Սնեյփին Հոգվարթսում հոգալ իր որդու ապահովությունը, ով պետք է կատարեր Լորդ Վոլան դե Մորտի հանձնարարությունը՝ սպանել Ալբուս Դամբլդորին։ Բելլաթրիքսն ցնցվեց, երբ Սնեյփը խնդրեց կապել իրեն և Նարսիսային անխախտելի երդմամբ, ըստ որի նա պետք է օգներ Դրակոյին կատարել առաջադրանքը։

Բելլաթրիքսն սովորեցրեց իր քրոջ որդուն Օկլումենցի կողվող հմայքը, որի օգնությամբ նա կարող էր տեսնել մարդկանց մտքերը և պետք է դա օգտագործեր Սնեյփի դեմ, որպեսզի թաքցնի իր առաքելության մանրամասները նրանից։ Բելլաթրիքսն ցույց տվեց իր մեծ հավատարմությունը Լորդին, ասելով որ քույրը պետք է հպարտ լինի իր որդով։

Յոթ Փոթերների ճակատամարտը

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Իմ Լորդ, դա մեծ պատիվ է ձեզ տեսնել այստեղ՝ մեր ընտանեկան տանը։ Ավելի մեծ բարեհաճություն չէր կարող լինել։
- Բելատրիսայի ուրախությունը, երբ իմացավ որ Վոլան դե Մորտը մնում է Մալֆոյների կալվածքում

Հաջորդ տարում Բելլաթրիքսն ապրում էր իր քրոջ հետ Մալֆոյների կալվածքում։ Նա միակ բնակիչն էր այնտեղ, ով իրոք ուրախ և շոյված էր Վոլան դե Մորտի այցով և ասաց, որ «ավելի մեծ բարեհաճություն չէր կարող լինել»։ Չնայած իրենց մեծ հավատարմությանը Լորդ Վոլան դե Մորտը նվաստացրեց Բելլաթրիքսային և Մալֆոյներին՝ խոսելով իրենց զարմիկի՝ Նիմֆադորա Թոնքսի ամուսնության մասին Ռեմուս Լյուփինի հետ։ Բելլաթրիքսն արդարացավ, որ ինքը և Նարսիսան Նիմֆադորային չեն համարում իրենց զարմուհին, քանի որ նրա հայրը մագլածին է։ Վոլան դե Մորտը դադարեց բարկացնել նրան և խորհուրդ տվեց հեռացնել նրան իրենց ընտանեկան ծառից, ինչին Բելլաթրիքսն մեծ հաճույքով համաձայնեց։

Հետագայում, երբ մահաբերները հարցակվեցին Փյունիկյան միաբանության վրա, ովքեր տեղափոխում էին Հարրիին ապահով վայր, Բելլաթրիքսն և իր ամուսինը հետապնդում էին ծպտված Ռոնն Ուիզլիին և Նիմֆադորա Թոնքսին, սակայն չի կարողանում վնաս հասցնել նրանց։ Վոլան դե Մորտի պահանջով Բելլաթրիքսն իր մոտ հայտնված Գրիֆինդորի սուրը պահում էր Գրիգորթս բանկի իրեն պատկանող պահախցում, սակայն հետագայում պարզվեց որ սուրը իրական չէր, այլ միայն պատճենը։

Գրիգորթս բանկը

Մալֆոյների տան ընդհարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դու ստում ես, դու կեղտոտ մագլածին, և ես գիտեմ դա։ Դու թափանցել ես իմ Գրինգորթսի պահախուց։ Ասա՛ ճշմարտությունը, ասա՛ ճշմարտությունը։ Է՞լ ինչ եք այնտեղից վերցրել։ Ասա՛ ճշմարտությունը այլապես ես քեզ կսպանեմ այս դանակով։ Է՞լ ինչ եք վերցրել, պատասպանի՛ր ինձ։ Կռուցիո՜:
- Հերմիոնայի հարցաքննությունը Բելատրիսայի կողմից

1998 թվականի մարտին, երբ Հարրի Փոթերը, Ռոն Ուիզլին և Հերմիոնա Գրեյնջերը կալանավորվեցին Սնաթչերսների կողմից և Գրիֆինդորի սրի հետ միասին նրանց բերում են Մալֆոյների կալվածք, Բելլաթրիքսն խուճապի է մատնվում։ Պատճառը Գրիֆինդորի սրի անհետանալն էր իր պահախցից և հայտնվելը Հարրի Փոթթերի մոտ։ Սա հասկանալով Բելլաթրիքսն վախեցավ, որ նրանք կարող էին նաև իր պահախցից վերցրած լինել շատ կարևոր մի բան՝ Վոլան դե Մորտի հորքրուքսներից մեկը՝ Հելգա Հաֆլփաֆի գավաթը։ Բելլաթրիքսն արագորեն սթափվում է և հարձակվելով Սնաթչերսների խմբի անդամներից մեկի վրա վախեցնում բոլորին։ Հետագայում որոշում է սպանել նրանց, քանի որ Դրակոն չի կարողանում անել դա։ Նա փորձում է նաև օգտագործել Դրակոյին հասկանալու համար արդյոք դա Փոթերն է, թ՞ե ոչ։ Հարրիի դեմքը անճանաչելի էր դարձել Հերմիոնայի Խայթող կախարդանքից հետո, որը իրենց անճանաչելի դարձնելու համար էր արված։ Դրակոն տատանվում էր և չէր կարողանում ապացուցել, որ նրանք իր դասընկերներն են։ Հետագայում Ռոնը և Հարրին բաժանվեցին Հերմիոնայից։

Բելլաթրիքսն մանրամասն հարցաքննեց Հերմիոնային և Կրուցիատուսի նզովքով խոշտանգեց։ Հերմիոնան պնդում էր, որ սուրը միայն պատճենն է[11], բայց Բելլաթրիքսն կարծում էր, որ Հարրին և իր ընկերները մտել են իր պահախուց, այդ պատճառով Փիթեր Փեթիգրյուին հրամայեց նկուղից իր մոտ բերել Գրիփհուկ գոբլինի, պարզելու համար` արդյոք սուրը կեղծ է։ Գրիփուկը հավատարիմ լինելով Հարրիի խնդրւանքին` նույնպես ստեց և պահպանեց եռյակի գաղտնիքը` ասելով, որ սուրը կեղծ է։ Երբ Փեթիգրյուն իր իսկ արծաթյա ձեռքով խեղդվում է Ռոնի և Հարրիի կողմից, Հարրին և Ռոնը դուրս են գալիս նկուղից և սպասում աստիճանների վերևում` փորձելով օգնության հասնել Հերմիոնային։

Սև Նշանը

Բելլաթրիքսն դանակը դնում է ուշաթափված Հերմիոնայի կոկորդին և պահաջում, որ գերիները վայր դնեն փայտիկները։ Դանակը պահելով Հերմիոնայի կոկորդին` Բելլաթրիքսն արձակում է իր Սև Նշանը և կանչում Լորդ Վոլան դե Մորտին։ Այդ պահին Դոբբին հայտնվում է նրանց գլխավերևում գտնվող ջահի վրա և սկսում թուլացնել ջահը, վերջիվերջո այն ընկնում է և Հերմիոնան կարողանում է փախչել։ Բելլաթրիքսն Դոբբիին վիրավորում է և ասում, որ նա համարձակվում է ապստամբել իր տերերի դեմ։ Դոբբին պատասխանում է, որ ինքը ազատ էլֆ է և փորձում է հեռահայտնվել ու փախչել իր ընկերների հետ միասին։ Այդ ժամանակ Բելլաթրիքսն նետում է իր արծաթյա դանակը, որը նրանց հետ միասին հեռահայտնվում է։ Դանակը դիպչում է Դոբբիին և նա մահանում է։

Բելլաթրիքսն և Մալֆոյի կալվածքում գտնվող մնացած մահաբերները` Հարրիին կալվածքում պահել չկարողանալու համար, խստորեն պատժվում են։ Ընդհարման ժամանակ Բելլաթրիքսն կորցնում է նաև իր փայտիկը։

Միջադեպից հետո Հերմիոնան օգտագործում է Բելլաթրիքսյի մազը, որը իր վրա էր մնացել ընդհարմումից հետո, որպեսզի մուտք գործի Բելլաթրիքսյի Գրինգորթսի պահախուց, քանի որ այդ ժամանակ Շեղաձիգ Նրբանցքը լիքն էր մահաբերներով։

Մոլլի Ուիզլիի հետ մենամարտը և մահը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոլլիի նզովքը դիպավ ուղիղ Բելլաթրիքսայի ձեռքի տակ` սրտին։ Նրա հմայիչ ժպիտը սառեց նրա դեմքին, աչքերը կարծես սառան, մի փոքր ժամանակ նա հասկացավ ինչ պատահեց, ապա նա ընկավ, հետևող բազմությունը մռնչաց, Վոլան դե Մորտը աղաղակեց։
- Բելատրիսայի մահվան նկարագրությունը

1998 թվականի Հոգվարթսի ճակատամարտի ժամանակ Բելլաթրիքսային վերջապես հաջողվում է սպանել իր զարմուհի Նիմֆադորա Թոնքսին` իր օտարված քրոջ դուստրը։ Երբ Լորդ Վոլան դե Մորտը ժամանակավոր նահանջ հայատրարեց` սպասելով, որ Հարրի Փոթերը կներկայանա իրեն, Բելլաթրիքսն առաջարկեց իր օգնությունը, երբ Սև Լորդը մահվան նզովք գործադրեց Հարրիի վրա, ջերմեռանդորեն խնդրեց ստուգել կյանքի նշանները, սակայն Լորդը մերժում է և ուղարկում նրա փոքր քրոջը` Նարսիսային։ Երբ Նարսիսան ստում է և ասում, որ Հարրին մահացել է, Վոլան դե Մորտը իր հետևորդների ուղեկցությամբ գնաում է Հոգվարթս` հայտարարելու, որ Հարրիին «մահացել» է։

Երբ ճակատամարտը վերսկսվեց Բելլատրսիան կռվում էր Հերմիոնա Գրեյնջերի, Ջինի Ուիզլիի և Լունա Լավգուդի դեմ։ Նա միակ մահաբերն էր մնացել, ով կռվում էր իր տիրոջ կողքին, ով նույնպես կռվում էր երեք հակառակորդի դեմ։ Ասվում էր, որ, ճիշտ է, բոլոր երեք հակառակորդներն էլ հմուտ էին, սակայն չէի կարողանում գերազանցել Բելլաթրիքսային, ով ուներ մենամարտելու մասին գիտելիքների մեծ պաշար։ Բելլաթրիքսն մահվան անեծք ուղարկեց Ջինիին, սակայն վրիպեց։ Դա նկատեց Ջինիի մայրը` Մոլլի Ուիզլին, և մարտահրավեր նետեց Բելլաթրիքսային և սկսեց մենամարտել նրա հետ։ Նա ընդունեց մարտահրավերը ժպիտը դեմքին, սակայն երբ Մոլլին սկսեց հարձակվել ժպիտը անհետացավ և բարկությունը տիրեց նրան։ Հակառակորդը ավելի ահարկու էր, քան Բելլաթրիքսն կարծում էր։ Երկուսն էլ սկսեցին ինտենսիվացնել հարձակումները, հողը իրենց ոտքերի տակ տաքանում և նույնիսկ ճեղքվում էր։

Չնայած դրան Բելլաթրիքսն շարունակում էր ծիծաղել և ծաղրել հակառակորդին։ Մոլլի անեծքը դիպչում է Բելլաթրիքսյի սրտին և նա մահանում է, բարկացած Վոլան դե Մորտը շրջվում է դեպի Մոլլին։

Բելլաթրիքսն այլևս ողջ չէր համոզվելու համար, որ Սնեյփի հանդեպ իր անվստահությունը ճիշտ էր և այլևս չէր կարող տեսնել իր տիրոջ վերջնական կորխանումը[6]։

Արտաքին նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաստ մազերով կին էր, շողացող սև մազերով, երկար թարթիչներով և ծանր աչքերով... նստած էր շղթայակապ աթոռին՝ ինչպես գահ։
- Բելլատրիսայի արտաքին նկարագրությունը նրա դատավարության ժամանակ

Բելլաթրիքսն նկարագրված է որպես բարձրահասակ, հաստ, փայլուն սև մազերով կին, բարակ շուրթերով, երկար թարթիչներ ունեցող աչքերով և ուժեղ ծնոտով։ Նա Բլեքների տան անդամ էր և նրա ամբարտավան տեսքը սովորական էր նրանց ընտանիքի բոլոր անդամների համար։

Որպես մահաբեր նա իր ձախ ձեռքին կրում էր Սև նշանը։

Իր երկար բանտարկությունից հետո նրա արտաքին նկարագրության մեջ նշվում էր հյուծված և գանգանման դեմքի մասին, սակայն կարողացել էր պահպանել իր մեծ գեղեցկությունը[5]։ Առաջին հայացքից Բելլաթրիքսն շատ նման էր իր փոքր քրոջը՝ Անդրեմեդա Թոնքսին։ Սակայն Անդրոմեդան ուներ թեթև շագանակագույն մազեր, սիրալիր, բարի երես և լայն աչքեր։ Հարրի Փոթերը նկատել էր նաև, որ Նարսիսան Բելլաթրիքսյի նման գեղեցիկ է, սակայն ոչ այնքան «մութ» ինչպես իր քույրը, երկուսն էլ շատ նման էին իրար[4]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 30 (The Pensieve) - "a woman with thick, shining dark hair and heavily hooded eyes, who was sitting in the chained chair as though it were a throne;". Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  2. «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 25 (The Beetle at Bay) - "She had long, dark hair that looked unkempt and straggly in the picture, though he had seen it sleek, thick, and shining.";". Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  3. http://www.the-leaky-cauldron.org/2007/7/30/j-k-rowling-web-chat-transcript
  4. 4,0 4,1 «Harry Potter and the Half-Blood Prince». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 2 (Spinner's End). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Harry Potter and the Order of the Phoenix». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 36 (The Only One He Ever Feared). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  6. 6,0 6,1 «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 10 (Kreacher's Tale). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  7. «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Chapter 23 (Malfoy Manor). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ այլ (link)
  8. «2000: Accio Quote!, the largest archive of J.K. Rowling interviews on the web». www.accio-quote.org. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  9. «J.K. Rowling Web Chat Transcript - The-Leaky-Cauldron.org». The-Leaky-Cauldron.org (ամերիկյան անգլերեն). 2007 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  10. «House of Black». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Harry Potter and the Deathly Hallows». Harry Potter Wiki (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բելլաթրիքս Լեսթրեյնջ» հոդվածին։