Jump to content

Մարկուս Գոլդման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարկուս Գոլդման
անգլ.՝ Marcus Goldman
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 9, 1821(1821-12-09)[1]
ԾննդավայրՏրապշթաթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[2]
Մահացել էհուլիսի 20, 1904(1904-07-20)[1] (82 տարեկան)
Մահվան վայրԷլբերոն, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունբանկիր, ձեռնարկատեր և ֆինանսիստ

Մարկուս Գոլդման (անգլ.՝ Marcus Goldman, դեկտեմբերի 9, 1821(1821-12-09)[1], Տրապշթաթ, Բավարիայի թագավորություն, Գերմանական միություն[2] - հուլիսի 20, 1904(1904-07-20)[1], Էլբերոն, Լոնդ Բրենչ, Մոնմաութ շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[3][4]), հրեական ծագմամբ ամերիկացի բանկիր, «Գոլդմեն Սաքս» ֆինանսական ընկերության հիմնադիր։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է կենտրոնական Գերմանիայի Բուրգփրեփախ քաղաքում՝ Վոլֆ և Էլլա Գոլդմանների ընտանիքում։ 1884 թվականի հեղափոխության պատճառով 27 տարեկանում գաղթել է ԱՄՆ։ Սկզբնական շրջանում Մարկուս Գոլդմանը եղել է շրջիկ վաճառական։ 1850 թվականից ապրել է Ֆիլադելֆիայում, որտեղ ուն��ցել է հագուստի խանութ։ Ֆիլադելֆիայում նա ծանոթացել է իր ապագա կնոջ՝ Բերտա Գոլդմանի հետ, որը ազգանվակից էր իրեն, գաղթել էր Բավարիայից և ապրուստի միջոց վաստակում էր ասեղնագործություն ու կար անելով։ 1860 թվականին արդեն ունեցել է հինգ երեխա, որոնք ունեցել են համապատասխանաբար 6000 և 2000 դոլար արժողությամբ անշարժ և շարժական գույք։

1869 թվականին ընտանիքը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ Մարկուս Գոլդմանը բացել է բրոքերային գրասենյակ. վաճառել էր ոսկու խանութների հաճախորդների պարտքերի ստացականները։ Նրա տարեկան եկամուտը կազմել է մոտ 250 հազար դոլար։

13 տարի Գոլդմանը աշխատել է մենակ՝ առանց գործընկերների։ 1882 թվականին, երբ ընկերության շրջանառությունը կազմել է մոտ 30 մլն դոլար, նա հրավիրել է գործընկեր։ Դա Սամուել Սաքսն էր՝ Գոլդմանի կրտսեր դստեր՝ Լուիզայի ամուսինը։ Ընկերությունն անվանվել է «M. Goldman & Sachs»:

1885 թվականին բիզնեսին միացել է հիմնադրի որդին՝ Հենրին և մյուս փեսան՝ Լյուդվիգ Դրեյֆուսը, ու ընկերությունն անվանվել է«Goldman, Sachs & Co»:

Մարկուս Գոլդմանը ակտիվորեն զբաղվել է բարեգործությամբ, մասնավորապես արձագանքել է Ռուսաստանից գաղթականներին օգնելու կոչին, որոնք ԱՄՆ էին եկել առանց ապրուստի միջոցի։

Մարկուս Գոլդմանը մահացել է 1904 թվականի[5] հուլիսի 20-ին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Уильям Коэн Деньги и власть: Как Goldman Sachs захватил власть в финансовом мире = Money and Power How Goldman Sachs Came to Rule the World. — М.: Альпина Паблишер, 2013. — 680 с. — ISBN 978-5-9614-1709-8

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]