Ֆինլանդիայի մեծ իշխանություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
(1914) | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Հելսինկի | |||
Լեզու | Ֆիններեն, Ռուսերեն, Շվեդերեն | |||
Ազգություն | ֆիններ | |||
Կրոն | քրիստոնեություն | |||
Արժույթ | ռուսական ռուբլի, 1860 թվականից՝ ֆիննական մարկ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | միապետություն | |||
Դինաստիա | Ռոմանովներ | |||
Պետության գլուխ | թագավոր |
Ֆինլանդիայի մեծ իշխանություն (ֆիններեն՝ Suomen suuriruhtinaskunta, շվեդ.՝ Storfurstendömet Finland, ռուս.՝ Великое княжество Финляндское), պետական կազմավորում Հյուսիսային Եվրոպայում, Ռուսական կայսրության պատմական նահանգներից մեկը՝ 1809-1917 թվականներին։ Այն ուներ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ինքնավարություն։ 1809-1812 թվականներին մայրաքաղաքը Աբոն էր՝ երկրի հարավ-արևմուտքում, ապա՝ Հելսինգֆորսը։ Դրանք երկուսն էլ շվեդալեզու քաղաքներ էին՝ նույնիսկ կայսրության գոյության ժամանակ։
Տարածքը կազմել է 360 000 քառ. կմ, որի մեջ մտել են Ֆինլանդիայի հիմնական մարզերը։ Այսօր այն ամբողջությամբ համապատասխանում է Ֆինլանդիայի հանրապետության տարածքին։
Բնակչությունը ստեղծման պահին 863 000 էր, 1900 թվականին՝ մոտ 3 000 000, որոնց մեջ ֆիններից բացի (81 տոկոս) մեծ թիվ էին կազմում շվեդները, ինչպես նաև՝ գերմանացիները, ռուսները, կարելներները ու սաամցիները։
Ֆինլանդիայի իշխաններ էին դառնում Ռուսաստանի կայսրերը։ Երկիրն ունեցել է 5 իշխան՝ Ալեքսանդր I (1809-1825), Նիկոլայ I (1825-1855), Ալեքսանդր II (1855-1881), Ալեքսանդր III (1881-1894), Նիկոլայ II (1894-1917)։