Jump to content

Բաղք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բաղք՝ պատմական Հայաստանի Սյունիք նահանգի գավառներից։

Բաղքը 10-12-րդ դարերում ուներ ավելի մեծ տարածք, քան հնում։ Բաղքը սահմանափակված էր հարավից Կովսականով, արևմուտքից՝ Ձորքով և Ծղուկքով, հյուսիսից՝ Հաբանդով, իսկ արևելքից՝ Աղավնո (Հագարի) գետով։

Տաթևի վանքին տրվող հարկի հին ցուցակում Բաղքը բաժանված է երկու մասի՝ արևմտյան և արևելյան։ Նրա արևմտյան մասը կոչվում է «Բաղք գվառ», իսկ արևելյանը՝ «Միւս Բաղք», որը կոչվում էր նաև Քուշանիք։

Տաթևի եպիսկոպոսական թեմի հին հարկացուցակում Բաղքի տակ հիշատակված է 93 գյուղ[1]։

Ուշ միջնադարում կոչվել է Չավնդուր[2]։

  1. Թ.Խ. Հակոբյան (1981). Հայաստանի պատմական աշխարհագրություն. Երևան: «Միտք». էջ 204.
  2. Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 670
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 259