Կապույտ էմալե զոլերով ձու
Կապույտ էմալե զոլերով ձու | |
---|---|
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Stavros Niarchos? |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | ոսկի, արծնապակի և սուտակ |
Ֆաբերժեի ձվեր |
«Կապույտ էմալե զոլերով ձու» (ռուս.՝ Яйцо с полосками синей эмали), ոսկերչական զատկական ձու, որը պատրաստվել է Կարլ Ֆաբերժեի ընկերությունում 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[1]։ Պատվիրատուի և առաջին սեփականատիրոջ մասին պատմությունը ցայսօր լռում է։
Այսօր «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է Ստավրոս Նիակրոսի մասնավոր հավաքածուի կազմում (Փարիզ, Ֆրանսիա)[2]։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն պատրաստված է կանաչ, կարմիր և դեղին ոսկուց[3]։ Զարդարված է շափյուղաներով, ադամանդներով։ Պատված է թափանցիկ կապույտ էմալով։ Ձվի գագաթը պսակված է կայսերական թագով՝ զարդարված շափյուղաներով և ադամանդներով։ Ձուն տեղադրված է ոսկյա կլոր հենարանին։
Անակնկալ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձվի անակնկալը, շատ հնարավոր է, որ պատրաստված է եղել լուսնաքարից[3]։ Այսօր այն կորսված է։
Ներկայումս ձվի համար պատրաստվել է նոր անակնկալ։ Այն իրենից ներկայացնում է ագաթե նապաստակի մանրակերտ, որի աչքերը սուտակներից են պատրաստված։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զատկական ոսկերչական ձուն պատրաստվել է Սանկտ Պետերբուրգում՝ Կարլ Ֆաբերժեի ընկերությունում՝ 1885-ից 1891 թվականներն ընկած ժամանակահատվածում[4]։ Առաջին գնորդի կամ պատվիրատուի մասին որևէ վկայություն չի պահպանվել։
1921 թվականին այն գնում է Ալեքսանդր Թիլանդրը Ֆինլանդիայից[1]։ 1924 թվականին վերավաճառվել է պարոն Պեպպերին՝ Բուդապեշտից։ 1953 թվականին ձուն գտնվել է Արմանդ Համմերի պատկերասրայում՝ Նյու Յորքում։ 1962 թվականից պատկանում է հույն միլիարդատեր Ստավրոս Նիարկոսին[1]։ Այսօր էլ «Կապույտ էմալե զոլերով ձու» ոսկերչական ձուն գտնվում է վերջինիս մասնավոր հավաքածուում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Яйцо с полосками синей эмали - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Matt & Andrej Koymasky - Fabergé Other Eggs 1». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ 3,0 3,1 «Ребристое яйцо Фаберже 1885 - 1891». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ հունվարի 21-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կապույտ էմալե զոլերով ձու կատեգորիայում։ |