Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը (այլ կիրառումներ)
Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը անգլ.՝ Harry Potter and the Half-Blood Prince | |
---|---|
Հեղինակ | Ջոան Ռոուլինգ |
Անվանվել է | Հարրի Փոթեր և Half-blood Prince? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | young adult fiction?, ֆենթեզի, արկածային և վեպ |
Բնօրինակ լեզու | բրիտանական անգլերեն և անգլերեն |
Կերպար(ներ) | Հարրի Փոթեր, Ռոն Ուիզլի, Դրակո Մալֆոյ, Ալբուս Դամբլդոր, Սևերուս Սնեյփ և Հերմայոնի Գրեյնջեր |
Նկարագրում է | Հարրի Փոթերի աշխարհ |
Էջեր | 607 652 672 |
Շարք | Հարրի Փոթերը |
Նախորդ | Հարրի Փոթերը և Փյունիկի միաբանությունը |
Հաջորդ | Հարրի Փոթերը և Մահվան պարգևները |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակիչ | Bloomsbury Publishing և Qanun? |
Հրատարակման տարեթիվ | հուլիսի 16, 2005 և 2005 |
Harry Potter and the Half-Blood Prince Վիքիպահեստում |
Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը, Ջոան Ռոուլինգի հեղինակած Հարրի Փոթերի մասին վիպաշարի 6-րդ գիրքն է։ Գրքում նկարագրվում է Հոգվարթսում սովորելու 6-րդ տարին։
Գիրքը լույս է տեսել 2005 թվականի հուլիսի 16, անգլերենով։
Դիպաշար
[խմբագրել | խմբագրել կոդը]Անգլիայում հանելուկային իրադարձություններ են տեղի ունենում, որոնք նկատում են նաև մագլները։ Մոգության նախարար Կոռնելիուս Ֆաջը հանդիպում է մագլների պատգամավորի հետ և բացատրում նրան, որ մոգերի երկրորդ պատերազմի պատճառը Վոլդեմորի վերածնունդն էր։
Սևերուս Սնեյփը, ով Փյունիկի միաբանության անդամ էր, հանդիպում է Դրակոյի մայր Նարցիսա Մալֆոյի հետ և նրան Անխախտելի Երդում է տալիս որդու պաշտպանության համար։
Դամբլդորը տանում է Հարրիին Հորացիոս Սլուգորնի տուն, ով նախկինում ուսուցիչ էր Հոգվարթսում և պնդում է վերադառնալ դասավանդելու։ Հարրիին տանում են Բուրրո, որտեղ Հերմիոնան արդեն հասել էր։ Հաջորդ առավոտյան նրանք ստանում են իրենց O.W.L. արդյունքները, և դպրոցը տրամադրում է նրանց ցանկը։ Ավելի ուշ Ռոն Ուիսլին և Հերմիոնա Գրենգերը հետևում են Դրակոյին։ Աշակերտները վերադառնում են դպրոց, որտեղ Դամբլդորը հայտարարում է, որ Սնեյփը պետք է դասավանդի սև մոգության դեմ պաշտպանություն այդ տարի, մինչդեռ Սլուգհորնը պետք է շարունակեր իր դիրքը։
Հավատալով, որ Հարրին կարիք ունի ուսումնասիրելու Վոլդեմորտի անցյալը՝ Դամբլդորը պլանավորում է հաստատուն հանդիպումներ Հարրիի հետ։ Այդպիսով Հարրին սովորում է Դամբլդորի ընտանիքի մասին և ուսում��ասիրում նրա ամբողջ կյանքը։ Դամբլդորը բացատրում է, որ Հորկրուքսները՝ ներառյալ Ռիդլի օրագիրը Հարրի Փոթերը և գաղտնի սենյակից արդեն ավերվել են՝ բացի 4 այլ մասունքներից։
Հիմնական կերպարների անձնական կյանքերը ի մի են բերվում այդ տարվա ընթացքում։ Ռոնը և Հերմիոնան մոտենում են իրար, սակայն Ռոնը, իմանալով իր քույր Ջինիից, որ Հերմիոնան նախկինում համբուրվել է Վիկտոր Կրումին, լքում է նրան։ Հարրիի փորձերը վերականգնելու երկուսի հարաբերությունները հետևում այն փաստը, որ Ռոնը մոտենում է Լավենդեր Բրաունի հետ՝ դարձնելով Հերմիոնային նախանձ։ Այնուհետև Հարրին սիրահարվում է Ջինիին, սակայն նա արդեն իսկ ընկերական հարաբերությունների մեջ է գտնվում Ռոնի հետ։ Մեկ տարի անց Հարրին և Դամբլդորը ճանապարհորդում են մի քարանձավ՝ հայտնաբերելու Հորկրուքսը։ Նրանք վերցնում են այն և վերադառնում՝ գտնելու Դարք Մարկին։ Դամբլդորը օգտագործում է իր կախարդանքը, որպեսզի սառեցնի Հարրիին իր թաքնված տողում։ Սակայն արդյունքում մահանում է Դամբլդորը։
-
Հորկրուքսներ
Դամբլդորի թաղումից հետո Հարրին խզում է հարաբերությունները Ջինիի հետ՝ ասելով, որ չափազանց տարօրինակ է իրենց հարաբերությունները շարունակելը։ Հարրին այնքան է սպառված Դամբլդորի մահվանից հետո, որ որոշում է ասել իր ընկերներին, որ հաջորդ տարի չի վերադառնալու Հոգվարթս և դրա փոխարեն կփնտրի և կսպանի Վոլդեմորտին՝ ավերելով Հորկրուքսը։
Ոճը և թեման
[խմբագրել | խմբագրել կոդը]Որոշ քննադատներ նշում են, որ խառնածին արքայազնը պարունակում է ավելի մութ տոներ, քան նախորդ նովելները։
Այս սերայում լուսավորությունը ավելի նուրբ է, քան երբևէ։ Ես դեպրեսիա զգացի, երբ ճանապարհի 2/3ին էի հասել[1]։ - Լիզ Ռոսենբերգ
|
«Chikago Tribune»-ի քննադատ Ջուլիա Կելլերը կարևորել է հումորը, որ կարելի է գտնել վեպում և նշել, որ դա այդ սերիայի ամենահաջողված բաներից է։
Հրատարակում և ընդունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը գրքի վերաբերյալ հիմնականում դրական մեկնաբանություններ են։ «The New York Times» շաբաթաթերթում աշխատող Լիսլ Շիլինգերը գնահատել է գրքի տարատեսակ թեմաները և անսպասելի վերջաբանը[2]։ Ինչևէ, նա գիրքը համարել է լավը ոչ այնքան լեզուների համար, ինչքան սյուժեի և զարգացման։
Գիրքը ընթերցողներին թողնում է գոհ, ոգևորված, վախեցած, զայրացած, տխուր, զարմացած, մտածող, և բոլոր ընթերցողները մտածում են, թե որտեղ կարող է լինել Վոլդեմորտը իր անհետանալուց հետո։ - Կիրկուս Րիվյուս
|
-
Ֆիլմի դերասան Դանիել Ռեդկլիֆը գրքի թողարկման շնորհանդեսին
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը հաղթել է մի շարք մրցանակներ՝ այդ թվում և 2006 թվականին կայացած տարվա բրիտանական գիրքը[3] և 2006 թվականի արքայական մրցանակը 8-12 տարեկան շոտլանդացի երեխաների համար գրքերի մրցանակը Մեծ Բրիտանիայում։ ԱՄՆ-ում ամերիկյան գրադարանների ընկերությունը դասել է գիրքը 2006 թվականի լավագույն գրքեր չափահասների համար շարքում։ Այն հաղթել է 2005 թվականի «Quill» մրցանակաբաշխությունը երեխաների համար տարվա լավագույն գիրք անվանակարգում[4]։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թողարկումից առաջ 1,4 միլիոն պատվերներ են գրանցվել խառնածին արքայազնը amazon.com կայքում՝ սահմանելով նոր ռեկորդ։ Նախորդ ռեկորդակիրը Փյունիկի միաբանությունն էր՝ 1.3 միլիոն պատվերով[5]։ Տպագրման ծավալը կազմել է 10.8 միլիոն։ Թողարկման առաջին 24 ժամերի ընթացքում գիրքը ունեցել է 9 միլիոն կրկնօրինակ ամբողջ աշխարհում, 2 միլիոն Մեծ Բրիտանիայում և մոտ 6,9 միլիոն ԱՄՆ-ում։ Առաջին շաբաթվա ընթացքում վաճառվել է 11 միլիոն գիրք։ Ամերիկյան աուդիոգիրքը, որ կարդում է Ջիմ Դեյլը, ունեցել է ռեկորդային վաճառք՝ մոտ 165,000 2 օրվա ընթացքում[6]։
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարրի Փոթերը և խառնածին արքայազնը լույս է տեսել միաժամանակ Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Աֆրիկայում։ Այն թարգմանվել է 67 լեզուներով։ Ինչևէ, ձեռագրի մեծ գաղտնիության պատճառով թարգմանիչները չսկսեցին գրքի թարգմանությունը մինչ անգլերենով թողարկման օրը։ Գերմանիայում թարգմանիչների մի խումբ ավարտեց գրքի թարգմանությունը ինտերնետային հրապարակումից երկու օր անց[7]։
Խմբագրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծ Բրիտանիայում 2005 թվականի հուլիսի 16-ի թողարկումից հետո խառնածին արքայազնը լույս տեսավ թերթերում հատվածներով։ Երկու օր անց՝ հուլիսի 25-ին Կանադայում և ԱՄՆ-ում տպագրվեց սկզբնական 2 միլիոն օրինակով[8]։
-
Գրքի այլընտրանքային խմբագիր Մերի ԳրանդՊրեն
Ֆիլմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրքի հիման վրա նկարահանված ֆիլմը նախատեսվում էր լույս տեսնել 2008 թվականի նոյեմբերի 21-ին, սակայն փոփոխվեց՝ թողարկվելով 2009 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ Յեթսն էր իսկ պրոդյուսերը՝ Դեյվիս Հեյմենն ու Դեյվիդ Բարրոնը։ Ֆիլմը ունեցավ մոտ 934 միլիոն դոլար շահույթ, որը դարձավ երկրորդ ամենատարածված ֆիլմը։ Խառն��ծին արքայազնը արժանացավ նաև լավագույն կինեմատոգրաֆիայի մրցանակին[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ [1] http://www.csmonitor.com/
- ↑ New Yok Times շաբաթաթերթ
- ↑ [2] Գրքերի արխիվ
- ↑ «http://web.archive.org/». Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|title=
- ↑ «Ամազոն». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
- ↑ http://www.penguinrandomhouse.biz/
- ↑ Գերմանացիները շտապում են թարգմանել Հարրի Փոթերը
- ↑ Ռոուլինգի ֆենոմենալ հաջողությունը
- ↑ Օսկար մրցանակաբաշխություն
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Խառնածին արքայազնը» հոդվածին։ |
|