Jump to content

Վան Սողոմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Վան Սողոմոնյան
Ի ծնեՎան Մարտինի Սողոմոնյան
Ծնվել էօգոստոսի 3, 1937(1937-08-03)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էհունիսի 5, 2024(2024-06-05)[1] (86 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ակտիվ շրջաննկարիչ, խեցեգործ
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն
ԱմուսինՆոնա Գաբրիելյան
ԶավակներԼիլիթ Սողոմոնյան

Վան Մարտինի Սողոմոնյան (օգոստոսի 3, 1937(1937-08-03), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 5, 2024(2024-06-05)[1], Երևան, Հայաստան), հայ նկարիչ, խեցեգործ։

Նկարչուհի, խեցեգործ Նոնա Գաբրիելյանի ամուսինն է, նկարչուհի Լիլիթ Սողոմոնյանի հայրը և նկարիչ Գայ Ղազանչյանի պապը։

Կենսագրություն

Վան Սողոմոնյանի աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Սարդարապատի ազգագրական թանգարանում, Հայաստանի մշակույթի նախարարության ֆոնդերում, Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, Կիրառական արվեստի թանգարանում (Մոսկվա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Ֆաենցա, Իտալիա), Խեցեգործության միջազգային թանգարանում (Քեշքեմեթ, Հունգարիա), Խեցեգործության թանգարան Ռյոմհիլդ, Գերմանիա, Արվեստի թանգարան, Մորիզբուրգ, Հալե-ան-դեր-Զաալե, Ֆռեխեն, Գերմանիա, և այլուր[3]։

Ստեղծագործական գործունեություն

Ստեղծագործում է գեղանկարչության, խեցեգործության գրաֆիկայի բնագավառներում։

Գործերից են՝

  • «Ճարտարապետություն», 1973 թվական, հրակավ
  • «Ռեքվիեմ», 1976 թվական, հրակավ
  • «Մարդը և կենսոլորտը», 1983 թվական, հրակավ, միջազգային ցուցահանդեսի 1-ին մրցանակ, Ֆաենցա, Իտալիա
  • «Ժամանակ», 1999 թվական, հրակավ
  • «Մարդիկ և տիեզերքը», 1985-1988 թվականներ, գրաֆիկական նկարաշար

Գեղանկարներ՝

Ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ

  • 1980 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան (Երևան)
  • 1986 թվական - Հայկական մշակույթի կենտրոն (Մոսկվա)
  • 1987 թվական - Հայաստանի Նկարիչների միություն (Երևան)
  • 1990 թվական - «Հիշողություններ 1915 թվականի մասին» (Խարթում, Սուդան)
  • 1993 թվական - Կուրհաուզ-Կոլոնադա (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1994 թվական - Խեցեգործության թանգարան (Ֆրեխեն, Գերմանիա)
  • 1994 թվական - Գալե-Զալեի քաղաքային պատկերասրահ (Գերմանիա)
  • 1995 թվական - Կրեյսհաուզ պատկերասրահ (Բրեգհայմ, Գերմանիա)
  • 1996 թվակաան - Կուրհաուզ Քրիստիան-Ցայս-զալ (Վիսբադեն, Գերմանիա)
  • 1997 թվական - GRS կենտրոն (Քյոլն, Գերմանիա)
  • 1998 թվական - հին քաղաքապետարան (Վալուադո, Գերմանիա)
  • 1999 թվական - Արվեստի միջազգային կենտրոն (Փարիզ, Ֆրանսիա)
  • 2000 թվական - քաղաքային պատկերասրահ (Ֆյուստերվալդ, Գերմանիա)
  • 2010 թվական - Հայաստանի նկարիչների միություն[4]
  • 2013 թվական - Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան[5]

Պարգևներ և մրցանակներ

Մեջբերումներ Վան Սողոմոնյանից

Կարևոր է ոչ միայն քո աշխարհընկալումը, այլ նաև այն րոպեական տրամադրությունը, որ կա քո հոգում։ Եվ պետք է հիշել, որ ամենուր կա պայմանականություն և սեփական անհամապատասխանությունն աշխարհի հետ։ Եվ այն, ինչ ես ստեղծում եմ, միաժամանակ այն ամբողջական ֆորման է, որով ես ընկալում եմ տիեզերքը և այն փոքր աշխարհը, որ կա իմ ներսում։

Պատկերասրահ

Քանդակներ

Գեղանկարներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Վան Սողոմոնյանը
  2. Վան Սողոմոնյանին Մովսես Խորենացի մեդալով պարգևատրելու մասին
  3. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  4. Վան Սողոմոնյան. «Արվեստի գործ գնելը կարտոֆիլ գնելու պես հեշտ բան չէ»
  5. «Վան Սողոմոնյան. անհատական ցուցահանդես». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  6. Վ. Մ. ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արտաքին հղումներ