Ղանդուրա
Արտաքին տեսք
Քաղաք | ||
---|---|---|
Ղանդուրա | ||
արաբ․՝ غندورة | ||
Երկիր | Սիրիա | |
Մուհաֆազա | Հալեպի մարզ | |
Մինտակա | Ջարաբուլուսի գավառ | |
Նահիյա | Ղանդուրայի շրջան | |
Ժամային գոտի | UTC+2 | |
|
Ղանդուրա (արաբ․՝ غندورة), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետության հյուսիսարևմտյան մասում, Հալեպի մարզի Ջարաբուլուսի գավառում։ Համանուն շրջանի կենտրոնն է։
Աշխարհագրական դիրք
Քաղաքը տեղակայված է Հալեպի մարզի հյուսիսարևմտյան հատվածում՝ Եփրատ գետից արևելք։ Մոտ է թուրքական սահմանին։
Բնակչություն
2004 թվականի պաշտոնական մարդահամարի տվյալներով՝ Ղանդուրայի շրջանի բնակչությունը կազմում էր 17 314 մարդ, որոնց մեջ որոշակի թիվ էին կազմում թուրքմենները[1]։
Տրանսպորտ
Ամենամոտ քաղաքացիական օդանավակայանը Հալեպի միջազգային օդանավակայանն (Aleppo International Airport) է, որը գտնվում է Հալեպ քաղաքում։ Ավելի հարավ՝ տեղ-տեղ թուրքական տարածքով, անցնում է Հալեպ-Մոսուլ երկաթգիծը։
Ծանոթագրություններ
- ↑ «2004 թվականի մարդահամարի տվյալներ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 22-ին.