Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ձյունապտղիկ սպիտակ (լատին․՝ Symphoricarpos albus), պատկանում է ցախակեռասազգիների ընտանիքին։ Ունի 1-1.5 մ բարձրություն։ Կեղևը նուրբ է, մոխրավուն, տերևները ձվաձև կամ էլիպսաձև երկարավուն են, երբեմն՝ կլորավուն կամ լայն սեպաձև հիմքով և ունեն 2-6 սմ երկարություն, 1.8-5 սմ լայնություն։ Ամբողջաեզր, հոռաշվերի վրա հաճախ փոսիկավոր բլթակավոր, վերևից մուգ կանաչավուն և մերկ, ներքևի կողմից՝ բաց գույնի՝ ծածկված կարճ մազմզուկներով։ Ծաղկափթթությունները ծայրային են, հասկանման կամ ողկուզանման։ Ծաղիկները վարդագույն են և մանր։ Հատապտուղները կլոր են, ձյունասպիտակ, ուտելու համար պիտանի չեն։ Հայաստան է ներմուծված նախասովետական շրջանում, ամենուրեք օգտագործ��ել է որպես կենդանի ցանկապատ, քանի որ հեշտությամբ է խուզվում և դանդաղ աճի շնորհիվ տրված ձևը երկար է պահպանում։
Ծաղկում է ապրիլ-սեպտեմբեր ամիսների, իսկ պտուղները հասունանում են սեպտեմբեր-նոյեմբերին։ Ապրում են 50-60 տարի։
Լուսասեր բույս է, ցրտադիմացկուն է, նաև երաշտադիմացկուն, աճում է բոլոր տեսակի հողերում։ Պահանջկոտ չէ աճման պայմանների նկատմամբ։
Տարածված է Հյուսիսային Ամերիկայում, Պենսիլվանիայում, Կալիֆոռնիայում և Նոր Զելանդիայից մինչև Ալյասկա։
- Լ.Վ. Հարությունյան-Քո շրջապատի թփերը, Սովետական գրող, 1984, 224 էջ