Մասնակից:Arpi Martirosyan/Ավազարկղ1
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Գուգարքը կազմված էր հետևյալ 13 գավառներից.
- Ձորափոր- կենտրոնը՝ Մանից գոմ
- Կողբափոր- կենտրոնը՝ Կողբաքար
- Ծոբոփոր- կենտրոնը՝ Ծոփաբերդ
- Տաշիր- կենտրոնը՝ Լոռի բերդ
- Թռեղք (Թռէղք)- կենտրոնը՝ Ծաղկա (Ծաղկայ)
- Կանգարք- կենտրոնը՝ Կեչուտ
- Արտահան- կենտրոնը՝ Արդահան
- Վերին Ջավախք (Վերին Ջաւախք)- կենտրոնը՝ Քաջատուն
- Կղարջք- կենտրոնը՝ Արտանուջ
- Քվիշափոր (Քուիշափոր)- կենտրոնը՝ Քվեշ (Քուէշ)
- Բողնոփոր- կենտրոնը՝ Բողնիս
- Շավշեթ (Շաւշէթ)- կենտրոնը՝ Շատբերդ
- Մանգլյաց փոր (Մանգլեաց փոր)- կենտրոնը՝ Սակուրեթ (Սակուրէթ)
N Գավառը Պատմաաշխարհագրական նկարագրություն
Արտահան
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը եղել է Արդահան քաղաքը: Արտահանի կարևոր մշակութային կենտրոններից մեկը Վարձունյաց խաչ վանական համալիրն էր։ Արշակունիների թագավորության անկումից հետո մերթ մտել է Հայաստանի, մերթ Վրաստանի կազմի մեջ: Ըստ թուրքական 14-16-րդ դարերի աղբյուրների՝ Արդահանը թուրքական վարչական բաժանմամբ եղել է Չըլդըրի նահանգի գավառներից մեկը:
Բողնոփոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառը գտնվում է Գաջենագետի (այժմ` Մաշավերա) վտակ Բոլնիս գետի ձորահովտում: Կենտրոնը Բոլնիս (Բողնիս) ավանն էր (հետագայում` Բոլնիս-Խաչեն գյուղը): Բողնոփորը, ըստ երևույթին, Գուգարաց բդեշխության կենտրոնական գավառն էր, որտեղ պիտի գտնվեր բդեշխների նստավայր Ցուրտավ կամ Գաջենք քաղաքը, որը տեղադրվում է Գաջենագետի (վրացերեն` Քցիա) միախառնման տեղում:
Թռեղք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը եղել է Ծալկա քաղաքը: Թռեղք գավառի աշխարհագրական դիրքը համընկնում է ներկայիս Վրաստանի` Ծալկայի մունիցիպալիտետի տարածքին: Այն Մեծ Հայքի ամենահյուսիսային գավառն էր: Թռեղքի հյուսիսային բնական սահման էր Թրիալեթի լեռնաշղթան: Թրիալեթի լեռնաշղթայից սկիզբ է առնում Խրամ գետը: Պատմական աղբյուրներում այս գավառն հաճախ անվանել են «Երկիրն Թռեղեաց» կամ «Ծաղկայ»: Ամենահնագույն հիշատակությունը պահպանել է Պլինիոս Ավագը` «Թրիար» ձևով, որից առաջացել է «Թռել-ք», «Թռեղ-ք» արտասանական ձևը: Այստեղ էր Ցուրտավ քաղաքում նստող բդեշխների ամառանոցը: Թռեղքում է գտնվում նաև Թրիալեթ հուշարձանախումբը:
Ծոբոփոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը եղել է Ծոփաբերդը: Ծոբոփոր գավառն ընդգրկում էր Ձոբաց (այժմ` Շուլավեր) գետի հովիտը` մինչև Ձորագետի (Դեբեդ) ստորին հոսանքը, շուրջ 450 կմ² տարածությամբ: Կենտրոնն էր Ծոբ (Ծոփ) ամրոցը, որի անունով կոչվել է գավառը: Այն միջնադարյան աչքի ընկնող հուշարձաններից մեկն է: Ծոբոփորում էր գտնվում Հյուսիսային Հայաստանի պղնձահանության կենտրոն Պղնձահանքը (այժմյան Ախթալայից հյուսիս գտնվող հանքավայրը): 627 թ. պարսկական արշավանքի ժամանակ բյուզանդական կայսր Հերակլը Ծոբոփորում հիմնադրել է Սուրբ Աստվածածին եկեղեցին (ներկայիս Ախթալայի վանքը):
Կանգարք
[խմբագրել | խմբագրել կոդը]կենտրոնը եղել է Կեչուտ գյուղը: «Աշխարհացույց»-ում Կանգարքը հիշատակվում է որպես Գուգարքի 6-րդ գավառ: Այն զբաղեցնում էր Ոսկեպար գետի ձորահովիտը (հիմնականում Հայաստանի Տավուշի մարզի Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջանները) և որպես ժառանգություն ստացել են Շարայի հետնորդները: Արշակունյաց թագավորական շրջանում (1-4-րդ դարեր) Գուգարաց բդեշխության կազմում էր և պատկանում էր տեղական փոքր նախարարական տոհմին: 7-րդ դարի վերջին այն նվաճել են արաբները, 9-րդ դարում, Գուգարքի արևելյան գավառների հետ, Կանգարքը միացվեց հայ Բագրատունիների ոստանին, 10-11-րդ դարերում Կյուրիկյան թագավորության կազմում էր:
Կղարջք
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի կենտրոնն էր Արտանուջ բերդաքաղաքը: Նույնացվում է ուրարտական սեպագիր արձանագրություններում հիշատակվող Կատարզա և հին հայկական Գոդերձական տուն գավառի հետ։ Ք.ա. 8-րդ դարի սկզբից ընդգրկվել է Ուրարտու թագավորության, ապա Մեծ Հայքի կազմում։ Արշակունյաց թագավորության անկումից հետո մտել է Վրաց մարզպանության մեջ։ Կղարջքում շարունակել է իշխել հայ նախարարական տներից մեկը, որի ավագը ժառանգաբար կրում էր «Տանուտեր Կղարջքի» տիտղոսը, իսկ գավառը կոչվում էր «տանուտիրություն Կղարջից»։ Դժվարամատույց լեռներով ու անտառներով պատված՝ Կղարջքը 7-8 դարերին եղել է արաբական հալածանքներից փախչող հայերի համեմատաբար ապահով ապաստանը։
Կողբափոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի կենտրոնն էր Կողբաքար բերդաքաղաքը։ 7-րդ դարի «Աշխարհացույց»-ում հիշատակվում է որպես Գուգարքի 3-րդ գավառ: Տարածքը համապատասխանում է Հայաստանի Նոյեմբերյանի շրջանին: Արշակունիների օրոք պատկանում էր տեղական Փոքր նախարարական տանը: 10-11-րդ դարերում եղել է Լոռու թագավորության, իսկ 12-13-րդ դարերում՝ Զաքարյանների իշխանության կազմում:
Ձորափոր (Կայան)
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեղակայված էր Աղստև գետի միջին հոսանքում, համապատասխանում էր վաղ միջնադարի Զորոփոր գավառին։ Անունն առաջացել է Կայան բերդի անունից։ Զաքարյանների իշխանության օրոք նախ պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին, ապա՝ Իվանե Զաքարյանի ավատատիրական տանը։ 12-13 դարերում եղել է հայ մշակույթի ու գիտության խոշոր կենտրոններից մեկը։ Այստեղ կառուցվել են նշանավոր ճարտարապետական համալիրներ՝ Նոր Գետիկի, Հաղարծնի, Մակարավանքի, Առաքելոց, Կիրանց, Դեղձնուտի և այլ վանքեր ու եկեղեցիներ։ Կայանում ապրել ու ստեղծագործել են Մխիթար Գոշը, Խաչատուր Տարոնեցին, Գետիկի վանքում ուսանել է Կիրակոս Գանձակեցին։ Մտավոր-ստեղծագործական կյանքի հետագա զարգացումը Կայանում կասեցվել է մոնղոլական նվաճման և հայկական ֆեոդալական իշխանությ��ւնների կազմալուծման պատճառով։ Ուշ միջնադարում գավառը կոչվել է Ղրաղի ձոր։
Մանգլյաց փոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մանգլյաց փոր գավառի աշխարհագրական դիրքը մոտավորապես համընկնում է ներկայիս Վրաստանի Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետին: Ամենայն հավանականությամբ այն գտնվել է Ալ գետի ձորահովտում: Այժմ այդ վայրում գտնվում է Մանգլիս քաղաքատիպ ավանը: Այստեղ է գտնվում Մանգելաց Սուրբ Խաչ վանքը։
Ներքին Ջավախք
[խմբագրել | խմբագրել կոդը]Այստեղ է գտնվում Թմկաբերդը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
Շավշեթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառի կենտրոնն էր Շատբերդ քաղաք-ամրոցը։ Գավառի մասին այլ տեղեկություններ չեն պահպանվել:
Վերին Ջավախք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնն Ախալքալաք քաղաքն է: Մեզ հասած ամենահին գրավոր տեղեկությունը Ջավախքի մասին (որտեղ այն նշվում է որպես «Զաբախաե»/«Զաբախա») Ք.ա. 8-րդ դարի ուրարտական արքա Արգիշտի Ա-ի կողմից կատարված Խոռխոռյան արձանագրությունն է: Ներկայումս Ջավախք գավառը մտնում է Վրաստանի կազմի մեջ, որտեղ սակայն մինչև այսօր մեծամասնություն կազմում են հայերը։
Տաշիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը Լոռու բերդն է: Տաշիր գավառն ընդգրկել է Ձորագետ, Փամբակ, Դեբեդ (վերին և միջին հոսանքը) գետերի ավազանները: Համապատասխանում է ներկայիս Լոռու մարզի Տաշիրի (նախկին Կալինինոյի), Ստեփանավանի, Գուգարքի և մասամբ Թումանյանի շրջանների տարածքին: Ք.ա. 8-րդ դարից եղել է Ուրարտուի, ապա Երվանդունիների և Արտաշեսյանների պետության կազմում: Արշակունյաց թագավորության օրոք (1-5-րդ դարեր) Գուգարքի բդեշխների կալվածն էր: Արշակունյաց թագավորության անկումից հետո (428), երբ պարսից արքունիքը նվաճված Հայաստանը, Վիրքը, Աղվանքը և Ատրպատականը միավորել է մեկ վարչական միավորի` Հյուսիսային կամ Կապկոհ (Կովկասյան) քուստակի կազմում, Տաշիրը Գուգարքի հետ մտել է Վրաց մարզպանության մեջ:
Քվիշափոր
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնը Քվեշ կամ Քուէշ
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հույն պատմիչները հիշատակում են Գոգարենե անվանաձևով։ Ունի էթնիկական ծագում։ Արևելքից սահմանակից է եղել Ուտիք, հարավից՝ Այրարատ, արևմուտքից՝ Տայք նահանգներին, հյուսիսից՝ Վիրքին։ Գուգարքը մ.թ.ա. 8-րդ դարում մտել է Ուրարտական, մ․թ․ա IV-II դ.դ.՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ։ Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ Գուգարքը Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկն էր։ 4-րդ դարում Գուգարաց իշխող տողմը դարձան Միհրանյանները։ 387 թվականին, Բյուզանդիայի և Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ Տաշիր գավառի, միացվեց Վիրքին։
652 թվականի հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը։ VIII դ Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX դ կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների։ 969-970 թվականներին արևելյան Գուգարքում Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով։ 1065–ին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն։ XI դարի վերջին և XII դարի սկզբին Լոռու թագավորությունը տիրել են սելջուկ նվաճողները։ Իսկ 1118-1123–ին այն սելջուկներից գրավել է Դավիթ Շինարար թագավորը և տվել վրաց Օրբելիներին։ Ճնշելով Օրբելիների խռովությունը 1177 թվականին՝ վրաց Գեորգի III թագավորը Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185 թվականից՝ Զաքարյաններին։ XII-XIII դարերում Գուգարքում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները և Արծրունիները։ Կյուրիկյանների և Զաքարյանների օրոք արևելյան Գուգարքը եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն։ Զարգացած էր գորգագործությունը, փայտամշակությունը, մետաղագործությունը։ Արևելյան Գուգարքում ապրել և ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Հովհաննես Սարկավագը, Գրիգոր Տուտեորդին և Մխիթար Գոշը։ Գուգարքը եղել է Մեծ Հայքի 15 նահանգներից մեկը և զբաղեցրել է 16,765 քառ. կմ տարածք: Այն կազմված է եղել 13 գավառներից՝ Ձորոփոր, Կողբոփոր, Ծոբոփոր, Տաշիր, Թռեղք, Կանգարք, Ջավախք վերին, Արտահան, Կաղարջք, Շավշեթ, Մանգլեաց փոր, Քուիշափոր ու Բողնոփոր: Գլխավոր քաղաքը եղել է Արդահանը: Գուգարք նահանգը ստեղծվել է մ.թ.ա 189թվականին և վերացել է մ.թ. 387թվականին: Այն հույն պատմիչների կողմից հիշատակվում է Գոգարենե անունով: Գուգարքը հյուսիսից սահմանակից է եղել Վիրքին, հարավից՝ Այրարատին, արևմուտքից՝ Տայք նահանգներին և արևելքից՝ Ուտիքին: Մ.թ.ա. VIII դ. մտել է Ուրարտական և հետո մ.թ.ա. IV-II դդ.՝ Երվանդունիների հայկական պետության կազմի մեջ: Գուգարքը Արտաշեսյան և Արշակունի թագավորների ժամանակ եղել է Մեծ Հայքի չորս սահմանապահ բդեշխություններից մեկը: 387թ. Բյուզանդիայի ու Իրանի միջև Մեծ Հայքի բաժանմամբ Գուգարքը, բացառությամբ միայն Տաշիր գավառի, միացավ Վիրքին: 652թվականին հայ-արաբական համաձայնագրով Թեոդորոս Ռշտունին վերամիավորել է նաև Գուգարքը: VIII դ. Գուգարքի արևմտյան գավառները մտել են Տփղիսի արաբական ամիրայության, IX. դ. կեսից՝ վրաց Բագրատունիների տիրույթների մեջ, իսկ արևելյան գավառները՝ հայ Բագրատունիների: Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գուրգենը 969-970թվականներին արևելյան Գուգարքում հիմնել է թագավորություն՝ Շամշուլդե կենտրոնով: 1065թվականին այս թագավորության կենտրոնը տեղափոխվել է Լոռե բերդաքաղաքը, որի համար այն կոչվել է նաև Լոռու թագավորություն: Սելջուկ նվաճողները Լոռու թագավորությանը տիրել են XI դ. վերջին ու XII դ. սկզբին: Դավիթ Շինարար թագավորը այն սելջուկներից գրավել է 1118-1123թվականներին ու տվել է վրաց Օրբելիներին: Վրաց Գեորգի III թագավորը 1177թվականին ճնշելով Օրբելիների խռովությունը՝ նա Լոռե բերդաքաղաքը հանձնել է ղփչաղներին, իսկ 1185թվականին՝ Զաքարյաններին: Գուգարքում XII-XIII դարերում կալվածներ են ունեցել նաև Մամիկոնյանները ու Արծրունիները: Արևելյան Գուգարքը Զաքարյանների ու Կյուրիկյանների օրոք եղել է հայ մշակույթի ու գիտության կենտրոն: Զարգացած էր մետաղագործությունը, գորգագործությունը և փայտամշակությունը: Արևելյան Գուգարքում ապրել ու ստեղծագործել են միջնադարյան ականավոր գիտնականներ Մխիթար Գոշը, Հովհաննես Սարկավագը և Գրիգոր Տուտեորդին: Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ:
Մոնղոլների նվաճումներից հետո Զաքարյանների տիրույթ արևելյան Գուգարքը մտել է Գյուրջիստանի վիլայեթի մեջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բ․Հարությունյան Մեծ Հայքի Գուգարք աշխարհն ըստ «Աշխարհացոյցի» Կատեգորիա:Գուգարք
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]http://www.ysu.am/files/13B_Harutyunyan.pdf
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սամվել Կարապետյան, «Ջավախք», Երևան, 2006 թվական։
http://gradaran198.blogspot.com/2013/03/blog-post_3956.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 240)։ |