Jump to content

Սուսա Յանգ Գեյթս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Սուսա Յանգ Գեյթս
Դիմանկար
Ծնվել էմարտի 18, 1856(1856-03-18)[1]
ԾննդավայրՍոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1]
Մահացել էմայիսի 27, 1933(1933-05-27)[2] (77 տարեկան)
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՀիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցի
ԿրթությունՅուտայի համալսարան
Մասնագիտությունպատմաբան, վիպասան, ծագումնաբան, սուֆրաժիստ և գրող
ԱշխատավայրԲրիհեմ Յանգի համալսարան
Ծնողներհայր՝ Բրիգամ Յանգ, մայր՝ Lucy Young?[3]
ԿուսակցությունԱՄՆ Հանրապետական կուսակցություն
ԵրեխաներEmma Lucy Gates Bowen?, Leah D. Widtsoe? և Brigham Cecil Gates?
 Susa Young Gates Վիքիպահեստում

Սուսա Յանգ Գեյթս (անգլ.՝ Susa Young Gates, մարտի 18, 1856(1856-03-18)[1], Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ[1] - մայիսի 27, 1933(1933-05-27)[2]), գրող, պարբերականի խմբագիր, Յուտայում կանանց իրավունքների պաշտպան։

Կենսագրություն

Սուսա Յանգ Գեյթսը ծնվել է Յուտայի տարածքի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում՝ Լյուսի Բայգլոուի ընտանիքում, ով Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու նախագահ Յանգ Բրիգամի քսաներկուերորդ կինն էր[4]։ Տասներեք տարեկանում ընդունվել է Յուտայի համալսարան, տասնչորս տարեկանում դարձել է College Lantern ուսանողական թերթի խմբագիր[5]։ 1872 թվականին ամուսնացել է Ալմա Բ. Դանֆորդի հետ, ունեցել երկու երեխա՝ Բեյլին և Լիան[5]։ 1877 թվականին զույգն ամուսնալուծվել է[4]։ Որդու խնամակալությունն անցել է Սուսային, Լեայի խնամակալությունը՝ Դանֆորդին[5], ով հետագայում ամուսնացել է Ջոն Ա. Ուիդսոուի հետ[6]։

1878 թվականին Սուսա Յանգը ընդունվել է Պրովո քաղաքի Բրիգամ Յանգի ակադեմիա, որտեղ հիմնադրել է երաժշտական բաժին[4]։ 1880 թվականին նա ամուսնացել է Յակոբ Ֆ. Գեյթսի հետ, ում հետ միասին ունեցել են 13 երեխա, որոնցից յոթը մինչև չափահաս տարիք ողջ չեն մնացել[4]։

Էլիս Լուիս Ռեյնոլդս, Էմի Բրաուն Լայմեն, Գրես Ռեյմոնդ Հեբարդ, Միսիս ՈՒեսթոն Վերնոն, Ռութ Մոնք Բել, Սուսա Յանգ Գեյթս

Գեյթսը և նրա ամուսինը 1880-ական թվականների վերջին ծառայում էին որպես Հավայի թագավորության Սանդվիչ կղզիների եկեղեցական միսիոներներ[4]։ Հետագայում իր փորձի մասին նա պատմել է «The Little Missionary» (Փոքրիկ միսիոներուհին) վեպում[7]։ 1889 թվականին ավարտելով այս առաքելությունը՝ վերադարձել են և 1902 թվականին անցել հաջորդ առաքելությանը, որը վաղ են ավարտել Գեյթսի «նյարդային և ֆիզիկական խանգարման» պատճառով։ Երեք տարի բուժվելուց հետո նա կազդուրվել է[4]։

Գործունեություն

1889 թվականին, իրենց առաջին առաքելությունից վերադառնալուց հետո, Գեյթսը հիմնադրեց Երիտասարդ կանանց ամսագիրը, որի ուշադրության կենտրոնում էին Հիսուս Քրիստոսի վերջին օրերի սրբերի եկեղեցու դեռահաս աղջիկները։ 1897 թվականին ամսագիրն ընդունվել է Երիտասարդ կանայք միության կողմից[4]։ Գեյթսը 1900 թվականին հրաժարվեց ամսագրի խմբագրի պաշտոնից, սակայն շարունակում էր աջակցել ամսագրին մինչև 1929 թվականին հրապարակման դադարեցումը։

1915 թվականին Գեյթսը հիմնադրել է Օգնության միություն ամսագիրը, որի ուշադրության կենտրոնում Օգնության միության անդամներն էին։ Ամսագիրը եղել է եկեղեցու Օգնության միության պաշտոնական հրատարակությունը, և Գեյթսը խմբագրել է ամսագիրը մինչև 1922 թվական[4]։ Գեյթսը նաև գրել է մի շարք գրքեր, այդ թվում՝ հոր կենսագրականը, երկու վեպեր, վերջին օրերի սրբերի եկեղեցու կանանց պատմությունը, Երիտասարդ կանանց կազմակերպության 1911 թվականի պատմությունը[5]։

Այլ ներդրումներ

Գեյթսը ակտիվ գործունեություն է ծավալել՝ խթանելով կանանց իրավունքներն ու կանանց ընտրական իրավունքը։ Եղել է Ազգային տնտեսական կազմակերպության հիմնադիր կազմակերպիչը, Կանանց միջազգային խորհրդի հինգ համագումարների պատվիրակ և խոսնակ, Կանանց ազգային խորհրդի պատվիրակ[5]։ Գեյթսը նաև եղել է Ամերիկյան հեղափոխության դուստրեր կազմակերպության Յուտայի մասնաճյուղի և Ազգային կանանց մամուլի ակումբի գլխավոր կազմակերպիչ[8], մասնակցել Հանրապետական ազգային համաժողովների, 1891-1933 թթ. եղել Բրիգամ Յանգ համալսարանի, 1906-1912 թթ.՝ Յուտայի գյուղատնտեսական քոլեջի հոգաբարձուների խորհրդի անդամ[5]։

Սուսա Յանգ Գեյթսը ակտիվ է եղել նաև ծագումնաբանության և վերջին օրերի սրբերի եկեղեցու աշխատանքներում։ Նա աշխատել է Deseret News և Inter Mountain Republican թերթերի ծագումնաբանական բաժանմունքներում և 1906 թվականին խմբագրել ու գրել է սյունակներ երկու թերթերի համար։ 1923 թվականին դարձել է Յուտայի ծագումնաբանական միության հետազոտական բաժնի և գրադարանի վարիչը[4]։

Գեյթսը մահացել է Սոլթ Լեյք Սիթիում՝ 77 տարեկան հասակում[5]։

Հրատարակություններ Օգնության միության ամսագրում

Հոդվածներ

Օգնության միության կոնֆերանս

Գեղարվեստական

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://mormonarts.lib.byu.edu/people/susa-young-gates/
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 3,2 Geni(բազմ․) — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Plummer, Louise (1992). Gates, Susa Young (Vol. 1 ed.). New York: Macmillan Publishing Company. էջեր 535–536.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Black, Susan Easton; Woodger, Mary Jane. Women of Character. American Fork, Utah: Covenant Communications, Inc. էջեր 112–115. ISBN 9781680470185.
  6. «The Widtsoe Family Papers . 1866-1966». Utah Division of State History. Utah State Historical Society.
  7. Hendrix-Komoto, Amanda. «Death and Loss in La'ie». The Juvenile Instructor. The Juvenile Instructor. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 19-ին.
  8. Hendrix-Komoto, Amanda. "Death and Loss in La'ie". The Juvenile Instructor. The Juvenile Instructor.

Արտաքին հղումներ

Արխիվային ռեսուրսներ

Հետևյալ արխիվները պահվում են Լ. Թոմ Պերրի հատուկ հավաքածուներում, Հարոլդ Բ. Լիի գրադարանում, Բրիգամ Յանգ համալսարանում։

Այլ հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սուսա Յանգ Գեյթս» հոդվածին։