Jump to content

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (Օդեսա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
ՏեղագրությունՕդեսա
ԴավանանքՀայ Առաքելական Եկեղեցի
ԹեմՈւկրաինայի հայոց թեմ
Հիմնական ամսաթվերը1995
ՃարտարապետԲաղդասար Արզումանյան
Ճարտարապետական ոճՀայկական եկեղեցական ճարտարապետություն
Հիմնադրված1995
Քարտեզ
Քարտեզ
 St. Gregory the Illuminator, Odesa Վիքիպահեստում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի (այլ կիրառումներ)

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Օդեսա քաղաքում գտնվող կրոնական կառույց։ Պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ուկրաինայի հայոց թեմին, գտնվում է Ուկրաինայի Օդեսայի մարզում։ Համակարգում է Օդեսա քաղաքում բնակվող առաքելական ուկրաինահայության հոգևոր կյանքը։

Հանդիսանում է մարզի երկու գործող հայկական եկեղեցիներից է՝ Բելգորոդ-Դնեստրովսկիի սուրբ Աստվածածնի Վերափոխման հետ միասին։

Պատմություն

Օդեսայի առաջին հայ բնակիչները (մոտ 30 ընտանիք) վերաբնակվել են 19-րդ դարի 30-ական թվականներից՝ Օդեսայի ջարդից շուրջ տասը տարի անց։ Նրանք տեղափոխվել էին ռումինա-մոլդովական երկու քաղաքներից՝ Աքքերմանից (այժմ՝ Բելգորոդ-Դնեստրովսկի, Ուկրաինա) և Գրիգորիուպոլսից (այժմ՝ Գրիգորիուպոլ, Մոլդովա): Հայերը Ռումինիայում և մասնավորապես Աքքերմանում հաստատվել էին դեռ զարգացած միջնադարում։

19-րդ դարի վերջին Օդեսայում բնակվել է ավելի քան 1200 հայ: Հիմնականում զբաղվել են առևտրով: Օդեսայի հայերի թիվն ավելացել է Օսմանյան կայսրությունում 1895-1896 թվականների համիդյան ջարդերից և 1915 թվականի Մեծ եղեռնից հետո: 19-րդ դարում կառուցվել է հայկական եկեղեցի, բացվել է հայկական դպրոց (գործել է մինչև 1930-ական թվականներին), լույս են տեսել «Արմյանե ի վոյնա» (1916-1917) ռուսերեն հանդեսը, «Հոսանք» (1918-1919), «Աստղ» (1920) թերթերը:

Եկեղեցի

Հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ 1840-1844 թվականին Օդեսա քաղաքի Եկատերինինսկայա և Բազարնայա փողոցների խաչմերուկում կառուցվել է հայկական եկեղեցի, որը ենթարկվում էր 1812 թվականին ստեղծված Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի թեմին[1]։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տաճարի շենքը տուժել է ռմբակոծությունից, և արդեն 1952 թվականին եկեղեցին գրեթե ամբողջությամբ ապամոնտաժվել է, իսկ տեղում բնակելի շենք է կառուցվել։

Հայկական առաջին եկեղեցին

1991 թվականին համախորհրդային միակ՝ Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմից ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ի կոնդակով առանձնանում է Ուկրաինայի հայոց թեմը, որի իրավասության տակ պետք է լինեին ժամանակակից Ուկրաինայի տարածքում գտնվող բոլոր եկեղեցիները՝ կառուցված ինչպես պատմական Ռումինիայի, Լեհաստանի, այնպես էլ Ղրիմի տարածքների վրա, որոնք անցել էին նորաստեղծ Ուկրաինային։ Մինչդեռ պատմական հայկական եկեղեցիները բոլորը շարունակեցին մնալ կորուսյալ՝ ավերված կամ այլ եկեղեցիներին անցած, և վերադարձվեց միայն Լվովի սուրբ Աստվածածինը, իսկ Ղրիմահայ առաքելական եկեղեցիներն անցան Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմին։ Թեմի ստեղծումից երկու տարի անց Արկադիայի Գագարինսկի սարահարթում տեղի ունեցավ նոր աղոթատան օծման և հիմնարկեքի արարողությունը, իսկ 1995 թվականին՝ դրա օծումը[2], որն իրականացրեց արդեն հաջորդ՝ Գարեգին Ա կաթողիկոսը։

Եկեղեցուն կից կառուցվել է նաև հայկական կիրակնօրյա դպրոց և հիմնվել «Գրիգոր Լուսավորչի թոռներ» երիտասարդական կազմակերպությունը: Եկեղեցու տարածքում գործում է նաև երիտասարդական գրական-բանահյուսական ստուդիա, կանգնեցված են խաչքարեր, Մեսրոպ Մաշտոցի արձանը։ Եկեղեցին կառուցված է ավանդական հայկական եկեղեցական ճարտարապետական ոճով, ունի կից զանգակատուն, խորանի պատուհաններն ուղղված են դեպի Սև ծով։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Армянская церковь. Первый оплот христианства на Одесской земле». https://dumskaya.net (ռուսերեն). Հոկտեմբերի 22, 2011. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  2. «Հայ Առաքելական եկեղեցին Օդեսայում». https://alphanews.am. Օգոստոսի 11, 2023. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։