Jump to content

Պիրգոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
The printable version is no longer supported and may have rendering errors. Please update your browser bookmarks and please use the default browser print function instead.
Պիրգոս
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էPyrgos Municipality? և Commune of Pyrgos?
ԲԾՄ3 մետր
Բնակչություն25 151 մարդ (2021)
Տարածք170,9 կմ²
Սահմանակցում էԱմալյաս
Հեռախոսային կոդ26210
Փոստային ինդեքսներ271
cityofpyrgos.gr

Պիրգոս (հուն․՝ Πύργος՝ «աշտարակ»), Պելոպոնես թերակղզու հարավում գտնվող հունական քաղաք, համանուն համայնքի վարչական կենտրոն և Արևմտյան Հունաստանի ծայրամասային միավոր։ Գտնվում է ծովի մակարդակից 15 մետր բարձրության վրա, Կիպարիսիակոս ծովածոցի Հոնիական ծովի ափից 4 կմ, Հին Օլիմպիայից 19 կմ դեպի արևմուտք, Աթենքից 315 կմ դեպի արևմուտք հեռավորության վրա։ Քաղաքի նավահանգիստը Կատակոլոնն է։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ քաղաքում հաշվվում է 24359 բնակիչ, մինչդեռ քաղաքային ընդհանուր բնակչությունը կազմում էր 47955 մարդ։ Կատակոլոն նավահանգստի առկայությունը Պիրգոսը դարձրել է տարածաշրջանի զարգացած առևտրային կենտրոն։

Պատմություն

Քաղաքային շուկայի շենքը, 1890, ճարտարապետը Էռնստ Ցիլերն է: 2005 թվականից՝ Պիրգոսի Հնագիտական թանգարան

Պիրգոսը առաջին անգամ հիշատակվել է 1778 թվականին։ Համարվում է, որ այն իր անունը ստացել է 1512 թվականին Գեորգիոս (Հովհաննես) Ցերնոտասի կառուցած աշտարակից (Γεώργιος ή Ιωάννης Τσερνωτάς, ум. 1535[1])[2]: 1821 թվականի հեղափոխության ժամանակ Պիրգոսը կարևոր դեր է խաղացել Հունաստանի անկախության համար մղվող ազգային պայքարում։ Սա առաջին հունական քաղաքն էր, որը ավերվել էր Օսմանյան զավթիչներից։

Տեսարժան վայրեր

«Պիրգոս» երկաթուղային կայանի շենքը կառուցվել է 1880-1890 թվականներին նեոդասականության ոճով, կղմինդրյա տանիքով[3]։

Քաղաքի կենտրոնում 1890 թվականին Էռնստ Զիլերի նախագծով կառուցված նեոդասականության շենքում է գտնվում հնագիտական թանգարանը[4]։ Նախկինում շենքում գտնվում էր Քաղաքային շուկան[5]։ Թանգարանը բացվել է 2005 թվականին[6]։ Քաղաքի կենտրոնում է գտնվում նաև նեոդասականության ոճով «Ապալոն» հանրային թատրոնը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջին քառորդում[7]։

Տրանսպորտ

Ավտոբուսային տերմինալ Պիրգոսում

«Պիրգոս» կայանը սպասարկում է Կատակոլոն-Օլիմպիա երկաթուղային գիծը։ Պատրաս-Կիպարիսիա երկաթուղային գիծը փակվել է 2011 թվականին։

Պիրգոս համայնք

Պիրգոս համայնքը հիմնադրվել է 2001 թվականին[8]։

Պիրգոսի տեղական համայնքի մեջ է մտնում հինգ բնակավայր։ Ըստ 2011 թվականի մարդահամարի՝ բնակչության թիվը կազմում է 25180 բնակիչ։ Տարածքը 45,483 կմ²։

Բնակավայրեր 2011 թվականի բնակչությունը
Անտոպիրգոս 260
Կավասիլակիա 111
Պիրգոս 24359
Սինդրիադ 209
Տրագանո 241

Բնակչություն

Տարի Բնակչություն
1991 29427[9]
2001 24245[9]
2011 24359

Ծանոթագրություններ

  1. Византийские малые хроники. Пелопонесские хроники. Хроника 33 (Хроника 1423 года)
  2. «Ιστορία» (հունարեն). Δήμος Πύργου. 2015. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  3. Γεώργιος Παπανδρέου (2012). «Σιδηροδρομικός Σταθμός Πύργου Ηλείας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  4. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  5. Γεώργιος Παπανδρέου (2012). «Δημοτική Αγορά Πύργου Ηλείας. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  6. Κωνσταντίνος Αντωνόπουλος (2012). «Αρχαιολογικό Μουσείο Πύργου. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  7. Γεώργιος Παπανδρέου (2012). «Δημοτικό Θέατρο Απόλλων στον Πύργο. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 14-ին.
  8. «Διοικητικές μεταβολές δήμων και κοινοτήτων. Δ. Πύργου (Ηλείας)» (հունարեն). ΕΕΤΑΑ. Վերցված է 2018 թ․ հունիսի 13-ին.
  9. 9,0 9,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.

Գրականություն